02/04/2021 15:37
Արցախի նախագահը Ստեփանակերտում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:
«Այսօր Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք եմ մատուցել 2016թ. ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին:
Խոնարհումս մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ընկածների վառ հիշատակի առջև», - ֆեյսբուքյան էջում գրել է նախագահը: