07/04/2021 18:24
«Չենք լռելու, չենք համակերպվելու, չենք արտագաղթելու». «ՎԵՏՕ» շարժման կանանց պայքարը շարունակվելու է
Կառավարության մոտից այսօր բերման ենթարկված կանայք ասուլիս էին հրավիրել:
«ՎԵՏՕ» շարժման անդամ Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենց ակցիաները շարունակվելու են:
«Չենք պատրաստվում շարժվել թուրքերի օրակարգով: Այլընտրանքն արտագաղթն է, բայց չենք լռելու, չենք համակերպվելու, չենք արտագաղթելու: Պայքարը լինելու է շարունակական: Վերջնանպատակը թուրքերին երկրից դուրս վռնդելն է», - ասաց Հակոբյանը:
Կանայք տեղեկացրեցին, որ ոստիկանական բաժիններից բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել: Իսկ ոստիկանների բռնի ուժի գործադրման հետևանքով, ասացին, որ գրեթե բոլորը կապտուկներ են ստացել: