07/04/2021 12:56
Թեհրանում հաստատել են՝ իրանական նավի վրա տեղի է ունեցել պայթյուն
Թեհրանը հաստատում է իրանական նավի վրա տեղի ունեցած պայթյունը, այն մասնակի վնաս է պատճառել, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն:
«Ջիբութիի ափին երեքշաբթի տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ին իրանական առևտրական նավը մասամբ վնասվել է պայթյունի պատճառով, որի աղբյուրը պարզվում է», - ասված է նախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ նավը ռազմական չէ, պայթյունի հետևանքով զոհեր չկան: