07/04/2021 11:55
Կգնանք դատական համակարգում աշխատավարձերի բարձրացման. Արդարադատության նախարար
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ակնկալում է դատական համակարգում աշխատավարձերի բարձրացում: Բայց զուգահեռ կարևորում է բարեվարքության ստուգմամբ արդյունքների արձանագրումը:
«Առաջարկը ներկայացնելուց և քննարկումից հետո պետական բյուջեում համապատասխան միջոցների նախատեսման ճանապարհով կգնանք դատական համակարգում աշխատավարձերի բարձրացման: Դրան զուգհեռ կարևոր է բարեվարքության ստուգման մեխանիզմներով արդյունքների արձանագրումը», - ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց նախարարը: