07/04/2021 15:42
Ոստիկանները փորձել են բերման ենթարկել Վազգեն Մանուկյանի կնոջը
«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի ժամանակ ոստիկաններն, ի թիվս այլ կանանց, փորձել են բերման ենթարկել նաև Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կնոջը՝ Վարդուհի Իշխանյանին։
Նշենք, որ կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած բողոքի երթի մասնակից կանանց:
Ոստիկանությունից Aysor.am-ին հայտնել են, որ բերման ենթարկվածների թիվը 15 է:
Կենտրոնի ոստիկանության բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։