07/04/2021 16:13
Կրկնակի աճել է ՄԻՊ-ի աշխատակազմի թեժ գծին ստացվող հեռախոսազանգերը
2020 թվականին, նախորդ տարիների համեմատ, կրկնակի աճել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվող հեռախոսազանգերի թիվը՝ կազմելով 11 735 զանգ:
ՄԻՊ-ից համեմատության համար նշում են, որ 2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը եղել է 2086, 2017-ին՝ 1876, 2018-ին՝ 2802, իսկ 2019 թվականին այդ ցուցանիշն աճել է երկու անգամից ավելի՝ դառնալով 6210 հեռախոսազանգ: