08/04/2021 12:36
Սիրիական ՀՕՊ-երը հետ են մղել Գոլանի բարձունքներից իսրայելական հարձակումը
Սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղել հարձակումը Դամասկոսի հարավում, հայտնում է SANA-ն:
Նշվում է, որ հարվածը հասցվել է Իսրայելի օդուժի կողմից Գոլանի բարձունքներից, ինչպես նաև Լիբանանի օդային տարածքից:
«Մեր հակաօդային պաշտպանությունը հետ է մղել իսրայելական ագրեսիան հարավային շրջաններում», - ասված է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Gazeta.ru-ն:
Միևնույն ժամանակ, սիրիացի զինվորականները կարողացել են խոցել մի քանի հրթիռ, հաղորդվում է չորս զոհի մասին: