08/04/2021 16:02
Հայկ Չոբանյանը պնդում էր՝ Տավուշից հող չի հանձնվի, քանի դեռ ինքն է այդտեղ պատասխանատու, բայց հայտարարությունից օրեր անց, պատասխանատուն այլևս ինքը չէ. Ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան անդրադարձել է Տավուշի նոր մարզպետի նշանակմանն ու նախկին մարզպետի հայտարարությանը:
Ֆեյսբուքյան էջում Էլիբեգովան գրել է՝ Հայկ Չոբանյանը պնդում էր, որ Տավուշից հող չի հանձնվի, քանի դեռ ինքն է այդտեղ պատասխանատու, բայց հայտարարությունից օրեր անց, պատասխանատուն այլևս ինքը չէ:
«Տավուշի մարզպետ Նիկոլի քավորին նշանակելու հարցում բոլորը ֆիքսվեցին քավորի պահի վրա։ Իսկ ինձ այլ բան ա հետաքրքիր՝ Հայկ Չոբանյանը պնդում էր, որ Տավուշից հող չի հանձնվի, քանի դեռ ինքն է այդտեղ պատասխանատուն։ Այդ հայտարարությունից օրեր անց, էլ պատասխանատուն ինքը չի լինելու, այլ Նիկոլի մտերիմը», - գրել է ադրբեջանագետը։