08/04/2021 12:51
Նարեկ Գաբրիելյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նարեկ Գաբրիելյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի ԲԴԽ-20-Ո-25 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Նարեկ Գաբրիելյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր», - ասված է հրամանագրում: