09/04/2021 13:14
Անդրանիկ Քոչարյան. Գերիների հարցը չի կարող չլուծվել
Գերիներին վերադարձնելու գործընթացը շարունակվելու է տարբեր ձևերով, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նկատեց, որ գերիների հարցով տեսանելի և անտեսանելի գործընթացներ կան: Քոչարյանը նաև նշեց, որ, որպես կանոն, գերիները փոխանակվում են գերիներ հետ:
Լրագրողների դիտարկմանը, որ մենք Ադրբեջանից այստեղ գերի չունենք, պատգամավորն ասաց. «Եթե չունենք, ուրեմն՝ այլ կերպ պետք է լուծվի այդ հարցը: Գուցե Ադրբեջանը սպասում է, որ խնդրի լուծմանը Թուրքիայի իշխանություններն էլ պետք է մասնակից լինեն՝ բարի կամքով: Գուցե, ցանկություն կա, որ պարոն Պուտինն ու Էրդողանը իրար հետ մի հատ էլ խոսեն, չեք տեսնու՞մ դա»:
Նա բարձրաձայնեց, որ գերիների հարցը չի կարող չլուծվել, բայց ժամկետներ էլ չնշեց: