09/04/2021 14:50
Ընտրություններն անակնկալ են լինելու. գելխեղդներն ու գայլերն իրար հետ հեռանալու են. Մարուքյան
Առաջիկա ընտրություններն անակնկալ են լինելու՝ գելխեղդներն ու գայլերն իրար հետ հեռանալու են, լրագրողներին հավատացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Գելխեղդները ֆեյք են, նրանց մեջ գելխեղդ չկա, գայլերն էլ նենց մի գայլեր էլ չեն էլի: Հեռանալու են, ու գալու են նորմալ մարդիկ, ովքեր երկիրն էս վիճակից հանելու են, օրինակ՝ իմ նման մարդիկ», - ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ քաղաքական դաշտը գազանանոցի են վերածել: