09/04/2021 15:59
Ադրբեջանը գերիներին չէր տվել, իրենք էլ թող Քելբաջարը չտային, ինչի՞ տվեցին. Գերեվարված զինծառայողի հայր
Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները շարունակում են մնալ Պաշտպանության նախարարության մոտ: Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չեն պատրաստվում հեռանալ, շարունակելու են պահանջել իրենց երեխաներին վերադարձնել:
Զինծառայողի հայրն ընդգծեց՝ իրենց երեխաներին վերադարձնելու ուղղությամբ բավարար գործողություններ չեն իրականացվում.
«Ադրբեջանը գերիներին չէր տվել, իրենք էլ թող Քելբաջարը չտային: Ինչի՞ տվեցին, նախքան Քելբաջարը տալը, թող գերիներին ուզեին, հետո տային, ի՞նչն էր խանգարում իրենց»:
Բողոքի ակցիայի մասնակից ծնողը նաև պատմեց, որ ադրբեջանական համարից հեռախոսազանգ է ստացել, տեղեկացրել են, որ իր որդին իրենց մոտ է:
«ԱԱԾ-ին եմ դիմել, ԱԱԾ-ն մյուս հարցերը կպարզի», - նշեց նա: