09/04/2021 17:31
Գերեվարվածի հարազատը բենզին է լցրել իր վրա ու սպառնացել ինքնահրկիզվել, եթե ուղղաթիռ թռչի. ՊՆ աշխատակիցների տարհանումը դադարեցված է
Պաշտպանության նախարարության շենքից աշխատակիցների տարհանումը դադարեցված է: Այդ մասին տեղեկացնում է Միկա Բադալյան տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ, ըստ ՊՆ աղբյուրների տեղեկությունների, գերության մեջ գտնվող զինվորներից մեկի հարազատը բենզին է լցրել իր վրա և սպառնում է հրկիզվել, եթե ուղղաթիռ թռչի և տարհանում իրականացվի:
Հիշեցնենք, որ ՊՆ-ի մոտ լարված իրավիճակ է: Անհետ կորածների և գերիների հարազատները երեկվանից փակել են նախարարության մուտքները, իսկ աշխատակիցներին այսօր սկսեցին նախարարությունից տարհանել ուղղաթիռով: