09/04/2021 13:19
Փակ է Գյումրի-Երևան պետական մայրուղին, Գյումրի-Վանաձոր, Գյումրի-Բավրա ճանապարհները
Գերեվարված գյումրեցիների հարազատները Շիրակի մարզում միջպետական նշանակության և համայնքային ճանապարհներ են փակել։
Այս պահին փակ է Գյումրի-Երեւան պետական մայրուղին՝ Ազատանի հատվածում և Հոռոմի խաչմերուկում։ Գյումրի-Վանաձոր ճանապարհը փակ է Ջաջուռ գյուղի հատվածում, իսկ Գյումրի-Բավրան՝ Աշոցք գյուղի մոտ, գրում է 1lurer.am-ը:
Բողոքող քաղաքացիներն ընդգծել են, որ իրենց պայքարն ապաքաղաքական է, պահանջում են իրենց զավակներին։ Անհետ կորած զինծառայողների ծնողներն էլ երեկվանից արգելափակել են ՀՀ պաշտպանության նախարարության մուտքերը։