Արա Սաղաթելյան. Մեր թիմը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ներդաշնակ՝ այս չարիքի դեմ պայքարում. «Հրապարակ»

10/04/2021 13:25

Արա Սաղաթելյան. Մեր թիմը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ներդաշնակ՝ այս չարիքի դեմ պայքարում. «Հրապարակ»


ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, Միքայել Մինասյանի թիմակից ու, ըստ տեղեկության, առաջիկա հավանական ընտրություններում Մինասյանի ձեւավորած հավանական թիմի նախընտրական ցուցակը գլխավորող Արա Սաղաթելյանից «Հրապարակը» հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է, որ Մինասյանն ու իր թիմն աջակցեն Ռոբերտ Քոչարյանին, և դա այն դեպքում, երբ տարիներ շարունակ խոսվում էր, որ Մինասյանն աշխատում էր Քոչարյանի դեմ, ներքաղաքական խնդիրներ ունեին եւ, մեղմ ասած, համախոհներ չէին:

«Ինձ հասկանալի է, թե որտեղից էին այդ զրույցները: Եթե Դուք ուշադիր լինեք, ինքներդ էլ կարող եք դատել՝ որպես քաղաքական թեմաներով գրող լրագրող, ապա քաղաքական տարբեր բուրգերի պարագայում ինչքան բուրգի գագաթից իջնում են հարաբերությունները, այնքան մասնակիցներն ավելի հակադրվում են: Մեր թիմը երբեք չի աշխատել Ռոբերտ Քոչարյանի թիմի դեմ, ճիշտ հակառակը` մեր թիմը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ներդաշնակ այս չարիքի դեմ պայքարում: Ուզում եմ նաեւ անդրադառնալ նրան, որ Միքայել Մինասյանը շատ հստակ նշել է, որ անկախ իր նախկինում անցած ճանապարհից՝ եղել են ընկերներ, թե հակառակորդներ, եղել են նեղացած, թե վիրավորված, մենք ենք եղել նեղացած, թե վիրավորված, մենք բոլորի հետ ենք, ով Նիկոլի դեմ է: Փաստացի մենք գիծ ենք քաշում եւ ասում՝ մենք բոլորի հետ ենք, ով դեմ է այս արհավիրքը բերող, այս նռնակով կապիկին», - ասել է Արա Սաղաթելյանը:

- Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, դեմ է Նիկոլ Փաշինյանին: Կարո՞ղ ենք սրանից ենթադրել, որ Միքայել Մինասյանը եւ իր թիմը չի բացառվում, որ կաջակցեն Քոչարյանին:

- Աջակցելու ենք բոլորին, ով պայքարում է Նիկոլի դեմ, իսկ հնարավոր նախընտրական գործընթացների մասով քննարկում չենք ունեցել։

- Իսկ ֆորմալ առումով դաշինք Քոչարյանի հետ հնարավոր համարո՞ւմ եք:

- Ես այս պահին որեւէ դաշինքի կամ մեր մասնակցության մասին՝ քաղաքական պրոցեսների, թե կուսակցական պրոցեսների մասով, տեղեկություն հայտնել չեմ կարող: Մեր` դասական իմաստով մասնակցության, այսինքն՝ մեր ցուցակով մասնակցելու եւ քվեարկվելու մասով այս պահին ոչինչ չկա, չկա անգամ քննարկում: Այս պահին մեր պատկերացրած մասնակցությունը մեր ուժերի չափով բոլոր ընդդիմադիրներին օգնելն է:

- Դուք մտերիմ հարաբերություններ ունեք, օրինակ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ, որը «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն է հիմնել, նաեւ՝ այլ քաղաքական դերակատարների հետ: Հնարավո՞ր է համագործակցություն նաեւ նրանց հետ, կամ՝ ինչո՞ւ չփորձեցիք նրանց միջոցով մտնել քաղաքականություն:

- Առաջինը պետք է փաստենք, որ ես շատ կոնկրետ թիմի անդամ եմ եւ շատ վաղուց: Այսինքն՝ Միքայել Մինասյանի հետ մենք մանկության ընկերներ ենք, եւ, բացի այդ, իմ ակտիվ գործունեությունը կարող եք տեսնել 2008 թվականից, Միքայել Մինասյանի կողմից: Այո, իմ ընկերներն են ե՛ւ Վահեն, ե՛ւ Արթուրը, ես միշտ իրենց կողքին եմ այնքանով, որքանով նրանք որպես գործիչ այս իշխանությունը զավթած խմբակի դեմ են գործում: Բայց կհամագործակցենք մենք որեւէ մեկի հետ, թե չենք համագործակցի, կգնանք բլոկով, թե պարզապես կօգնենք, դա հայտնի կլինի, երբ որ հայտարարեն՝ կլինեն ընտրություններ, թե ոչ: Հիմա փաստացի դուք տեսնում եք, որ մենք բարիկադների մի կողմում ենք բոլոր նրանց հետ, ովքեր փորձում են երկիրն ազատել էս արհավիրքից:

- Չե՞ք կարծում, որ ընդդիմադիր դաշտն այսպես բազմաբեւեռ դարձնելով՝ կարող եք մեկդ մյուսին խանգարել եւ փոշիացնել միմյանց ձայները:

- Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ յուրաքանչյուրը՝ Ձեր հիշատակած կուսակցություններից ամեն մեկն ունի իր ծրագիրը, իր գործիքակազմն ու իր թիրախային լսարանը:

- Իսկ ո՞նց պետք է ընտրողը կողմնորոշվի՝ իր ձայնը տա ձե՞զ, Վանեցյանի՞ն, Քոչարյանի՞ն, թե՞ մեկ ուրիշ ուժի:

- Ընտրարշավով, եթե մենք մասնակցենք ընտրարշավի: Դուք հիշում եք, կա մարդկանց բավականին մեծ զանգված, մենք դրան ասում ենք չկողմնորոշված, բայց դուք իրականում հասկանում եք, որ նրանք մարդիկ են՝ մոտ 40 տոկոս, որոնք չեն հայտնել իրենց դիրքորոշումը: Դա շատ մեծ զանգված է: Ըստ Նիկոլի համար պատրաստված սոցիոլոգիական հարցումների՝ ինքն ունի տեսական ինչ-որ 30 տոկոս, որին ես չեմ հավատում: Ես կարծում եմ՝ ընտրազանգվածը եւ մարդկանց գիտակից զանգվածը, որոնք հասկանում են, որ առանց սրանցից ազատվելու էս երկիրը երբեք չի լինելու սուբյեկտ, եւ էս իշխանությունը երբեք չի ունենալու լեգիտիմություն, այդ մարդիկ շատ են: Եվ բոլորը կգտնեն իրենց տեղը:

- Ի՞նչ եք կարծում, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանն արդյոք ունի՞ Հայաստանում բավարար վարկանիշ, եւ նրա անունը ձեզ կօգնի՞, թե՞ կվնասի այս ընտրապայքարում՝ հաշվի առնելով, որ նրա կերպարը ոչ միանշանակ է ընկալվում հասարակության մոտ, ոմանք քննադատում են նրան:

- Իսկ գիտե՞ք այդ քննադատությունն ինչի արդյունք է՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա նմանների կողմից տարիներ շարունակ տարածված ստի ու կեղծիքի։ Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել, որն իր պաշտոնավարման ընթացքում շատ կարեւոր գործեր է արել Հայաստանի ու մեր ժողովրդի, պատմության համար։ Դրանց որոշ մասին կարող եք ծանոթանալ բաց աղբյուրներից։ Իսկ նրան վերագրվող հիմարություններն ավանդաբար ուղղորդվել են շատ կոնկրետ շրջանակի կողմից։ Միքայել Մինասյանն իմ ընկերն է, եւ ես դրանով հպարտ եմ: Ես կարծում եմ, որ Միքայել Մինասյանի՝ ակտիվ քաղաքականության մեջ ներգրավված լինելը միայն օգտակար է, որովհետեւ տեսել եք, որ նա ջանք ու եռանդ չի խնայում կեղծիքները բացահայտելու, նիկոլական սուտը բացահայտելու եւ հասարակությանը հասկանալի լինելու, հասկանալի կերպով բացատրելու կատարվողի հետեւանքները:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

07/05/2021 20:26 Ռազմական համալսարանում բացվել է ռուսաց լեզվի ուսուցման լսարան 07/05/2021 19:12 Զաքարի փռի գործերը կիսատ մնացին, Հայկազի՝ ճամփորդությունները, Վահագն էլ չհասցրեց քավոր դառնալ. նրանք ընկան պատերազմում (Տեսանյութ) 07/05/2021 18:52 Հանդիպում կայացել է, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանն առաջին անգամ է տեսնում 07/05/2021 18:41 Վահագն Վերմիշյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ 07/05/2021 18:35 Քննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կենտում գտնվելու դեպքի առթիվ (Փաստինֆո) 07/05/2021 18:24 Երևանը վերադարձրել է Բաքվին բոլոր գերիներին և պատրաստ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ 07/05/2021 18:19 Ապահով գնումներ համացանցում. Մի քանի խորհուրդ 07/05/2021 18:13 Նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդ է մեկնում Մոսկվա 07/05/2021 18:02 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8386 դեպք 07/05/2021 17:48 «Ա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա». Ալեն Սիմոնյանը պատահաբար միացրեց Փաշինյանի ձայնային հաղորդագրությունը (Տեսանյութ) 07/05/2021 17:40 Գեղամ Հովեյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ 07/05/2021 17:33 Բեռլինում ձյուն է տեղում 07/05/2021 17:23 Հայփոստը կրճատումներ չի իրականացնում 07/05/2021 17:08 Վահրամ Դումանյանը Ղազանչեցոց մայր տաճարում իրականացվող գործողությունների վերաբերյալ նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին 07/05/2021 17:03 Լոնդոնի մզկիթի այցելուների վրա ձվեր և քարեր են նետել 07/05/2021 16:54 Արման Թաթոյանի հրաժարականի մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՄԻՊ աշխատակազմ 07/05/2021 16:45 Թուրքիայում հայտարարել են F-35-ի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսության սկսելու մասին 07/05/2021 16:37 Սերժ Սարգսյանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ առաջարկը 07/05/2021 16:25 Արցախում հայ և ռուս բժիշկները կատարել են կոնքազդրային հոդի և ծնկահոդի էնդոպրոթեզավորում 07/05/2021 16:18 Փոփոխվել են հանրակրթական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները 07/05/2021 15:57 Մոլդովայի նախագահն AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ 07/05/2021 15:42 Կասկածող եմ ման գալիս, պարոն Բաբաջանյան. Վլադիմիր Վարդանյան (Տեսանյութ) 07/05/2021 15:33 Բրազիլիայում պատմել են 25 զոհով փոխհրաձգության մասին 07/05/2021 15:12 «Հայփոստի» շուրջ 150 աշխատակից առաջիկա օրերին զրկվելու է աշխատանքից. Թագուհի Թովմասյան (Տեսանյութ) 07/05/2021 15:03 Մեսին Բարտոմեուին մեղադրել է անձնական նամակագրությունից տեղեկատվության արտահոսքի համար 07/05/2021 14:46 Երբ երկրում առաջանում է անվտանգության ճգնաժամ՝ արժեզրկվում է պետությունը. Վահագն Սարոյան 07/05/2021 14:25 Ողջամիտ հիմքեր ունեմ կարծելու, որ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը միջամտություն է իմ անկախությանը, համարձակ որոշումներ կայացնելուն. Դատավոր Արման Հովհաննիսյան 07/05/2021 14:14 «Սոսկալի ժամանակներ». պատմաքաղաքական վեպ, որի հիմքում կոռուպցիան է, իշխանության զավթումն ու մարդկային թուլությունները 07/05/2021 14:02 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 156 միլիոնը 07/05/2021 13:53 Կառլոս Պետրոսյանն ԱԱԾ աշխատակիցների հիշողություններում մնացել է որպես մարդ, ով շատ վատ բարքեր է բերել համակարգ. Վանեցյան (Տեսանյութ) 07/05/2021 13:47 Բայդենը երկարաձգել է Իրաքում ԱՄՆ նավթային ընկերություններին պաշտպանելու հրամանագիրը 07/05/2021 13:38 Հնդկաստանը COVID-19-ով օրական վարակման դեպքերի հակառեկորդ է սահմանել 07/05/2021 13:27 Ձերբակալվել է «օրենքով գող» 07/05/2021 13:21 Ռուբեն Վարդազարյանը հետապնդվում է բացառապես նրա համար, որ փորձել է ապահովել դատական իշխանությունների անկախությունը. ԱԱԾ նախկին տնօրեն 07/05/2021 13:19 Հայաստանի անվտանգային համակարգն ու տնտեսությունը պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը. Վանեցյան (Տեսանյութ) 07/05/2021 13:13 Մեր ժամանակ խարդախության գործերով զբաղվում էր ոստիկանության շարքային օպերը, այլ ոչ` ԱԱԾ-ն. Եպիսկոպոսյան (Տեսանյութ) 07/05/2021 13:10 Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում գերիների հարցով. Hraparak.am 07/05/2021 13:08 Պատրաստ ենք վաղը, մյուս օրը համազգեստ հագնել ու փողոց դուրս գալ. Միքայել Համբարձումյան (Տեսանյութ) 07/05/2021 13:01 Կարելի է Ռուսաստանին խնդրել, որ միջնորդ լինեն Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման հարցում. ԱԱԾ Սահմանապահ զորքերի նախկին հրամանատար (Տեսանյութ) 07/05/2021 12:58 Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը. Արթուր Վանեցյան 07/05/2021 12:45 Ալիևը Շուշին հռչակել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք 07/05/2021 12:39 Աշխարհում COVID-19-ի մահվան իրական թիվը կարող է երկու անգամ ավելի բարձր լինել, քան պաշտոնական տվյալները 07/05/2021 12:27 Քաղաքական պոպուլիզմը ռեալ վտանգ է, այն ավերիչ կարող է լինել ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի համար. ԱԱԾ գեներալ-լեյտենանտ Եպսիկոպոսյան (Տեսանյութ) 07/05/2021 12:22 ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիների վերադարձին ուղղված գործընթացներում. Դավթյան 07/05/2021 12:15 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 7 վթար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ 07/05/2021 12:07 Սյունիքի դեպքերով դատարանների տված գնահատականների ճնշող մեծամասնության հետ համաձայն չենք. դրանք վիճարկում ենք վերադաս դատարաններում. Արթուր Դավթյան 07/05/2021 12:00 Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին 07/05/2021 11:55 Դավաճանության և լրտեսության մեղադրանքով նախկին զինծառայող է անցնում. Գլխավոր դատախազ 07/05/2021 11:35 Հայաստանն այն երկիրն է, որտեղ մենք գտնում ենք ճիշտ գործընկերներ. Նիդերլանդների Զարգացման բանկի ներդրումների գծով տնօրենի ժ/պ (Տեսանյութ) 07/05/2021 11:22 ԱՄՆ դպրոցում աշակերտուհին հրաձգություն է կազմակերպել 07/05/2021 11:15 Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպառնալիք, քան կարգավիճակի հարցն անորոշության մեջ պահելը. Տիգրան Աբրահամյան 07/05/2021 11:08 Twitter-ն արգելափակել է օգտատիրոջ, ով Թրամփի նոր կայքից հաղորդագրություններով էր կիսվել 07/05/2021 10:59 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 356 դեպք, մահացել է 21 մարդ 07/05/2021 10:56 Դավիթ Սահակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ 07/05/2021 10:49 Մայիսի 8-ին կդադարեցվի Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա թունելով երթևեկությունը 07/05/2021 10:42 Ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին. Վահե Տեր-Մինասյան 07/05/2021 10:37 Նիկոլ Փաշինյանի նախկին փաստաբանը դատի է տվել Փաշինյանին 07/05/2021 10:28 Չինաստանի վերանորոգման գործարանում հզոր պայթյուն է որոտացել 07/05/2021 10:19 Լարս բաց է. Հայաստանում դժվարանցանելի ճանապարհ կա 07/05/2021 10:06 Պսակին մտադիր է լքել ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը 07/05/2021 09:58 «Հրապարակ». ՍԴ-ն կարող է դիմումն ընդունելու պահից կասեցնել վիճահարույց պրոցեսը, մինչև վերջնական որոշումն ընդունելը 07/05/2021 09:56 «Ժողովուրդ». Գիշերային արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց ընտրական օրենսգրքի փոփոխությունները 07/05/2021 09:53 «Իրավունք». ՔՊ-ի ցուցակում կլինի մի քանի հայտնի պրոիշխանական «ֆիգուր» 07/05/2021 09:51 «Հրապարակ». Իշխանությունները որոշել են յուրացնել Ռոբերտ Քոչարյանի թիմի իդեան 07/05/2021 09:49 «Ժողովուրդ». Լիլիթ Մակունցն ու Հակոբ Սիմիդյանը դարձել են ամեն ինչի նկատմամբ անտարբեր 07/05/2021 09:47 «Հրապարակ». Արման Թաթոյանը մի շարք առաջարկներ է ստացել՝ մեծ քաղաքականություն մտնելու 07/05/2021 09:44 «Իրավունք». Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին արձակուրդ չի տրվելու 07/05/2021 09:42 «Ժողովուրդ». Պաշտոնատար անձանց վերաբերող դատական գործերը դոփում են տեղում 07/05/2021 09:40 «Հրապարակ». Նախարարությունը հրահանգել է բուժաշխատողներին պատվաստվել «Աստրազենեկայով», այլապես կզրկվեն աշխատանքից 06/05/2021 18:30 Բաքուն իրականացնում է հակահայկական վակխանալիա. Փաշինյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը 06/05/2021 18:28 1 օրվա ընթացքում արձանագրվել է 13 վթար. 15 մարդ ստացել է տարբեր վնասվածքներ 06/05/2021 18:25 Կանադան աշխարհում առաջինն է, որը թույլ է տավել COVID-ի դեմ պատվաստել երեխաներին 06/05/2021 18:23 Վստահ ենք՝ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել բոլոր պահվող անձանց վերադարձի խնդիրը. Սերգեյ Լավրով 06/05/2021 18:09 Նիդեռլանդներում մինչև 16 տարեկան երեխաները ծննդյան վկայականում կկարողանան փոխել իրենց սեռը 06/05/2021 17:53 Բուհերի վերաբերյալ կառավարության որոշումը ԵՊՀ-ն կվիճարկի դատարանում 06/05/2021 17:40 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1806-ով 06/05/2021 17:28 Հեռու չէ այն օրը, երբ դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման առաջին հայցերը կներկայացնի դատարան. ՀՀ գլխավոր դատախազ 06/05/2021 17:18 «ԿինԿոդ». նոր կատակերգական ներկայացում, որը տղամարդկանց կօգնի գտնել կանանց սրտի «բանալին» (Լուսանկարներ) 06/05/2021 17:09 Հանցավորության մակարդակի ցուցիչով ՀՀ-ն աշխարհում, դրական իմաստով, զբաղեցնում է 12-րդ տեղը. ՀՀ դատախազ 06/05/2021 17:02 Գորիսից Շուռնուխ, Կապանից ճակատեն հատվածում, եթե ավտովաթար լինի, ադրբեջանցիները մեր քաղաքացուն ձերբակալելու են, գե՞րի դարձնեն. ՄԻՊ-ը՝ իմքայլական պատգամավորին 06/05/2021 16:52 Թուրքիան բացատրել է Եվրահանձնաժողովի ղեկավարի համար աթոռի հետ կապված միջադեպը 06/05/2021 16:42 Հանրային հեռուստատեսությունը Սյունիքի հետ կապված իմ հայտարարություններից գրեթե ոչ մի բան չի լուսաբանում. ՄԻՊ 06/05/2021 16:32 Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի 06/05/2021 16:23 Այո, Նիկոլ Փաշինյանի գործոնը նշանակալից է եղել, բայց ինձ ընտրել են սյունեցիներն ու վայոցձորցիները. Աննա Գրիգորյան (Տեսանյութ) 06/05/2021 16:09 Ի՞նչ գաղտնի բանակցություններ են ընթացել փաշինյանական ու ադրբեջանաթուրքական իշխանությունների միջև. ԱԱԾ պահեստազորի սպաները հայտարարություն են տարածել 06/05/2021 16:05 Մեր պետությունը պետք է կոշտացնի իր արձագանքները, ոչ թե ուղղակի բառեր ասի. ՄԻՊ-ը՝ սահմանային միջադեպերի մասին 06/05/2021 15:44 Չեմ ուզում հավատալ, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել. Մեղրիի քաղաքապետ (Տեսանյութ) 06/05/2021 15:37 «Վերածնվող Հայաստանը» և ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցեն Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքով 06/05/2021 15:30 Զելենսկին Բայդենին հրավիրել է այցելել Ուկրաինա 06/05/2021 15:13 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 7639 դեպք 06/05/2021 14:55 SpaceX-ը հաջողությամբ փորձարկել է Starship տիեզերանավի նախատիպը 06/05/2021 14:40 Դպրոցները կստանան պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար 06/05/2021 14:23 Դերասան-խելագարի ճիչերը և մեր անելիքը. Գեղամ Նազարյան 06/05/2021 14:10 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 155 միլիոնը 06/05/2021 14:01 Զնված հարձակումներից հետո նորմալ ինֆորմացիա չէր տրամադրվում. հայտարարվում էր՝ ամեն ինչ նորմալ է, մինչդեռ մարդիկ այնտեղ ապրում, տեսնում են. ՄԻՊ 06/05/2021 13:55 Ադրբեջանի կողմից Սյունիքում փորձ է կատարվում լարել իրավիճակը, հնարավորինս ընդգծելու համար, թե ձեր գոյությունը որևիցե տարածքում, որտեղ մենք մոտիկ ենք, անվտանգ չի լինելու. Վլադիմիր Վարդանյան 06/05/2021 13:49 Լատվիայի Սաեյման պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը 06/05/2021 13:44 Հայաստանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության մասին 06/05/2021 13:42 Պարտվել ենք, որովհետև անցած 10-20 տարիներին աշխատանք չի տարվել. Սերժ Սարգսյանը սուտ է ասում. Արմեն Գրիգորյան 06/05/2021 13:38 Լավրով. Մենք չենք նվազեցնում ջանքերը, որոնք ուղղված են Ադրբեջանում պահվող բոլոր անձանց Հայաստան վերադարձնելուն

Տվյալ բաժնի վերջին նյութերը