Ռազմագերիներից ու անհետ կորածներից մինչև Սյունիք, ԳՇ-ի ու ՊՆ-ի շուրջ ծավալված իրադարձություններ. «Հենակետ» կենտրոնն ամփոփել է շաբաթը

10/04/2021 12:36

Ռազմագերիներից ու անհետ կորածներից մինչև Սյունիք, ԳՇ-ի ու ՊՆ-ի շուրջ ծավալված իրադարձություններ. «Հենակետ» կենտրոնն ամփոփել է շաբաթը


«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ ներայացնում է ընթացիկ շաբաթվա լուրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել անվտանգության ոլորտին:

Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Նախորդ շաբաթ, հանգստյան օրերին, լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ՌԴ-ն ակտիվ մասնակցություն ունի գերիների փոխանակման գործընթացում և հույս ունի ավարտին հասցնել գործընթացը։
Նշենք, որ գերիների փոխանակման շրջանակներում հայրենիք են վերադարձել շուրջ 70 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում դեռ 200 գերի ունենք։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով ռազմագերիների թեմային, հայտարարել է, որ ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած իրենց հանձնառությունները՝ հայրենադարձնելու դեռևս պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։

Ապրիլի 7-ին, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում ևս նշել է, որ Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների ավարտից հետո գերիների և պահվող անձանց հարցը դեռևս լուծված չէ։ Նա հավելել է, թե ուրախ է, որ այդ հարցի շուրջ ՌԴ նախագահի հետ ոչ մի հակասություն չունեն։

Հաջորդ օրը, ապրիլի 8-ին, անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին փակել են ՊՆ մուտքերը ու նշել՝ այս անգամ պայքարը երկարաժամկետ է։ Անհետ կորած զինծառայողի հարազատներից մեկը տեղեկացրել է, որ երկար ժամանակ լռությունից հետո նորից գործողութունների են դիմելու։ Նախորդ անգամ, երբ հարազատները փակել էին ՊՆ մուտքերը, նախարարը խոստումներ էր տվել, իսկ մեկ ամիս անց դրանք չեն իրագործվել, հարցերն առ այսօր չեն լուծվել, ուստի ստիպված են նորից ՊՆ-ի մոտ հավաքվել։ 
Նույն օրը, կեսօրին, տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու ու ակնկալվում էր, որ հայ գերիներ կարող են վերադառնալ Հայաստան։ Ինքնաթիռի՝ Բաքվից շարժվելուց հետո պաշտոնական աղբյուրները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատել էր, որ հայրենիք պետք է վերադառնա հայ ռազամագերիների հերթական խումբը:

Ինքնաթիռն Էրեբունի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո պարզվել է, որ դատարկ է՝ առանց գերիների։ Դա առաջացրել է օդանավակայանի տարածքում հավաքված ծնողների զայրույթը, ովքեր շարժվել են դեպի ՊՆ շենք՝ միանալու անհետ կորած զինվորների հարազատների ակցիային։

Անհետ կորած զինծառայողների հարազատներն ամբողջ գիշեր մնացել են ՊՆ շենքի տարածքում, բոլոր մուտքերը փակած պահելով։
Ապրիլի 9-ին պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, թե Ռուստամ Մուրադովը գնացել էր, որ գերիներին Հայաստան ուղեկցեր։ Սակայն նրա խոսքով՝ «ինչ-որ խոչընդոտներ են եղել, որի պատճառը դեռ չի կարող հնչեցնել»։ Եվ հռետորական հարց էր հնչեցրել՝ եթե պայմանավորվածություն չլիներ, ինքնաթիռն ինչո՞ւ պիտի գնար Բաքու։

Սակայն Մուրադովն էլ, «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ գերիներին վերադարձնելու պայմանավորվածություն չի եղել և տարածված տեղեկությունը պրովոկացիա է՝ բնակչությանը մոլորեցնելու նպատակով։

Ապրիլի 9-ին, Շիրակի մարզի գերիների հարազատներն էլ իրենց հերթին փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները: Պահանջը ՝ իրենց հարազատների վերադարձն է։ Գերիների հարազատները փակել են նաև Երևան-Գյումրի երկաթգծի Իսահակյան-Բայանդուր հատվածը, որի հետևանքով խախտվել է ուղևորափոխադրումների գրաֆիկը։

Շիրակի մարզում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ Երևանում, ՊՆ շենքի տարածքում անհետ կորածների և ռազմագերիների հարազատները շարունակել են գրեթե ամբողջ օրը ամբողջ օրը փակ պահել ՊՆ–ի բոլոր մուտքերը և թույլ չէին տալիս, որ ներսում գտնվող աշխատակիցները դուրս գան շենքից։

Անհետ կորածների և գերիների հարազատները պահանջել են հանդիպում պաշտպանության նախարարի ու ԳՇ պետի հետ։ Կեսօրից հետո, հանդիպում է տեղի ունեցել ԳՇ պետի հետ, ավելի քան 4 ժամ տևած հանդիպումից հետո, ՊՆ շենքից դուրս եկած քաղաքացիները լրագրողների հետ զրույցում հայտնել են, որ գոհ չեն հանդիպման արդյունքներից։ Չնայած այդ ամենին, հարազատները բացել են երեկվանից փակ պահած ՊՆ շենքի մուտքի դարպասը։

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով ապրիլի 9-ին ՄԻՊ-ը դիմել է ԵԽ Նախարարների կոմիտե:

Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Շաբաթվա սկզբնամասում Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ ՀՀ վարչական դատարանը մերժել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին` Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։

Կենտրոնից նշում են, որ նիստը կայացել է ապրիլի 2-ին, որի ժամանակ 2 միջնորդություն է քննարկվել։ Բացի վերոհիշյալ միջնորդությունից, դատարանը քննել է նաև հայցվոր կողմի միջնորդությունը, որով կողմը խնդրել է հայցի ապահովման միջոց ձեռնարկել։ Այսինքն` դատարանը մերժել է ճանաչել իրավահարաբերության բացակայությունը, որով Գասպարյանն աշխատանքից ազատվել է վարչապետի առաջարկությամբ, բայց առանց ՀՀ նախագահի կողմից վարչական ակտի ընդունման։
ՀՀ վարչական դատարանը մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

Նշվում է, որ Տիրան Խաչատրյանը պահանջում է դատարանից՝ պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում:

Ապրիլի 7-ին, հայկական օրաթերթերից մեկը տեղեկություն է հաղորդել այն մասին, որ ԶՈՒ կազմում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, բայց դրանք ոչ թե ռեֆորմներ են լինելու, այլ անձնական խնդիր է դրվել Օնիկ Գասպարյանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինվորականներին ազատելու բանակից։

Թերթի տեղեկություններով՝ Վաղարշակ Հարությունյանի և Արտակ Դավթյանի կողմից այս օրերին քննարկվում է բանակային կորպուսները խոշորացնելու հարցը, ստեղծելու մեծ հրամանատարական կետ, որը կբերի նոր կրճատումների: Այդ կերպ Արտակ Դավթյանը փորձում է պատժել այն զինվորականներին, կորպուսների հրամանատարներին, որոնք դեմ էին արտահայտվել Նիկոլ Փաշինյանին և պահանջել էին նրա հրաժարականը:

Անդրադառնալով նշված թեմային, ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը վստահեցրել է, որ վենդետայի լուրն իրականությանը չի համապատասխանում, ոչ մի գեներալ բարձրաստիճան զինվորական պաշտոնից կամ աշխատանքից չի ազատվել։

Ինչ վերաբերում է բանակային կորպուսների խոշորացմանը, Ասատրյանը նշել է, որ զինված ուժերում կառուցվածքային փոփոխությունները հանրայնացման ենթակա չեն:

Սյունիքի մասին

Շաբաթվա սկզբնամասում լրատվական կայքերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Կապան-Երևան ճանապարհին ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել հայկական պետհամարանիշներով մեքենայի ուղղությամբ։ ԶԼՄ-ների հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաստատել է այդ տեղեկությունը։
Քաղաքապետը նշել է, որ ռուս սահմանապահները տեղեկացվել են միջադեպի վերաբերյալ և համապատասխան գործողություններ կատարվել են։

ՀՀ ՄԻՊ-ը այս միջադեպի առնչությամբ նշել է, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքում պետք է լինի անվտանգության գոտի: Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն:

Նաև միջադեպի մասին տեղեկությունները ՄԻՊ-ը առանձին ուղարկել է միջազգային կառույցներին, ինչպես նաև ներառել անվտանգության գոտու հայեցակարգում։

Այլ թեմաներ

Նախորդ շաբաթ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդանիկ Քոչարյանն ասել էր, թե հանձնաժողովի պատրաստած զեկույցը չի հրապարակվի, և 97 էջանոց փաստաթղթի վերաբերյալ խորհրդարանում ինքն ընդամենը ծավալուն ելույթ կունենա։

Թեմայի շրջանակներում կայքերով տեղեկություն տարածվեց այն մասին, որ իշխանությունն ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը չհրապարակելու որոշում է կայացել ոչ թե գաղտնիության պատճառաբանությամբ, այլ ԳՇ պետ Արտակ Դավթյանի պատճառով, ով 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է օպերատիվ վարչության պետը, իսկ քննիչ հանձնաժողովում նրան տրվել են բազմաթիվ հարցեր, որոնց վերջինս կա՛մ չի պատասխանել, կա՛մ պատասխանել է մասամբ և կցկտուր։
Դավթյանի կողմից տրված պատասխաններն առաջացրել են նոր հարցադրումներ, որոնք, սակայն, պատասխաններ չեն ստացել։
Ապրիլի 6-ին վարչապետի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: Հիշեցնենք, որ Կարապետյանը 2018-ի իրադարձություններից հետո էր նշանակվել Փաշինյանի խորհրդական։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նա եղել է Զու հետախուզության վարչության պետը։ 2016-ին Կարապետյանը պաշտոնանկ է արվել Սերժ Սարգսյանի կողմից։
Շատերը հենց նրան էին պատասխանատու համարում ապրիլյանի զոհերի ու նաև տարածքային կորուստների համար՝ հաշվի առնելով, որ այդ օրերին նա էր ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետը։

ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան հայտնել է, որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Հայաստանը շարունակում է մնալ ՌԴ ավանդական գործընկերներից մեկը: Երկու երկրների միջև նախկինում կնքված պայմանագրերի համաձայն՝ բոլոր մատակարարումներն իրականացվում են ժամանակին և ամբողջությամբ։

ՌՏՀԴԾ-ից նաև չեն բացառել ՀՀ-ին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը, մասնավորապես՝ «Օրիոն-Է» երկարատև թռիչքի հետախուզական համալիրների մասին է խոսքը, իսկ հայկական կողմից համապատասխան դիմում լինելու դեպքում պատրաստ են այն դիտարկել սահմանված կարգով։

Ապրիլի 7-ին, ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած, 27 տարին լրացած անձանց նկատմամբ համաներում կլինի։ Նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի ու սահմանված կարգով ներկայացվելու է ՀՀ ԱԺ։
Նույն օրը Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաև, որ բանակում լայնածավալ, խորքային, բովանդակային բարեփոխումների գործընթացը է սկսվել:

Փորձագիտական շրջանակները այս հայտարարության առնչությամբ իրենց դժգոհությունն են հայտնել, նշելով, որ չի կարող նկարագրված որակի կամ ծավալի բարեփոխումներ լինել ու դրա ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ հանրային իրազեկման հատվածը լինի զրոյական: Հանրային լսումներ, քննարկումներ, պարզ մատչելի տեղեկատվություն... ոչինչ չկա: Կան խոստումներ, հայտարարություն և ուրիշ ոչինչ:

ՀՀ կառավարությունը առաջարկներ է ներկայացրել նաև մի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը բարձրացնել մինչև 63 տարեկան, կառավարությունն առաջարկել է սպայական և շարքային տարբեր կոչումների համար տարբեր տարիքային շեմեր: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ԱԺ մարտի 25-ի նիստում:

ՊՆ անցուդարձի մասին

Sputnik Արմենիան պաշտպանության և առողջապահության նախարարություններ հարցումներ էր ուղարկել՝ հասկանալու համար, թե զոհվածների և դատաբժշկական փորձաքննության անձանծ դիերի ու մասունքների թվային ինչ տվյալներ կան։ Ներկայացնում ենք պատասխանները։ ՀՀ ՊՆ-ից կայքի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ մարտի 31-ի դրությամբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հաշվառվել է 3049 զոհված անձ։
Այդ թիվը վերաբերում է և՛ զինծառայողներին, և՛ մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցած քաղաքացիական անձանց։

Առողջապահության նախարարությունից էլ հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին, որ մարտի 31-ի դրությամբ կատարվել է 3723 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն օրվա դրությամբ առկա է եղել 238 մարմնի և մասունքի փորձանմուշ, որոնք պետք է անցնեն հետազոտություններ։

Փորձագետների կարծիքով՝ այսպիսի հակասող թվեր շրջանառելը մի նպատակ ունի. վերջնականապես բոլորին խառնել ու չթողնել մտքում հստակ թիվ ունենալ, թե ի վերջո քանի զոհ ունենք։

Անդրադառնալով մեր ԶՈւ-ում տեղի ունեցող անցուդարձին, նշենք, որ ողջ շաբաթվա ընթացքում տարբեր զորամիավորումների զորամասերում անցկացվել են մարտական, կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ, մարտական հրաձգության պարապմունքներ, տարբեր մասնագիտական վարժանքներ, իրականացվել են պլանային ստուգումներ։
Անվտանգության ոլորտին վերաբերվող թեմաները կրկին ակտիվ քննարկման առանցքում են եղել, առավել շատ լուսաբանվել են ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված խնդիրների թեմաները, ՊՆ շենքի տարածքում տեղի ունեցող զարգացումները։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

07/05/2021 20:26 Ռազմական համալսարանում բացվել է ռուսաց լեզվի ուսուցման լսարան 07/05/2021 19:12 Զաքարի փռի գործերը կիսատ մնացին, Հայկազի՝ ճամփորդությունները, Վահագն էլ չհասցրեց քավոր դառնալ. նրանք ընկան պատերազմում (Տեսանյութ) 07/05/2021 18:52 Հանդիպում կայացել է, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանն առաջին անգամ է տեսնում 07/05/2021 18:41 Վահագն Վերմիշյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ 07/05/2021 18:35 Քննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կենտում գտնվելու դեպքի առթիվ (Փաստինֆո) 07/05/2021 18:24 Երևանը վերադարձրել է Բաքվին բոլոր գերիներին և պատրաստ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ 07/05/2021 18:19 Ապահով գնումներ համացանցում. Մի քանի խորհուրդ 07/05/2021 18:13 Նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդ է մեկնում Մոսկվա 07/05/2021 18:02 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8386 դեպք 07/05/2021 17:48 «Ա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա». Ալեն Սիմոնյանը պատահաբար միացրեց Փաշինյանի ձայնային հաղորդագրությունը (Տեսանյութ) 07/05/2021 17:40 Գեղամ Հովեյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ 07/05/2021 17:33 Բեռլինում ձյուն է տեղում 07/05/2021 17:23 Հայփոստը կրճատումներ չի իրականացնում 07/05/2021 17:08 Վահրամ Դումանյանը Ղազանչեցոց մայր տաճարում իրականացվող գործողությունների վերաբերյալ նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին 07/05/2021 17:03 Լոնդոնի մզկիթի այցելուների վրա ձվեր և քարեր են նետել 07/05/2021 16:54 Արման Թաթոյանի հրաժարականի մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՄԻՊ աշխատակազմ 07/05/2021 16:45 Թուրքիայում հայտարարել են F-35-ի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսության սկսելու մասին 07/05/2021 16:37 Սերժ Սարգսյանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ առաջարկը 07/05/2021 16:25 Արցախում հայ և ռուս բժիշկները կատարել են կոնքազդրային հոդի և ծնկահոդի էնդոպրոթեզավորում 07/05/2021 16:18 Փոփոխվել են հանրակրթական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները 07/05/2021 15:57 Մոլդովայի նախագահն AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ 07/05/2021 15:42 Կասկածող եմ ման գալիս, պարոն Բաբաջանյան. Վլադիմիր Վարդանյան (Տեսանյութ) 07/05/2021 15:33 Բրազիլիայում պատմել են 25 զոհով փոխհրաձգության մասին 07/05/2021 15:12 «Հայփոստի» շուրջ 150 աշխատակից առաջիկա օրերին զրկվելու է աշխատանքից. Թագուհի Թովմասյան (Տեսանյութ) 07/05/2021 15:03 Մեսին Բարտոմեուին մեղադրել է անձնական նամակագրությունից տեղեկատվության արտահոսքի համար 07/05/2021 14:46 Երբ երկրում առաջանում է անվտանգության ճգնաժամ՝ արժեզրկվում է պետությունը. Վահագն Սարոյան 07/05/2021 14:25 Ողջամիտ հիմքեր ունեմ կարծելու, որ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը միջամտություն է իմ անկախությանը, համարձակ որոշումներ կայացնելուն. Դատավոր Արման Հովհաննիսյան 07/05/2021 14:14 «Սոսկալի ժամանակներ». պատմաքաղաքական վեպ, որի հիմքում կոռուպցիան է, իշխանության զավթումն ու մարդկային թուլությունները 07/05/2021 14:02 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 156 միլիոնը 07/05/2021 13:53 Կառլոս Պետրոսյանն ԱԱԾ աշխատակիցների հիշողություններում մնացել է որպես մարդ, ով շատ վատ բարքեր է բերել համակարգ. Վանեցյան (Տեսանյութ) 07/05/2021 13:47 Բայդենը երկարաձգել է Իրաքում ԱՄՆ նավթային ընկերություններին պաշտպանելու հրամանագիրը 07/05/2021 13:38 Հնդկաստանը COVID-19-ով օրական վարակման դեպքերի հակառեկորդ է սահմանել 07/05/2021 13:27 Ձերբակալվել է «օրենքով գող» 07/05/2021 13:21 Ռուբեն Վարդազարյանը հետապնդվում է բացառապես նրա համար, որ փորձել է ապահովել դատական իշխանությունների անկախությունը. ԱԱԾ նախկին տնօրեն 07/05/2021 13:19 Հայաստանի անվտանգային համակարգն ու տնտեսությունը պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը. Վանեցյան (Տեսանյութ) 07/05/2021 13:13 Մեր ժամանակ խարդախության գործերով զբաղվում էր ոստիկանության շարքային օպերը, այլ ոչ` ԱԱԾ-ն. Եպիսկոպոսյան (Տեսանյութ) 07/05/2021 13:10 Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում գերիների հարցով. Hraparak.am 07/05/2021 13:08 Պատրաստ ենք վաղը, մյուս օրը համազգեստ հագնել ու փողոց դուրս գալ. Միքայել Համբարձումյան (Տեսանյութ) 07/05/2021 13:01 Կարելի է Ռուսաստանին խնդրել, որ միջնորդ լինեն Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման հարցում. ԱԱԾ Սահմանապահ զորքերի նախկին հրամանատար (Տեսանյութ) 07/05/2021 12:58 Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը. Արթուր Վանեցյան 07/05/2021 12:45 Ալիևը Շուշին հռչակել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք 07/05/2021 12:39 Աշխարհում COVID-19-ի մահվան իրական թիվը կարող է երկու անգամ ավելի բարձր լինել, քան պաշտոնական տվյալները 07/05/2021 12:27 Քաղաքական պոպուլիզմը ռեալ վտանգ է, այն ավերիչ կարող է լինել ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի համար. ԱԱԾ գեներալ-լեյտենանտ Եպսիկոպոսյան (Տեսանյութ) 07/05/2021 12:22 ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիների վերադարձին ուղղված գործընթացներում. Դավթյան 07/05/2021 12:15 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 7 վթար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ 07/05/2021 12:07 Սյունիքի դեպքերով դատարանների տված գնահատականների ճնշող մեծամասնության հետ համաձայն չենք. դրանք վիճարկում ենք վերադաս դատարաններում. Արթուր Դավթյան 07/05/2021 12:00 Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին 07/05/2021 11:55 Դավաճանության և լրտեսության մեղադրանքով նախկին զինծառայող է անցնում. Գլխավոր դատախազ 07/05/2021 11:35 Հայաստանն այն երկիրն է, որտեղ մենք գտնում ենք ճիշտ գործընկերներ. Նիդերլանդների Զարգացման բանկի ներդրումների գծով տնօրենի ժ/պ (Տեսանյութ) 07/05/2021 11:22 ԱՄՆ դպրոցում աշակերտուհին հրաձգություն է կազմակերպել 07/05/2021 11:15 Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպառնալիք, քան կարգավիճակի հարցն անորոշության մեջ պահելը. Տիգրան Աբրահամյան 07/05/2021 11:08 Twitter-ն արգելափակել է օգտատիրոջ, ով Թրամփի նոր կայքից հաղորդագրություններով էր կիսվել 07/05/2021 10:59 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 356 դեպք, մահացել է 21 մարդ 07/05/2021 10:56 Դավիթ Սահակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ 07/05/2021 10:49 Մայիսի 8-ին կդադարեցվի Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա թունելով երթևեկությունը 07/05/2021 10:42 Ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին. Վահե Տեր-Մինասյան 07/05/2021 10:37 Նիկոլ Փաշինյանի նախկին փաստաբանը դատի է տվել Փաշինյանին 07/05/2021 10:28 Չինաստանի վերանորոգման գործարանում հզոր պայթյուն է որոտացել 07/05/2021 10:19 Լարս բաց է. Հայաստանում դժվարանցանելի ճանապարհ կա 07/05/2021 10:06 Պսակին մտադիր է լքել ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը 07/05/2021 09:58 «Հրապարակ». ՍԴ-ն կարող է դիմումն ընդունելու պահից կասեցնել վիճահարույց պրոցեսը, մինչև վերջնական որոշումն ընդունելը 07/05/2021 09:56 «Ժողովուրդ». Գիշերային արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց ընտրական օրենսգրքի փոփոխությունները 07/05/2021 09:53 «Իրավունք». ՔՊ-ի ցուցակում կլինի մի քանի հայտնի պրոիշխանական «ֆիգուր» 07/05/2021 09:51 «Հրապարակ». Իշխանությունները որոշել են յուրացնել Ռոբերտ Քոչարյանի թիմի իդեան 07/05/2021 09:49 «Ժողովուրդ». Լիլիթ Մակունցն ու Հակոբ Սիմիդյանը դարձել են ամեն ինչի նկատմամբ անտարբեր 07/05/2021 09:47 «Հրապարակ». Արման Թաթոյանը մի շարք առաջարկներ է ստացել՝ մեծ քաղաքականություն մտնելու 07/05/2021 09:44 «Իրավունք». Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին արձակուրդ չի տրվելու 07/05/2021 09:42 «Ժողովուրդ». Պաշտոնատար անձանց վերաբերող դատական գործերը դոփում են տեղում 07/05/2021 09:40 «Հրապարակ». Նախարարությունը հրահանգել է բուժաշխատողներին պատվաստվել «Աստրազենեկայով», այլապես կզրկվեն աշխատանքից 06/05/2021 18:30 Բաքուն իրականացնում է հակահայկական վակխանալիա. Փաշինյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը 06/05/2021 18:28 1 օրվա ընթացքում արձանագրվել է 13 վթար. 15 մարդ ստացել է տարբեր վնասվածքներ 06/05/2021 18:25 Կանադան աշխարհում առաջինն է, որը թույլ է տավել COVID-ի դեմ պատվաստել երեխաներին 06/05/2021 18:23 Վստահ ենք՝ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել բոլոր պահվող անձանց վերադարձի խնդիրը. Սերգեյ Լավրով 06/05/2021 18:09 Նիդեռլանդներում մինչև 16 տարեկան երեխաները ծննդյան վկայականում կկարողանան փոխել իրենց սեռը 06/05/2021 17:53 Բուհերի վերաբերյալ կառավարության որոշումը ԵՊՀ-ն կվիճարկի դատարանում 06/05/2021 17:40 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1806-ով 06/05/2021 17:28 Հեռու չէ այն օրը, երբ դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման առաջին հայցերը կներկայացնի դատարան. ՀՀ գլխավոր դատախազ 06/05/2021 17:18 «ԿինԿոդ». նոր կատակերգական ներկայացում, որը տղամարդկանց կօգնի գտնել կանանց սրտի «բանալին» (Լուսանկարներ) 06/05/2021 17:09 Հանցավորության մակարդակի ցուցիչով ՀՀ-ն աշխարհում, դրական իմաստով, զբաղեցնում է 12-րդ տեղը. ՀՀ դատախազ 06/05/2021 17:02 Գորիսից Շուռնուխ, Կապանից ճակատեն հատվածում, եթե ավտովաթար լինի, ադրբեջանցիները մեր քաղաքացուն ձերբակալելու են, գե՞րի դարձնեն. ՄԻՊ-ը՝ իմքայլական պատգամավորին 06/05/2021 16:52 Թուրքիան բացատրել է Եվրահանձնաժողովի ղեկավարի համար աթոռի հետ կապված միջադեպը 06/05/2021 16:42 Հանրային հեռուստատեսությունը Սյունիքի հետ կապված իմ հայտարարություններից գրեթե ոչ մի բան չի լուսաբանում. ՄԻՊ 06/05/2021 16:32 Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի 06/05/2021 16:23 Այո, Նիկոլ Փաշինյանի գործոնը նշանակալից է եղել, բայց ինձ ընտրել են սյունեցիներն ու վայոցձորցիները. Աննա Գրիգորյան (Տեսանյութ) 06/05/2021 16:09 Ի՞նչ գաղտնի բանակցություններ են ընթացել փաշինյանական ու ադրբեջանաթուրքական իշխանությունների միջև. ԱԱԾ պահեստազորի սպաները հայտարարություն են տարածել 06/05/2021 16:05 Մեր պետությունը պետք է կոշտացնի իր արձագանքները, ոչ թե ուղղակի բառեր ասի. ՄԻՊ-ը՝ սահմանային միջադեպերի մասին 06/05/2021 15:44 Չեմ ուզում հավատալ, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել. Մեղրիի քաղաքապետ (Տեսանյութ) 06/05/2021 15:37 «Վերածնվող Հայաստանը» և ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցեն Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքով 06/05/2021 15:30 Զելենսկին Բայդենին հրավիրել է այցելել Ուկրաինա 06/05/2021 15:13 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 7639 դեպք 06/05/2021 14:55 SpaceX-ը հաջողությամբ փորձարկել է Starship տիեզերանավի նախատիպը 06/05/2021 14:40 Դպրոցները կստանան պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար 06/05/2021 14:23 Դերասան-խելագարի ճիչերը և մեր անելիքը. Գեղամ Նազարյան 06/05/2021 14:10 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 155 միլիոնը 06/05/2021 14:01 Զնված հարձակումներից հետո նորմալ ինֆորմացիա չէր տրամադրվում. հայտարարվում էր՝ ամեն ինչ նորմալ է, մինչդեռ մարդիկ այնտեղ ապրում, տեսնում են. ՄԻՊ 06/05/2021 13:55 Ադրբեջանի կողմից Սյունիքում փորձ է կատարվում լարել իրավիճակը, հնարավորինս ընդգծելու համար, թե ձեր գոյությունը որևիցե տարածքում, որտեղ մենք մոտիկ ենք, անվտանգ չի լինելու. Վլադիմիր Վարդանյան 06/05/2021 13:49 Լատվիայի Սաեյման պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը 06/05/2021 13:44 Հայաստանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության մասին 06/05/2021 13:42 Պարտվել ենք, որովհետև անցած 10-20 տարիներին աշխատանք չի տարվել. Սերժ Սարգսյանը սուտ է ասում. Արմեն Գրիգորյան 06/05/2021 13:38 Լավրով. Մենք չենք նվազեցնում ջանքերը, որոնք ուղղված են Ադրբեջանում պահվող բոլոր անձանց Հայաստան վերադարձնելուն

Տվյալ բաժնի վերջին նյութերը