Արա Սաղաթելյան. Մեր թիմը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ներդաշնակ՝ այս չարիքի դեմ պայքարում. «Հրապարակ»

10/04/2021 13:25

Արա Սաղաթելյան. Մեր թիմը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ներդաշնակ՝ այս չարիքի դեմ պայքարում. «Հրապարակ»


ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, Միքայել Մինասյանի թիմակից ու, ըստ տեղեկության, առաջիկա հավանական ընտրություններում Մինասյանի ձեւավորած հավանական թիմի նախընտրական ցուցակը գլխավորող Արա Սաղաթելյանից «Հրապարակը» հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է, որ Մինասյանն ու իր թիմն աջակցեն Ռոբերտ Քոչարյանին, և դա այն դեպքում, երբ տարիներ շարունակ խոսվում էր, որ Մինասյանն աշխատում էր Քոչարյանի դեմ, ներքաղաքական խնդիրներ ունեին եւ, մեղմ ասած, համախոհներ չէին:

«Ինձ հասկանալի է, թե որտեղից էին այդ զրույցները: Եթե Դուք ուշադիր լինեք, ինքներդ էլ կարող եք դատել՝ որպես քաղաքական թեմաներով գրող լրագրող, ապա քաղաքական տարբեր բուրգերի պարագայում ինչքան բուրգի գագաթից իջնում են հարաբերությունները, այնքան մասնակիցներն ավելի հակադրվում են: Մեր թիմը երբեք չի աշխատել Ռոբերտ Քոչարյանի թիմի դեմ, ճիշտ հակառակը` մեր թիմը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ներդաշնակ այս չարիքի դեմ պայքարում: Ուզում եմ նաեւ անդրադառնալ նրան, որ Միքայել Մինասյանը շատ հստակ նշել է, որ անկախ իր նախկինում անցած ճանապարհից՝ եղել են ընկերներ, թե հակառակորդներ, եղել են նեղացած, թե վիրավորված, մենք ենք եղել նեղացած, թե վիրավորված, մենք բոլորի հետ ենք, ով Նիկոլի դեմ է: Փաստացի մենք գիծ ենք քաշում եւ ասում՝ մենք բոլորի հետ ենք, ով դեմ է այս արհավիրքը բերող, այս նռնակով կապիկին», - ասել է Արա Սաղաթելյանը:

- Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, դեմ է Նիկոլ Փաշինյանին: Կարո՞ղ ենք սրանից ենթադրել, որ Միքայել Մինասյանը եւ իր թիմը չի բացառվում, որ կաջակցեն Քոչարյանին:

- Աջակցելու ենք բոլորին, ով պայքարում է Նիկոլի դեմ, իսկ հնարավոր նախընտրական գործընթացների մասով քննարկում չենք ունեցել։

- Իսկ ֆորմալ առումով դաշինք Քոչարյանի հետ հնարավոր համարո՞ւմ եք:

- Ես այս պահին որեւէ դաշինքի կամ մեր մասնակցության մասին՝ քաղաքական պրոցեսների, թե կուսակցական պրոցեսների մասով, տեղեկություն հայտնել չեմ կարող: Մեր` դասական իմաստով մասնակցության, այսինքն՝ մեր ցուցակով մասնակցելու եւ քվեարկվելու մասով այս պահին ոչինչ չկա, չկա անգամ քննարկում: Այս պահին մեր պատկերացրած մասնակցությունը մեր ուժերի չափով բոլոր ընդդիմադիրներին օգնելն է:

- Դուք մտերիմ հարաբերություններ ունեք, օրինակ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ, որը «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն է հիմնել, նաեւ՝ այլ քաղաքական դերակատարների հետ: Հնարավո՞ր է համագործակցություն նաեւ նրանց հետ, կամ՝ ինչո՞ւ չփորձեցիք նրանց միջոցով մտնել քաղաքականություն:

- Առաջինը պետք է փաստենք, որ ես շատ կոնկրետ թիմի անդամ եմ եւ շատ վաղուց: Այսինքն՝ Միքայել Մինասյանի հետ մենք մանկության ընկերներ ենք, եւ, բացի այդ, իմ ակտիվ գործունեությունը կարող եք տեսնել 2008 թվականից, Միքայել Մինասյանի կողմից: Այո, իմ ընկերներն են ե՛ւ Վահեն, ե՛ւ Արթուրը, ես միշտ իրենց կողքին եմ այնքանով, որքանով նրանք որպես գործիչ այս իշխանությունը զավթած խմբակի դեմ են գործում: Բայց կհամագործակցենք մենք որեւէ մեկի հետ, թե չենք համագործակցի, կգնանք բլոկով, թե պարզապես կօգնենք, դա հայտնի կլինի, երբ որ հայտարարեն՝ կլինեն ընտրություններ, թե ոչ: Հիմա փաստացի դուք տեսնում եք, որ մենք բարիկադների մի կողմում ենք բոլոր նրանց հետ, ովքեր փորձում են երկիրն ազատել էս արհավիրքից:

- Չե՞ք կարծում, որ ընդդիմադիր դաշտն այսպես բազմաբեւեռ դարձնելով՝ կարող եք մեկդ մյուսին խանգարել եւ փոշիացնել միմյանց ձայները:

- Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ յուրաքանչյուրը՝ Ձեր հիշատակած կուսակցություններից ամեն մեկն ունի իր ծրագիրը, իր գործիքակազմն ու իր թիրախային լսարանը:

- Իսկ ո՞նց պետք է ընտրողը կողմնորոշվի՝ իր ձայնը տա ձե՞զ, Վանեցյանի՞ն, Քոչարյանի՞ն, թե՞ մեկ ուրիշ ուժի:

- Ընտրարշավով, եթե մենք մասնակցենք ընտրարշավի: Դուք հիշում եք, կա մարդկանց բավականին մեծ զանգված, մենք դրան ասում ենք չկողմնորոշված, բայց դուք իրականում հասկանում եք, որ նրանք մարդիկ են՝ մոտ 40 տոկոս, որոնք չեն հայտնել իրենց դիրքորոշումը: Դա շատ մեծ զանգված է: Ըստ Նիկոլի համար պատրաստված սոցիոլոգիական հարցումների՝ ինքն ունի տեսական ինչ-որ 30 տոկոս, որին ես չեմ հավատում: Ես կարծում եմ՝ ընտրազանգվածը եւ մարդկանց գիտակից զանգվածը, որոնք հասկանում են, որ առանց սրանցից ազատվելու էս երկիրը երբեք չի լինելու սուբյեկտ, եւ էս իշխանությունը երբեք չի ունենալու լեգիտիմություն, այդ մարդիկ շատ են: Եվ բոլորը կգտնեն իրենց տեղը:

- Ի՞նչ եք կարծում, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանն արդյոք ունի՞ Հայաստանում բավարար վարկանիշ, եւ նրա անունը ձեզ կօգնի՞, թե՞ կվնասի այս ընտրապայքարում՝ հաշվի առնելով, որ նրա կերպարը ոչ միանշանակ է ընկալվում հասարակության մոտ, ոմանք քննադատում են նրան:

- Իսկ գիտե՞ք այդ քննադատությունն ինչի արդյունք է՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա նմանների կողմից տարիներ շարունակ տարածված ստի ու կեղծիքի։ Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել, որն իր պաշտոնավարման ընթացքում շատ կարեւոր գործեր է արել Հայաստանի ու մեր ժողովրդի, պատմության համար։ Դրանց որոշ մասին կարող եք ծանոթանալ բաց աղբյուրներից։ Իսկ նրան վերագրվող հիմարություններն ավանդաբար ուղղորդվել են շատ կոնկրետ շրջանակի կողմից։ Միքայել Մինասյանն իմ ընկերն է, եւ ես դրանով հպարտ եմ: Ես կարծում եմ, որ Միքայել Մինասյանի՝ ակտիվ քաղաքականության մեջ ներգրավված լինելը միայն օգտակար է, որովհետեւ տեսել եք, որ նա ջանք ու եռանդ չի խնայում կեղծիքները բացահայտելու, նիկոլական սուտը բացահայտելու եւ հասարակությանը հասկանալի լինելու, հասկանալի կերպով բացատրելու կատարվողի հետեւանքները:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին Այսօր, 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները Այսօր, 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց

Տվյալ բաժնի վերջին նյութերը