10/04/2021 12:47
Ասկերանի Իվանյան համայնքում կիրականացնի զինամթերքի պայթեցման աշխատանք
ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ կեսօրին «The Halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացնի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք:
ԱԻ պետական ծառայության սակրավորները, ռուս գործընկերների հետ մեկտեղ, հետախուզական աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակա անտառային տարածքներում:
Հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը, որպես կանոն՝ կոչնչացվի տեղում:
Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ: