Համաշխարհային բանկի Բաքվի գրասենյակի ղեկավարը հայտարարել է՝ պատրաստ են մասնակցել Արցախից գրավված տարածքների վերականգնմանը. «Հենակետն» ամփոփել է շաբաթը

12/04/2021 15:39

Համաշխարհային բանկի Բաքվի գրասենյակի ղեկավարը հայտարարել է՝ պատրաստ են մասնակցել Արցախից գրավված տարածքների վերականգնմանը. «Հենակետն» ամփոփել է շաբաթը


«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել Ադրբեջանի հետ կապված նախորդ շաբաթվա կարևոր իրադարձությունների մասին:


Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ

Ապրիլի 5-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ադրբեջանի մելիորացիան և ջրային տնտեսությունը» ԲԲԸ նորանշանակ նախագահ Զաուր Միկայիլովին կարգադրել է Արցախի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում նոր ջրամբարներ կառուցել:

Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հայտարարել է, թե Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին Արցախից գրավված տարածքների ականազերծման հարցում: Նրա կարծիքով՝ Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզն Ադրբեջանին չտրամադրելը հակասում է միջազգային իրավունքին: Ապրիլի 10-ին Իլհամ Ալիևն ընդունել է դեսպան Օզորալին և նրան հանձնել «Դոստլուգ» շքանշանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական կապերի զարգացման և համագործակցության հարցում ցուցաբերած առանձնահատուկ արժանիքների համար:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Քուվեյթի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է կարևոր նախագծեր իրականացնելու և հարաբերությունները կարգավորելու համար: Եթե Հայաստանը դրան դրական արձագանքի, ապա Հարավային Կովկասը հետագայում կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ապրիլի 7-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում հայտարարել է․ «Թուրքիան աջակցեց Ադրբեջանին`իր տարածքները հայկական օկուպացիայից ազատելու պայքարում, որի արդյունքում Ադրբեջանը հաղթանակ է տարել»:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Իրաքի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Հայաստանը Ադրբեջանին չի տրամադրել ականազերծված դաշտերի քարտեզը, և միջազգային հանրությանը կոչ արել ճնշում գործադրել Հայաստանի վրա:

Ջեյհուն Բայրամովն իսրայելական «Israel HaYom» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերի կողմից բարձր տեխնոլոգիական և բարձր ճշգրտության զենքերի, այդ թվում ՝ Իսրայելում արտադրված ԱԹՍ-ների օգտագործումը բացառիկ դեր խաղաց Արցախյան պատերազմում հաղթանակի հասնելու հարցում: Ադրբեջանը ողջունում է այն իսրայելական ընկերություններին, որոնք կարող են միանալ Արցախից գրավված տարածքների վերակառուցման գործընթացին, որը ականազերծումից բացի ներառում է նաև ենթակառուցվածքների ստեղծումը և խելացի քաղաքների ու գյուղերի կառուցումը:

Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներն ապրիլի 6-ին այցելել են Ակնա (Աղդամ) և Գանձակ (Գյանջա)։ Կազմակերպության ներկայացուցիչ Ահմադ Կավաես Սենգենդոն հայտարարել է, թե կազմակերպությունը կոչ է արել կազմակերպության անդամ երկրներին աջակցել Ադրբեջանին Ղարաբաղի վերականգնման հարցում:

Իլհամ Ալիևը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ բին Ահմեդ ալ-Ուսայմինին պարգևատրել է «Դոստլուգ» շքանշանով և նրա հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ղարաբաղում իբր ոչնչացվել են իրենց քաղաքները, գյուղերը, պատմական և կրոնական վայրերը, ինչն իսլամաֆոբիայի դրսևորում է: Ադրբեջանի նախագահը իսլամական երկրներին հրավիրել է մասնակցություն ունենալ Ղարաբաղի վերականգնման գործընթացում։

Գլխավոր քարտուղարն իր հերթին շեշտել է, որ ԻՀԿ-ն սատարում է այս ուղղությամբ Ադրբեջանի բոլոր ջանքերը և հավելել, որ Իսլամական զարգացման բանկը նույնպես աջակցում է Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնմանը: Ծրագրի մշակման դեպքում բանկը կարող է տրամադրել անտոկոս վարկեր և այլ աջակցություն:

ԻՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե ռազմագերիների վերադարձի հարցը լուծված է՝ հավելելով, որ Ադրբեջանն իր պարտավորությունների շրջանակում հայկական կողմին արդեն վերադարձրել է բոլոր ռազմագերիներին։ Անցած տարվա նոյեմբերի 9-֊ից հետո գերի ընկածներին նա անվանել է ահաբեկիչներ։ Իսկ ԻՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, թե ականապատ դաշտերի քարտեզը տրամադրելուց Հայաստանի հրաժարվելն իրենից շատ լուրջ վտանգ է ներկայացնում:

Ադրբեջանում Ճապոնիայի դեսպան Ձյունիչի Վադան, մասնակցելով Ակնայի (Աղդամի) շրջանում մանկապարտեզի բացմանը, նշել է, որ իրենք պատրաստ են աջակցել պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների վերականգնման աշխատանքներին: Ադրբեջանում Լատվիայի դեսպանի խորհրդական Վիա Բուշը «Trend» գործակալությանն ասել է, թե լատվիական ընկերությունները հետաքրքրություն են հայտնել մասնակցելու Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքների շինարարական և վերականգնման նախագծերին:

Համաշխարհային բանկի Բաքվի գրասենյակի ղեկավար Սառա Մայքլը հայտարարել է, թե ՀԲ-ն պատրաստ է մասնակցել Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքներում վերականգնման աշխատանքներին: Ըստ նրա՝ Ադրբեջանը տրանսպորտային հանգույց դառնալու բոլոր հնարավորություններն ունի:

Ապրիլի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկել են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, դրա հետագա կայունացումը` Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների նախագահների՝ 2020 թ. նոյեմբերի 10-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների համաձայն: 

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե ապրիլի 9-ին Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին: Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը իրավիճակի հետագա կայունացման ապահովման ուղղությամբ:

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը Վաշինգտոնում տեղակայված «Թուրքական ժառանգություն» հասարակական կազմակերպության կողմից անցկացվող ինտերնետային սեմինարում պնդել է, որ Ռուսաստանը ձգտում է պահպանել ԼՂ հակամարտությունը, քան լուծել այն: Քենթը նշել է, թե ակնկալում է ադրբեջանական իշխանությունների դժգոհությունը կապված նրա հետ, որ ռուս խաղաղապահները երկարաժամկետ կմնան Ղարաբաղում։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանը կարող է ընկալվել պատերազմում հաղթող, բայց դա չի հանգեցնում ճգնաժամի կարգավորմանը։

Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոն «La Croix» ֆրանսիական թերթում հրապարակված հոդվածում նշել է, որ մտահոգված է հայկական ժառանգության պահպանության հարցով Արցախի այն շրջաններում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Լուազոն արձանագրել է, որ անարգվում ու ոչնչացվում են հայկական եկեղեցիներ:

Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ասոցացիայի նախագահ Թուրալ Գյանջալիևը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ առաջիկայում գրասենյակ է ունենալու Ստեփանակերտ քաղաքում:
Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի գործունեության մասին

Ապրիլի 10-ին, Բաքվում ավարտվել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի տեղեկատվության և լրատվության ոլորտի պատասխանատու նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների երրորդ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է տեղեկատվության և լրատվության ոլորտում 2021-2022 թթ․ համատեղ գործողությունների ծրագիրը:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Թուրքիայի և Ադրբեջանի միջև արդյունավետ գործող մեդիա հարթակ է ստեղծվել, և կարևոր է նաև նման պլատֆորմի ստեղծումը Թյուրքական խորհրդի շրջանակներում, որպեսզի կարողանան զսպել ապատեղեկատվական արշավները։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթին Ալթունը նշել է, թե Արցախյան պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջանին սատարել է նաև մեդիա դաշտում, և թյուրքալեզու պետությունները պետք է միավորեն ջանքերը միասնական մեդիահարթակի շուրջ՝ «թվային ֆաշիզմի» դեմ պայքարելու համար։
Ուզբեկստանի Տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության գործակալության ղեկավար Ասադժոն Խոջաևը հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ուզբեկական կողմը պատրաստ է ակտիվորեն մասնակցել Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքների վերականգնմանը:

Ապրիլի 11-ին, կազմակերպվել է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների պատվիրակությունների ուղևորությունը Ակնա (Աղդամ) և Գանձակ (Գյանջա): Ֆահրեթին Ալթունը այցի ընթացքում ընդգծել է, որ թուրքական պետական և մասնավոր հաստատությունները ակտիվ մասնակցություն կունենան Արցախից գրավված տարածքների վերականգնմանը, որտեղ 1 միլիոն ադրբեջանցի է վերադառնալու։

Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը հայտարարել է, որ իրենց կազմակերպությունն ապրիլին Ղարաբաղում վերակառուցման աշխատանքներին նվիրված գործարար համաժողով կանցկացնի, որի նպատակն է խորհրդի անդամ երկրներից հնարավորինս շատ ընկերությունների ներգրավվել վերակառուցման աշխատանքներին: Ադրբեջանական լրատվականներն այս առնչությամբ ընդգծել են, թե Թուրքիան և Ղազախստանն արդեն ցանկություն են հայտնել կառուցել հիվանդանոցներ, իսկ Ուզբեկստանը՝ վերականգնել մշակութային օբյեկտները:

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Թուրքիայի նախագահ Էրդողանը ապրիլի 6-ին վավերացրել է ռազմական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2017 թ․ հոկտեմբերի 31-ին՝ Բաքվում կայացած Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի ընթացքում։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ հինգ տարի ժամկետով։

Համաձայնագրով նախատեսվում է բարելավել ռազմական ապրանքների և ծառայությունների արտադրությունն ու փոխադարձ մատակարարումը, երկու երկրների զինված ուժերի ռազմական համակարգերի և սարքավորումների բաղադրիչների, գործիքների և նյութերի համատեղ հետազոտության, արտադրության և արդիականացման համար պայմանների ապահովում, երրորդ կողմի պաշտպանական արտադրանքի արտադրության, կատարելագործման, արդիականացման ոլորտում համատեղ ծրագրերի ստեղծման պայմանների ապահովում և այլն։

Ապրիլի 6-ին սկսվել և 8-ին ավարտվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական անձնակազմերի մասնակցությամբ կապի զորքերի համատեղ զորավարժությունները, որի ընթացքում իրականացվել են զորքերի փոխգործակցության կազմակերպման, դաշտային հրամանատարական կետերի տեղակայման և այլ գործողություններ:

Ապրիլի 7-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հետևել են ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժություններին։ Այնուհետև զորավարժությունների ընթացքում տեղակայված հրամանատարական կետում տեսակապի միջոցով տեղի է ունեցել Հասանովի և Աքարի ուղիղ հանդիպումը, որի ժամանակ Աքարը հայտարարել է, թե ադրբեջանական բանակի արդիականացման համար պատրաստվել է ճանապարհային քարտեզ։

Ապրիլի 8-ից 9-ը Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերն ևս մեկ օպերատիվ-մարտավարական զորավարժություն են անցկացրել, որոնց հիմնական նպատակն է եղել բարելավել ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների փոխգործակցությունը և մարտունակությունը։ Ուշադրություն պետք է դարձնել, որ այս տարվա չորս ամիսների ընթացքում սա արդեն թուրք-ադրբեջանական չորրորդ զորավարժությունն է։

Ապրիլի 6-ին Սանասարի (Կուբաթլուի) շրջանի տարածքում՝ Հայաստանի հետ պետական սահմանին բացվել է Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության զորամաս։ Նշենք, որ սա արդեն երրորդ զորամասն է, որ Ադրբեջանը բացում է այս շրջանում։ Մեկ այլ սահմանապահ ստորաբաժանում սկսել է աշխատանքը Հայաստանի սահմանակից Կովսականի (Զանգելանի) շրջանում, որի բացումը տեղի էր ունեցել մարտ ամսին։

Անկարայում ապրիլի 7-ին ռազմական ցուցահանդեսի բացման ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է․ «Ղարաբաղում ականազերծմանը զուգահեռ, ադրբեջանական եղբայրների հետ միասին շարունակվում են ռազմական կրթության և վարժանքների ոլորտում գործողությունները»:

Ադրբեջանի ինժեներական զորքերի հրամանատար գեներալ-մայոր Անար Քարիմովը հայտնել է, որ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի բանակում մի քանի ինժեներա-ամրաշինական գումարտակներ են ստեղծվել, որոնցից մեկն էլ հատուկ ականազերծման գումարտակն է:

Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Արցախից գրավված տարածքներում գործող ստորաբաժանումների ծառայությունը կազմակերպելու միջոցառումների շրջանակներում իրականացվում է մոդուլային տիպի հանրակացարանների տեղադրման գործընթացը։

Թուրքիայի քրդամետ լրատվականներում տեղեկություններ են տարածվել, որ Թուրքիան ԼՂ պատերազմում Բաքվին օգնելու համար նաև մանկահասակ վարձկաններ է ուղարկել Ադրբեջան։ Արաբալեզու սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որում Անկարայի և Բաքվի կողմից վարձված սիրիացի զինյալները բողոքում են, որ չեն ստացել պատերազմին մասնակցելու համար խոստացված աշխատավարձերը:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանա-թուրքական նախագծերի մասին

«PASHA» բանկի գործադիր տնօրեն Սենք Էյնեհանը հայտարարել է, թե թուրքական շինարարական ընկերությունները կարևոր մասնակցություն կունենան Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների վերակառուցման աշխատանքներին։ Ըստ Էյնեհանի՝ Ադրբեջանն արդեն 1,3 միլիարդ դոլար է ուղղել նախագծերի իրականացմանը. հաջորդ տարիներին ֆինանսավորումն ավելանալու է: Գործադիր տնօրենն ընդգծել է, որ իր բանկը կմասնակցի 100 կիլոմետր երկարությամբ Վարանդա (Ֆիզուլի) - Շուշի ճանապարհի ու Վարանդայի օդանավակայանի կառուցման աշխատանքների ֆինանսավորմանը։

Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդին առընթեր թուրք-ադրբեջանական գործարար խորհրդի նախագահ Սելջուկ Աքաթը հայտարարել է, թե Ղարաբաղի տարածքների` Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո նախատեսվում է անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում, ինչպես նաև մարդկանց հոսք և ներդրումներ: Մասնավոր բանկերից մեկն արդեն հայտարարել է Արցախից բռնազավթված շրջաններում մասնաճյուղ բացելու մասին:

Ադրբեջանական լրատվականներում նշվել է, որ Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում Արցախից գրավված տարածքներում ճանապարհային ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ: Իրականացվող նախագծերի շարքում են Խուդաֆարին-Ղուբաթլու-Լաչին՝ 66 կմ և Խանլըգ- Սանասար (Ղուբաթլու)՝ 17 կմ մայրուղիները: Նախատեսվում է, որ ճանապարհներն ունենալու են չորս գոտի և համապատասխանելու են I տեխնիկական կարգին:

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, շարունակվում է Հադրութ- Ջրական (Ջաբրայիլ)-Շուքուրբեյլի նոր ճանապարհի (43 կմ) շինարարությունը, որն անցնելու է Ջրականի (Ջաբրայիլի) շրջանի տարածքով, որտեղ հատվելու է Շուքյուրբեյլի գյուղով անցնող Հաջիգաբուլ-Մինջևան ավտոմայրուղու հետ:

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը իր սերբ գործընկեր Նիկոլ Սելակովիչի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հունաստանը սատարում է Սերբիա-Բուլղարիա գազատարի նախագծին, որը հետագայում կկապվի Հունաստան-Բուլղարիա փոխկապակցիչին (IGB): Նրա խոսքով՝ այս խողովակաշարն իր հերթին հետագայում կմիացվի Տրանս-Ադրիատիկ գազատարին (TAP): Նշենք, որ Տրանս-Ադրիատիկ գազատարը Կասպից ծովի ադրբեջանական հատվածի բնական գազը «Շահ Դենիզ» հանքավայրից տեղափոխում է դեպի Եվրոպա:

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թուրքմենստանի էներգետիկ ոլորտը հետաքրքրություն է ներկայացնում Կանադայի համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև «Դոստլուգ» գազատարի զարգացման համատեղ նախագծի մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե մինչև տարեվերջ Չինաստանը արտահանման ապրանքներով 50 բլոկային գնացք կուղարկի Ադրբեջան: Ներկայումս բեռնարկղերով երկրորդ բլոկային գնացքը Չինաստանի Ցինդաո քաղաքից մեկնել է Բաքվի ուղղությամբ (առաջինը ժամանել է փետրվարին):

Ղազախստանի Ակտաու հասնելուց հետո գնացքի բեռնարկղերը նավի միջոցով կմատակարարվեն Բաքվի նավահանգիստ: Փոխադրումն իրականացվում է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի միջոցով, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ: Նախագիծը սկսվել է 2013 թ. և իրականացվում է «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում։

Այլ թեմաներ

Ապրիլի 7-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն և Ադրբեջանի կրոնական դավանանքների ղեկավարները այցելել են Ակնա (Աղդամ) և ծանոթացել այնտեղ գտնվող հուշարձանների վիճակին:
Այցին մասնակցել են Փաշազադեն, Կովկասի մահմեդականների վարչության անդամները, Ադրբեջանի լեռնային հրեաների համայնքի ղեկավար Միլիխ Եվդդաևը, Բաքվում եվրոպական հրեաների համայնքի ղեկավար Ալեքսանդր Շարովսկին, Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկետեն, Ալբանո-Ուդի քրիստոնեական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին: 
Շաբաթվա ընթացքում ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական կազմակերպությունը բողոքի ցույց է կազմակերպել Ադրբեջանում ՌԴ դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները բողոքել են Արցախյան պատերազմի ընթացքում «Իսկանդեր-Մ» համակարգի հրթիռներ կիրառելու դեմ և Ռուսաստանից պարզաբանումներ պահանջել: Նրանք ռուս խաղաղապահներից պահանջել են չխոչընդոտել ադրբեջանցիների տեղաշարժը Ղարաբաղում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:28 Հեռու չէ այն օրը, երբ դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման առաջին հայցերը կներկայացնի դատարան. ՀՀ գլխավոր դատախազ Այսօր, 17:18 «ԿինԿոդ». նոր կատակերգական ներկայացում, որը տղամարդկանց կօգնի գտնել կանանց սրտի «բանալին» (Լուսանկարներ) Այսօր, 17:09 Հանցավորության մակարդակի ցուցիչով ՀՀ-ն աշխարհում, դրական իմաստով, զբաղեցնում է 12-րդ տեղը. ՀՀ դատախազ Այսօր, 17:02 Գորիսից Շուռնուխ, Կապանից ճակատեն հատվածում, եթե ավտովաթար լինի, ադրբեջանցիները մեր քաղաքացուն ձերբակալելու են, գե՞րի դարձնեն. ՄԻՊ-ը՝ իմքայլական պատգամավորին Այսօր, 16:52 Թուրքիան բացատրել է Եվրահանձնաժողովի ղեկավարի համար աթոռի հետ կապված միջադեպը Այսօր, 16:42 Հանրային հեռուստատեսությունը Սյունիքի հետ կապված իմ հայտարարություններից գրեթե ոչ մի բան չի լուսաբանում. ՄԻՊ Այսօր, 16:32 Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի Այսօր, 16:23 Այո, Նիկոլ Փաշինյանի գործոնը նշանակալից է եղել, բայց ինձ ընտրել են սյունեցիներն ու վայոցձորցիները. Աննա Գրիգորյան (Տեսանյութ) Այսօր, 16:09 Ի՞նչ գաղտնի բանակցություններ են ընթացել փաշինյանական ու ադրբեջանաթուրքական իշխանությունների միջև. ԱԱԾ պահեստազորի սպաները հայտարարություն են տարածել Այսօր, 16:05 Մեր պետությունը պետք է կոշտացնի իր արձագանքները, ոչ թե ուղղակի բառեր ասի. ՄԻՊ-ը՝ սահմանային միջադեպերի մասին Այսօր, 15:44 Չեմ ուզում հավատալ, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել. Մեղրիի քաղաքապետ (Տեսանյութ) Այսօր, 15:37 «Վերածնվող Հայաստանը» և ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցեն Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքով Այսօր, 15:30 Զելենսկին Բայդենին հրավիրել է այցելել Ուկրաինա Այսօր, 15:13 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 7639 դեպք Այսօր, 14:55 SpaceX-ը հաջողությամբ փորձարկել է Starship տիեզերանավի նախատիպը Այսօր, 14:40 Դպրոցները կստանան պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար Այսօր, 14:23 Դերասան-խելագարի ճիչերը և մեր անելիքը. Գեղամ Նազարյան Այսօր, 14:10 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 155 միլիոնը Այսօր, 14:01 Զնված հարձակումներից հետո նորմալ ինֆորմացիա չէր տրամադրվում. հայտարարվում էր՝ ամեն ինչ նորմալ է, մինչդեռ մարդիկ այնտեղ ապրում, տեսնում են. ՄԻՊ Այսօր, 13:55 Ադրբեջանի կողմից Սյունիքում փորձ է կատարվում լարել իրավիճակը, հնարավորինս ընդգծելու համար, թե ձեր գոյությունը որևիցե տարածքում, որտեղ մենք մոտիկ ենք, անվտանգ չի լինելու. Վլադիմիր Վարդանյան Այսօր, 13:49 Լատվիայի Սաեյման պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը Այսօր, 13:44 Հայաստանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության մասին Այսօր, 13:42 Պարտվել ենք, որովհետև անցած 10-20 տարիներին աշխատանք չի տարվել. Սերժ Սարգսյանը սուտ է ասում. Արմեն Գրիգորյան Այսօր, 13:38 Լավրով. Մենք չենք նվազեցնում ջանքերը, որոնք ուղղված են Ադրբեջանում պահվող բոլոր անձանց Հայաստան վերադարձնելուն Այսօր, 13:35 Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում, Ադրբեջանում լուծվում են շփման գծում սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը. ՌԴ ԱԳ նախարար Այսօր, 13:30 ՀՀ երեք նախագահների հանդիպումները քաղաքական նպատակներ են ունեցել. հայտարարել են, որ Արցախի համար են հանդիպել, պարզվում է՝ հանդիպել են ցուցակ ճշգրտելու համար. ԱԽ քարտուղար Այսօր, 13:24 Ներքին Հանդի դպրոցն ադրբեջանական դիրքերից 500 մետրից պակաս հեռավարության վրա է. մեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգության խնդիր կա. Թաթոյան Այսօր, 13:17 Օնիկ Գասպարյանն իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալու դեպքում սկսել է այլ հարցերով զբաղվել. Արմեն Գրիգորյան Այսօր, 13:11 Մոսկվան և Երևանը քննարկում են «Սպուտնիկ V»-ն Հայաստանում արտադրելու հնարավորությունը. Լավրով Այսօր, 13:07 Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման մաս. Այվազյան Այսօր, 13:04 Լրագրողներին անհիմն մերժումները շատացել են. բացը լցվում է ապատեղեկատվությամբ. Թաթոյան Այսօր, 13:00 ԼՀԿ-ն մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու համար նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները Այսօր, 12:50 Արցախյան խնդրի կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը. Արա Այվազյան Այսօր, 12:47 Մեզ անհրաժեշտ են ռեսուրսներ, որպեսզի կարողանանք ավելացնել աշխատանքի ուղղությունները. ՄԻՊ Այսօր, 12:42 Այվազյանը Լավրովին ներկայացրել է, որ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակով գտնվող քաղաքացիական անձանց Այսօր, 12:37 Կառավարության անդամների ճեպազրույցը Այսօր, 12:32 «Սովոր ենք ՀՀ առաջին նախագահից լսել բոլորովին այլ տեքստեր». Տեր-Պետրոսյանի հայտարարությունը Մակունցի մոտ տարակուսանք է առաջացրել Այսօր, 12:27 Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում մայիսի 6-ին և 7-ին վթարային ջրանջատում կլինի Այսօր, 12:23 Լավրով. Ռուսաստանը քննարկում է «Սպուտնիկ V» պատվաստանյութը 1 միլիոն չափաբաժնով Հայաստան մատակարարելու հնարավորությունը Այսօր, 12:11 «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրությանը մասնակցելու է որպես առանձին կուսակցություն. Մակունց Այսօր, 12:02 Կարևորագույն հարց է Ադրբեջանից գերիների վերադարձը. Այվազյանը՝ Լավրովին Այսօր, 11:58 Ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենայի քարկոծման վերաբերյալ բավարար տեղեկություններ ձեռք չեն բերվել. ԱՀ դատախազություն Այսօր, 11:50 Հայաստանում ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Այսօր, 11:41 «Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս». Փաշինյանը վստահ է՝ բավականին լավ են կառավարել համավարակը Այսօր, 11:34 Ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի կազմակերպություն Արցախ չի այցելում. ՄԻՊ-ը՝ պատերազմի ընթացքում միջազգային կառույցների լռության հետևանքների մասին Այսօր, 11:26 Բուհերի վերաբերյալ կառավարության որոշումն Արման Թաթոյանը կվիճարկի Սահմանադրական դատարանում Այսօր, 11:15 Հարյուր միլիարդավոր դրամների պարտքեր են եղել կուտակված, անհույս պարտքեր. մենք գերազանցել ենք մեր իսկ ռեկորդը. Փաշինյան Այսօր, 11:09 Կառավարության նիստը Նիկոլ Փաշինյանը սկսեց՝ պատմական ռեկորդի մասին հայտարարելով (Տեսանյութ) Այսօր, 11:03 Լարս ավտոճանապարհը բաց է, իսկ Հայաստանում դեռ դժվարանցանելի ավտոճանապարհ կա Այսօր, 10:55 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 425 դեպք, մահացել է 17 մարդ Այսօր, 10:50 Սահմանների հետ կապված գործընթացում կիրառվում են անընդունելի մեխանիկական մոտեցումներ. Թաթոյան Այսօր, 10:45 Նուբար Աֆեյանի դեղամիջոցը ճանաչվել է COVID-ի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութը Այսօր, 10:41 2020 թվականին ավելի քան 6 անգամ ավելացել է ՄԻՊ թեժ գծին ստացվող ահազանգերի թիվը. Արման Թաթոյանը ներկայացնում է տարեկան զեկույցը Այսօր, 10:39 Երևանում մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը Այսօր, 10:27 Պատերազմի առնչությամբ ավելի քան 1580 քրեական գործով 628 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ այդ թվում բաձրաստիճան սպաներ (Տեսանյութ) Այսօր, 10:18 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում Այսօր, 10:11 Զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու օրենքի նախագիծն ընդունվեց Այսօր, 10:06 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից գերիների վերադարձը Հայաստան Այսօր, 09:56 «Փաստ». Պետական գերատեսչություններում լայն թափով ընթանում են աշխատակիցների ցուցակագրման աշխատանքներ Այսօր, 09:54 «168 Ժամ». Փաշինյանը ամեն ինչ անում է, որ Հայաստանում ստեղծվի աշխարհում գոյություն չունեցող մասնագիտություն՝ քաղաքական հոգեբուժություն Այսօր, 09:52 «Փաստ». Փաշինյանն իր ցուցակում նախատեսում է ընդգրկել իշխանություններին սպասարկող բիզնես շրջանակների մի քանի ներկայացուցչի Այսօր, 09:50 «Ժողովուրդ». ՀԱԿ-ից կշարունակեն հնչեցնել մեղադրանքներ գործող իշխանության հասցեին Այսօր, 09:43 «Փաստ». Ռուսաստանում բավականին բարյացակամ վերաբերմունք ունեն «Ալյանսի» ու նրա ծրագրի նկատմամբ Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Հասարակությունն ընտրություն է կատարելու Փաշինյանի և Քոչարյանի ուժերի միջև. Կառլոս Պետրոսյան Այսօր, 09:35 «Հրապարակ». «Իմքայլական» սյունեցի պատգամավորը «աշխատանքային այցով» է մեկնում Սյունիք, որ պետական սուղ բյուջեից գործուղման փող ստանա 05/05/2021 21:29 Կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարը կարող է իրականացվել տարբեր ձևաչափերով. Սերժ Սարգսյանի արձագանքը Տեր-Պետրոսյանին 05/05/2021 21:17 Ապագա կա առանց այս իշխանության. Վահե Հակոբյան (Տեսանյութ) 05/05/2021 21:09 Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող 05/05/2021 20:38 Կոռեկտ չէ. ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասին կհայտարարենք ամենամոտ ապագայում. Սողոմոնյանի արձագանքը Տեր-Պետրոսյանին 05/05/2021 20:24 Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով ժամանել է Երևան (Տեսանյութ) 05/05/2021 20:04 Ես թիրախավորվել եմ, որովհետև Նիկոլն ունի պարտավորություններ երրորդ անձանց հանդեպ. Արա Սաղաթելյան (Տեսանյութ) 05/05/2021 19:59 Երկրի փրկությունն այս թիմին ավլել-թափելու մեջ է, եթե սրանք կան՝ չի լինելու ապագա. Արա Սաղաթելյան (Տեսանյութ) 05/05/2021 19:19 «Չեմ զարմանա, որ մեր հայկական վեղարի փոխարեն թմբուկի վրա իրենց կիսալուսինը բարձրացնեն». Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու քահանան մտահոգված է 05/05/2021 18:23 Տեր-Պետրոսյանը փորձում է ավազակապետական հեղափոխություն անել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 05/05/2021 18:17 Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը 05/05/2021 18:11 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 7975 դեպք 05/05/2021 17:56 Սերբիայում կվճարեն կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար 05/05/2021 17:45 Որտե՞ղ եք ուզում մոլորեցնել ժողովրդին. Տիգրան Ուրիխանյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ) 05/05/2021 17:43 Գերմանացի փաստաբանները խնդրել են գործ հարուցել Լուկաշենկոյի դեմ 05/05/2021 17:38 Սյունիքի մարզից որևէ տարածք Սև լիճ արգելավարում Ադրբեջանին չի զիջվել. Մարզպետարան 05/05/2021 17:31 Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 05/05/2021 17:21 Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը շատ ավելի վտանգավոր է, քան Ադրբեջանից և Թուրքիայից բխող սպառնալիքները. Տեր-Պետրոսյանի առաջարկը Քոչարյանին և Սարգսյանին 05/05/2021 17:15 Ինչ անել, եթե գողացել են մեքենայի պետհամարանիշերը (Տեսանյութ) 05/05/2021 17:09 Ստորացվելու խնդիր չկա, Ադրբեջանի դիրքերին պետք չի մոտենալ. Վաղարշակ Հարությունյանը՝ Արավուսի միջադեպի մասին (Տեսանյութ) 05/05/2021 16:53 Հայաստանը նոր զենքի և սպառազինության ձեռքբերման ծրագիր ունի. Վաղարշակ Հարությունյան (Տեսանյութ) 05/05/2021 16:48 ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է երեք հայ գերիների վերադարձը Հայաստան 05/05/2021 16:39 Հնդկաստանը COVID-19-ի հետևանքով մահերի նոր հակառեկորդ է սահմանել 05/05/2021 16:32 ԱՄՆ-ում թեթև շարժիչով օդանավ է ընկել տան վրա. կա երկու զոհ 05/05/2021 16:14 Սողացող պրոցես, որ տանում է ամենաթողության. Էլինար Վարդանյան 05/05/2021 16:11 Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 05/05/2021 16:00 Արցախում ռիսկային խմբերում աշխատող անձինք կամավոր սկզբունքով պատվաստվում են «SPUTNIK-V» պատվաստանյութով 05/05/2021 15:53 Հայերն ու իրանցիները դարեր շարունակ խաղաղ գոյակցել են այս տարածաշրջանում. ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան 05/05/2021 15:45 18-ամյա զինծառայող է մահացել ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՀՀ ՊՆ 05/05/2021 15:35 Հյուսիսային պողոտայում շարժական պատվաստումային խումբ է տեղակայվել 05/05/2021 15:26 «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին 05/05/2021 15:21 Ժիրայր Միրզոյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար 05/05/2021 14:59 Տարեց բրիտանացիներին կառաջարկվի COVID-19 դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը 05/05/2021 14:43 Վայոց ձորի Ելփին գյուղի մոտակայքում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/05/2021 14:41 Կառավարության մանկական կամակորությունը և կրթության նախարարի սուտը. ԵՊՀ-ում տարակուսած են կառավարության որոշումից 05/05/2021 14:34 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը