12/04/2021 14:20
«Այսպես բրախած հայկական բանակը երբեք չի եղել». Ըստ Աշոտյանի՝ Մոսկվան է Հայաստանի ֆիզիկական գոյության միակ երաշխավորը
Ռուսաստանը մեր ֆիզիկական գոյության միակ երաշխավորն է, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ցավով եմ սա ասում, բայց տեղեկատվությունը, թե ինչ է կատարվում բանակում, ինչ քաոս է բանակում, ինչպիս պայմաններում են մեր զինվորականները շարունակում ծառայել. այսպես բրախած հայկական բանակը երբեք չի եղել, հետևաբար, Մոսկվան մեր ֆիզիկական գոյության միակ երաշխավորն է», - ասաց նա։
Աշոտյանի խոսքով՝ Մոսկվայից կարելի է ակնկալել մի բան, որ, չխառնելով ներքաղաքական գործընթացներին մեջ, ՌԴ-ն օգնի Հայաստանին ոտքի կանգնել։
«Առանց Մոսկվայի աջակցության Հայաստանը ոտքի կանգնել չի կարող», - ասաց ՀՀԿ փոխնախագահը։