12/04/2021 13:30
Եթե Հայաստանը թևակոխեց նախընտրական փուլ, վստահ եմ, որ Ալիևը ռազմագերիներ կուղարկի Երևան, որ Նիկոլի նախընտրական վարկանիշը բարձրացնի. Արմեն Աշոտյան
Առնվազն քաղաքական իմաստով Նիկոլ Փաշինանին դիտարկում եմ որպես դավաճան, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ինչու եմ ասում առնվազն քաղաքական, որովհետև իր բոլոր քայլերի տրամաբանությունը դավաճանական է պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո, անգամ եթե մարդը ապիկար է, գոնե մեկումեջ ճիշտ բաներ կաներ, ճիշտ որոշումներ կկայացներ, նա կայուն տպավորություն է թողնում, որ այս ամենը իր քաղաքական կամքի հետևանքն է», - ասաց Աշոտյանը։
Նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները ստանալու են դավաճանի պիտակը նաև իրավական իմաստով։
«Ես դրանում չեմ կասկածում», - ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Աշոտյանի խոսքով՝ ռազմագերիների թեման Նիկոլ-Ալիև զուգախաղի հերթական արարն է լինելու։
«Եթե Հայաստանը թևակոխեց նախընտրական փուլ, ես վստահ եմ, որ ինչ-որ մի քանակի ռազմագերիներ Ալիևը կուղարկի Երևան, որ Նիկոլի նախընտրական վարկանիշը բարձրացնի», - նշեց ՀՀԿ փոխնախագահը։