«Արդյունավետ կառավարություն ունենալու համար արդյունավետ մարդիկ պիտի ստանձնեն երկրի կառավարումը». Գևորգ Պողոսյան

13/04/2021 17:23

«Արդյունավետ կառավարություն ունենալու համար արդյունավետ մարդիկ պիտի ստանձնեն երկրի կառավարումը». Գևորգ Պողոսյան


Օրերս Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցավ TCF Armenia ընկերությունների խմբի կողմից կազմակերպված FORMULA GORIS 2-օրյա թվային կոնֆերանսը: Նպատակն էր Սյունիքի մարզի ու Արցախի բնակիչներին փոխանցել թվային մարքեթինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքներ ու գործիքակազմ:

ՏՏ-ի կարևության և Հայաստանի զարգացման տեսիլի մասին զրուցել ենք TCF Armenia –ի համահիմնադիր, GlobalAM հասարակական կազմակերպության և BANA-ի (Հայաստանի բիզնես հրեշատկների ցանց) համահիմնադիր, Գևորգ Պողոսյանի հետ:

- Ինչո՞ւ որոշեցիք կոնֆերանսն անցկացնել հենց Սյունիքում:

- Հայաստանի յուրաքանչյուր գյուղում, քաղաքում պետք են գիտելիքով զինված, ուժեղ երիտասարդներ, ովքեր Հայաստանի համար այս կարևոր փուլում իրենց ներդրումը կունենան տնտեսական պատերազմում հաղթելու գործում: Այս կոնֆերանսը հնարավորություն է՝ գիտելիքով զինված ջոկատներ պատրաստելու համար: Կոնֆերանսը Գորիսում կազմակերպելու որոշումն, իհարկե, պատահական չէ. Սյունիքը Հայաստանի անսասան ու երբեք չհանձվող հենասյունն է, և սյունեցիների գիտելիքով ու նորարարական հմտություններով զինված լինելը ռազմավարական նշանակություն ունի:

Գիտելիքների զինանոցում կարևոր տեղ է զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետումը։ ՏՏ-ն այսօր արդեն առանձին ոլորտ չէ, այլ անբաժան մաս է կազմում բոլոր ոլորտների, օրինակ՝ գյուղատնտեսության, առողջապահության, բանակի և այլն: Որևէ բնագավառում բարձր արդյունավետությամբ գործելու համար անհրաժեշտ է ՏՏ-ի կիրառումը:

Ակնհայտ է, որ սրընթաց զարգացումների և բիզնեսի համաշխարհայնացման դարաշրջանում ենք ապրում, ու հայկական ստարտափ էկոհամակարգը մրցում է ամբողջ աշխարհի հետ: Եվ այդ զարգացումներին համընթաց քայլելը բավարար չէ. պետք է առաջնորդել այդ զարգացումները: Իհարկե, առաջին հերթին պետք է զարգացողից զարգացած երկիր դառնանք, ինչի համար պետք է արժեք ստեղծենք և արտահանեենք, ու արտահանման ծավալները ներմուծումից ավելին լինեն: Իսկ արդյունավետ արտահանում կազմակերպելու համար, երկիրը պետք է ունենա գիտատար տնտեսություն և արտահանի տեխնոլոգիաներ, նորարարություններ, որոնք կօգնեն մարդկությանը, կլուծեն նրանց խնդիրները, կհեշտացնեն կյանքը:

- Ինչո՞ւ է դա կարևոր հենց այս շրջանում:

- Այս պատերազմի ընթացքում շատ բան կորցրինք՝ ազգի նվիրյալ զավակներին, զգալի տարածքներ, մշակույթ, օր օրի կորցնում ենք նաև տնտեսություն, համբավ ու հեղինակություն: Երևի թե յուրաքանչյուրն այս ամենից հետո իրեն հարց է տվել, թե որտե՞ղ եմ սխալվել, ի՞նչն այնպես չեմ արել, կամ ընդհանրապես չեմ արել: Եվ այս հարցին որպես պատասխան գործնական քայլ պիտի հետևի։ Այս փուլում պետք է մեր բոլոր ջանքերն ու ռեսուրսներն ուղղենք սխալներն ու դրանց հետևանքները շտկելուն: Իմ խորին համոզմամբ, այսպիսի ձախողումներ լինում են, երբ մենք կենտրոնանալով ավելի անկարևոր խնդիրների վրա՝ ուշադրության կենտրոնից դուրս ենք թողնում էականն ու նշանակալին. մենք անտարբերության ենք մատնել մեր երկրի կառավարումը։ Այսօր պետք է սևեռվենք կարևորի վրա:

Անհրաժեշտ արագությամբ զարգանալու համար պետք է ազգովի առաջնորդվել նույն գաղափարով ու արժեքներով, մեր պարագայում համարում եմ, որ դա հզոր ազգային պետություն կառուցելն է: Հզոր ազգային պետությունը անհրաժեշտ է հարատև խաղաղության համար. այնքան հզոր, որ ոչ թե հարձակվեն մեզ վրա ու համարժեք պատասխան ստանան, այլ որևէ մեկի մտքով անգամ չանցնի մեզ վրա հարձակվել: Հայաստանի մասնակցությունը պատերազմներին պիտի Հայաստանի որոշմամբ լինի, ոչ թե այլոց կողմից պարտադրված։

Առհասարակ, պարտությունները գալիս են ոչ արդյունավետ կառավարումից։ Երբ ուսումնասիրում ես երկրի խնդիրները, հասկանում ես, որ յուրաքանչյուր խնդրի համար պատասխանատու կա կառավարությունում, ու բավական է յուրաքանչյուր պատասխանատուն արդյունավետ գործի՝ երկրի զարգացումն անխուսափելի կլինի: Այսօր, առավել քան երբևէ, առաջնային է, որպեսզի կենտրոնանանք հենց զարգացման ու դեպի զարգացում տանող գործողությունների ու քայլերի վրա: Արդյունավետ կառավարություն ունենալու համար արդյունավետ մարդիկ պիտի ստանձնեն երկրի կառավարումը, դրա համար նրանք պիտի գան իշխանության: Մեր ազգը բազմաթիվ գործունակ զավակներ ունի։ Կարծում եմ, ազգովի պիտի կամավորագրվենք այս քաղաքական պատերազմին։

- Ըստ Ձեզ, մեկ ազգային գաղափարախոսություն ունենալը որքանո՞վ կնպաստի երկրի զարգացմանը:

- Ազգային գաղափարախոսությունը ազգի նպատակի, այդ նպատակին հասնելու ռազմավարության և արժեքային համակարգի համախումբն է։ Նման ուղեցույց ունենալն ազգային պետություն կառուցելու համար պարզապես անհրաժեշտ է։ Հզոր ազգային պետության կառուցումը տարիների հետևողական աշխատանք է պահանջելու, և այդ աշխատանքը պիտի տարվի համախմբված, բոլոր ռեսուրսների համադրմամբ, ինչը հնարավոր կլինի միայն մեկ միասնական նպատակ ու մեկ միասնական ազգային գաղափարախոսություն ունենալու դեպքում։ Երկրի զարգացումը պահանջում է համակարգային լուծումներ, ինչը նշանակում է, որ ամբողջ ազգով, որպես մի մեծ համակարգ, պիտի ձեռնամուխ լինենք նույն՝ հզոր ազգային պետություն կառուցելու գործին։ Օրինակ ես՝ ամբողջությամբ դուրս եմ եկել բիզնեսների կառավարումից ու զբաղվում եմ միայն հանրային գործունեությամբ։ Իհարկե, պարտադիր չէ բոլորս դուրս գանք մեր ոլորտներից, սակայն պարտադիր է բոլորս, թեկուզ մեր տեղում մնալով, գործենք նույն գաղափարախոսությամբ, հանուն նույն նպատակի։ Բայց, բոլոր արդյունավետ գործող հայերը, ովքեր կկարողանան լծվել Հայաստանի կառավարման գործին, կենսական նշանակության ծառայություն կմատուցեն մեր ազգին ու պետությանը։

Համակարգային աշխատանքն արդյունքներ է տալիս այն դեպքում, երբ համակարգի ներսում տիրում է համերաշխություն ու փոխվստահություն։ Այս օրհասական պահին մենք իրար հանդեպ պետք է լցվենք բացառիկ վստահությամբ և միավորվենք, բառի ամենալայն ու խորը իմաստով՝ վերցնելով մեր վրա միավորման բոլոր ռիսկերը: Այդ ռիսկերի վնասը մեզ վրա կազդի անհատապես, իսկ չմիավորվելը ճակատագրական կլինի մեր ամբողջ ազգի ու պետության գոյության համար։ Մեր ազգը բազմիցս ունեցել է նմանատիպ փորձ և նորից ու նորից համոզվել ենք, որ մեր պարտություններն ու ողբերգությունները մեր պառակտվածության արդյունքն են: Հետևաբար, մեկ ազգային գաղափարախոսության շուրջ միավորվելը ՊԱՐՏԱԴԻՐ է։

- Ձեր պատկերացմամբ, ազգային պետության հայեցակարգում ինչպիսի՞ն պետք է լինեն բանակն ու Սփյուռքը:

- Ըստ իս՝ ազգ-բանակը ճիշտ հայեցակարգ է Հայաստանի համար, որովհետև պատերազմող երկրում մենք բոլորս պիտի զինվոր լինենք, և ոչ միայն պատերազմի դաշտում: Մեր երկիրը պետք է ունենա ռազմական դրության կանոնակարգ յուրաքանչյուրիս համար և ամեն մեկս նախարար թե բժիշկ, նկարիչ թե հացթուխ, գործարար թե վարորդ, պետք է հստակ իմանա իր պարտականություններն ու անելիքները պատերազմի ժամանակ: Նաև խիստ կարևոր եմ համարում առնվազն 200,000 հոգանոց ակտիվ ռեզերվի ձևավորումը։ Սա ենթադրում է մարտունակ կանանց և տղամարդկանց հավաքագրում տարին առնվազն 2 անգամ ուսումնավարժական հավաքների, նրանց ֆիզիկական և մտավոր կարողությունների գնահատում, ըստ դրա նրանց, համապատասխան ջոկատների համար պատրաստում։ Ակտիվ ռեզերվում պիտի մեծապես ներգրավված լինեն նաև բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագետները, քանի որ մեր հաջորդ պատերազմը կարող է 6-րդ սերնդի պատերազմ լինել։ Բանակի մյուս կարևորագույն բաղադրիչը սպառազինությունն է, որի համալրման համար 2 հիմնական հարց ունենք լուծելու՝ Հայաստանի ռազմական բյուջեի մեծացում նորարարական տեխնոլոգիաների ձեռքբերման նպատակով և, իհարկե, ազգային ռազմարդյունաբերական համալիրի կայացում։

Ինչ վերաբերում է Սփյուռքին. ազգային պետություն ասելով՝ ի նկատի ունենք ազգին պատկանող ու ազգին ծառայող պետություն, որի կառուցումն ու պահպանումը, ի դեպ, հենց ազգի գործն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և աշխարհասփյուռ հայ ազգը իրավունքներ ունեն մեր պետության հանդեպ, որոնք ծնում են նաև նրանց պարտավորությունները, և որոնց իրացման շնորհիվ բարգավաճում է մեր երկիրը։

Ես կարծում եմ, որ աշխարհասփյուռ հայերի մասնակցությունը հզոր ազգային պետության կայացման գործում կենսական նշանակություն ունի։ Այն փորձն ու գիտելիքը, որ կուտակված է նրանց մեջ, այն համաշխարհային ցանցը, որ ձևավորել են նրանք տարիների ընթացքում առաջնային ակտիվներն են, որոնց կարիքն ունի Հայաստանը։ Աշխարհասփյուռ հայերի հայրենադարձությունը կազմակերպելը մեր առաջնային խնդիրներից է, և դրա համար մեզ պետք են նաև իրավական բարեփոխումներ, օրինակ՝ նրանց պետք է հնարավորություն տրվի զբաղեցնել պետական պաշտոններ։ Պետք են նաև մշակութային միջոցառումներ, որոնց միջոցով կտարածվի մեր ազգային գաղափարախոսությունը և ուշադրության կենտրոնում կդրվի մեր ինքնության պահպանումը։

Մեր ազգը համամարդկային արժեքներ ստեղծելու առաքելություն ունի, և համայն մարդկության բարդագույն խնդիրները լուծելը պիտի մեր առաջնային նպատակը լինի։ Իսկ սրա համար, առաջին հերթին, մենք պիտի կառուցենք հզոր ազգային պետություն։ Ի գո՛րծ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:26 Ռազմական համալսարանում բացվել է ռուսաց լեզվի ուսուցման լսարան Այսօր, 19:12 Զաքարի փռի գործերը կիսատ մնացին, Հայկազի՝ ճամփորդությունները, Վահագն էլ չհասցրեց քավոր դառնալ. նրանք ընկան պատերազմում (Տեսանյութ) Այսօր, 18:52 Հանդիպում կայացել է, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանն առաջին անգամ է տեսնում Այսօր, 18:41 Վահագն Վերմիշյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ Այսօր, 18:35 Քննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կենտում գտնվելու դեպքի առթիվ (Փաստինֆո) Այսօր, 18:24 Երևանը վերադարձրել է Բաքվին բոլոր գերիներին և պատրաստ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ Այսօր, 18:19 Ապահով գնումներ համացանցում. Մի քանի խորհուրդ Այսօր, 18:13 Նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդ է մեկնում Մոսկվա Այսօր, 18:02 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8386 դեպք Այսօր, 17:48 «Ա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա». Ալեն Սիմոնյանը պատահաբար միացրեց Փաշինյանի ձայնային հաղորդագրությունը (Տեսանյութ) Այսօր, 17:40 Գեղամ Հովեյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ Այսօր, 17:33 Բեռլինում ձյուն է տեղում Այսօր, 17:23 Հայփոստը կրճատումներ չի իրականացնում Այսօր, 17:08 Վահրամ Դումանյանը Ղազանչեցոց մայր տաճարում իրականացվող գործողությունների վերաբերյալ նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Այսօր, 17:03 Լոնդոնի մզկիթի այցելուների վրա ձվեր և քարեր են նետել Այսօր, 16:54 Արման Թաթոյանի հրաժարականի մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՄԻՊ աշխատակազմ Այսօր, 16:45 Թուրքիայում հայտարարել են F-35-ի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսության սկսելու մասին Այսօր, 16:37 Սերժ Սարգսյանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ առաջարկը Այսօր, 16:25 Արցախում հայ և ռուս բժիշկները կատարել են կոնքազդրային հոդի և ծնկահոդի էնդոպրոթեզավորում Այսօր, 16:18 Փոփոխվել են հանրակրթական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները Այսօր, 15:57 Մոլդովայի նախագահն AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Այսօր, 15:42 Կասկածող եմ ման գալիս, պարոն Բաբաջանյան. Վլադիմիր Վարդանյան (Տեսանյութ) Այսօր, 15:33 Բրազիլիայում պատմել են 25 զոհով փոխհրաձգության մասին Այսօր, 15:12 «Հայփոստի» շուրջ 150 աշխատակից առաջիկա օրերին զրկվելու է աշխատանքից. Թագուհի Թովմասյան (Տեսանյութ) Այսօր, 15:03 Մեսին Բարտոմեուին մեղադրել է անձնական նամակագրությունից տեղեկատվության արտահոսքի համար Այսօր, 14:46 Երբ երկրում առաջանում է անվտանգության ճգնաժամ՝ արժեզրկվում է պետությունը. Վահագն Սարոյան Այսօր, 14:25 Ողջամիտ հիմքեր ունեմ կարծելու, որ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը միջամտություն է իմ անկախությանը, համարձակ որոշումներ կայացնելուն. Դատավոր Արման Հովհաննիսյան Այսօր, 14:14 «Սոսկալի ժամանակներ». պատմաքաղաքական վեպ, որի հիմքում կոռուպցիան է, իշխանության զավթումն ու մարդկային թուլությունները Այսօր, 14:02 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 156 միլիոնը Այսօր, 13:53 Կառլոս Պետրոսյանն ԱԱԾ աշխատակիցների հիշողություններում մնացել է որպես մարդ, ով շատ վատ բարքեր է բերել համակարգ. Վանեցյան (Տեսանյութ) Այսօր, 13:47 Բայդենը երկարաձգել է Իրաքում ԱՄՆ նավթային ընկերություններին պաշտպանելու հրամանագիրը Այսօր, 13:38 Հնդկաստանը COVID-19-ով օրական վարակման դեպքերի հակառեկորդ է սահմանել Այսօր, 13:27 Ձերբակալվել է «օրենքով գող» Այսօր, 13:21 Ռուբեն Վարդազարյանը հետապնդվում է բացառապես նրա համար, որ փորձել է ապահովել դատական իշխանությունների անկախությունը. ԱԱԾ նախկին տնօրեն Այսօր, 13:19 Հայաստանի անվտանգային համակարգն ու տնտեսությունը պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը. Վանեցյան (Տեսանյութ) Այսօր, 13:13 Մեր ժամանակ խարդախության գործերով զբաղվում էր ոստիկանության շարքային օպերը, այլ ոչ` ԱԱԾ-ն. Եպիսկոպոսյան (Տեսանյութ) Այսօր, 13:10 Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում գերիների հարցով. Hraparak.am Այսօր, 13:08 Պատրաստ ենք վաղը, մյուս օրը համազգեստ հագնել ու փողոց դուրս գալ. Միքայել Համբարձումյան (Տեսանյութ) Այսօր, 13:01 Կարելի է Ռուսաստանին խնդրել, որ միջնորդ լինեն Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման հարցում. ԱԱԾ Սահմանապահ զորքերի նախկին հրամանատար (Տեսանյութ) Այսօր, 12:58 Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը. Արթուր Վանեցյան Այսօր, 12:45 Ալիևը Շուշին հռչակել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Այսօր, 12:39 Աշխարհում COVID-19-ի մահվան իրական թիվը կարող է երկու անգամ ավելի բարձր լինել, քան պաշտոնական տվյալները Այսօր, 12:27 Քաղաքական պոպուլիզմը ռեալ վտանգ է, այն ավերիչ կարող է լինել ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի համար. ԱԱԾ գեներալ-լեյտենանտ Եպսիկոպոսյան (Տեսանյութ) Այսօր, 12:22 ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիների վերադարձին ուղղված գործընթացներում. Դավթյան Այսօր, 12:15 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 7 վթար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Այսօր, 12:07 Սյունիքի դեպքերով դատարանների տված գնահատականների ճնշող մեծամասնության հետ համաձայն չենք. դրանք վիճարկում ենք վերադաս դատարաններում. Արթուր Դավթյան Այսօր, 12:00 Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին Այսօր, 11:55 Դավաճանության և լրտեսության մեղադրանքով նախկին զինծառայող է անցնում. Գլխավոր դատախազ Այսօր, 11:35 Հայաստանն այն երկիրն է, որտեղ մենք գտնում ենք ճիշտ գործընկերներ. Նիդերլանդների Զարգացման բանկի ներդրումների գծով տնօրենի ժ/պ (Տեսանյութ) Այսօր, 11:22 ԱՄՆ դպրոցում աշակերտուհին հրաձգություն է կազմակերպել Այսօր, 11:15 Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպառնալիք, քան կարգավիճակի հարցն անորոշության մեջ պահելը. Տիգրան Աբրահամյան Այսօր, 11:08 Twitter-ն արգելափակել է օգտատիրոջ, ով Թրամփի նոր կայքից հաղորդագրություններով էր կիսվել Այսօր, 10:59 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 356 դեպք, մահացել է 21 մարդ Այսօր, 10:56 Դավիթ Սահակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Այսօր, 10:49 Մայիսի 8-ին կդադարեցվի Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա թունելով երթևեկությունը Այսօր, 10:42 Ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին. Վահե Տեր-Մինասյան Այսօր, 10:37 Նիկոլ Փաշինյանի նախկին փաստաբանը դատի է տվել Փաշինյանին Այսօր, 10:28 Չինաստանի վերանորոգման գործարանում հզոր պայթյուն է որոտացել Այսօր, 10:19 Լարս բաց է. Հայաստանում դժվարանցանելի ճանապարհ կա Այսօր, 10:06 Պսակին մտադիր է լքել ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը Այսօր, 09:58 «Հրապարակ». ՍԴ-ն կարող է դիմումն ընդունելու պահից կասեցնել վիճահարույց պրոցեսը, մինչև վերջնական որոշումն ընդունելը Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Գիշերային արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց ընտրական օրենսգրքի փոփոխությունները Այսօր, 09:53 «Իրավունք». ՔՊ-ի ցուցակում կլինի մի քանի հայտնի պրոիշխանական «ֆիգուր» Այսօր, 09:51 «Հրապարակ». Իշխանությունները որոշել են յուրացնել Ռոբերտ Քոչարյանի թիմի իդեան Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Լիլիթ Մակունցն ու Հակոբ Սիմիդյանը դարձել են ամեն ինչի նկատմամբ անտարբեր Այսօր, 09:47 «Հրապարակ». Արման Թաթոյանը մի շարք առաջարկներ է ստացել՝ մեծ քաղաքականություն մտնելու Այսօր, 09:44 «Իրավունք». Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին արձակուրդ չի տրվելու Այսօր, 09:42 «Ժողովուրդ». Պաշտոնատար անձանց վերաբերող դատական գործերը դոփում են տեղում Այսօր, 09:40 «Հրապարակ». Նախարարությունը հրահանգել է բուժաշխատողներին պատվաստվել «Աստրազենեկայով», այլապես կզրկվեն աշխատանքից 06/05/2021 18:30 Բաքուն իրականացնում է հակահայկական վակխանալիա. Փաշինյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը 06/05/2021 18:28 1 օրվա ընթացքում արձանագրվել է 13 վթար. 15 մարդ ստացել է տարբեր վնասվածքներ 06/05/2021 18:25 Կանադան աշխարհում առաջինն է, որը թույլ է տավել COVID-ի դեմ պատվաստել երեխաներին 06/05/2021 18:23 Վստահ ենք՝ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել բոլոր պահվող անձանց վերադարձի խնդիրը. Սերգեյ Լավրով 06/05/2021 18:09 Նիդեռլանդներում մինչև 16 տարեկան երեխաները ծննդյան վկայականում կկարողանան փոխել իրենց սեռը 06/05/2021 17:53 Բուհերի վերաբերյալ կառավարության որոշումը ԵՊՀ-ն կվիճարկի դատարանում 06/05/2021 17:40 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1806-ով 06/05/2021 17:28 Հեռու չէ այն օրը, երբ դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման առաջին հայցերը կներկայացնի դատարան. ՀՀ գլխավոր դատախազ 06/05/2021 17:18 «ԿինԿոդ». նոր կատակերգական ներկայացում, որը տղամարդկանց կօգնի գտնել կանանց սրտի «բանալին» (Լուսանկարներ) 06/05/2021 17:09 Հանցավորության մակարդակի ցուցիչով ՀՀ-ն աշխարհում, դրական իմաստով, զբաղեցնում է 12-րդ տեղը. ՀՀ դատախազ 06/05/2021 17:02 Գորիսից Շուռնուխ, Կապանից ճակատեն հատվածում, եթե ավտովաթար լինի, ադրբեջանցիները մեր քաղաքացուն ձերբակալելու են, գե՞րի դարձնեն. ՄԻՊ-ը՝ իմքայլական պատգամավորին 06/05/2021 16:52 Թուրքիան բացատրել է Եվրահանձնաժողովի ղեկավարի համար աթոռի հետ կապված միջադեպը 06/05/2021 16:42 Հանրային հեռուստատեսությունը Սյունիքի հետ կապված իմ հայտարարություններից գրեթե ոչ մի բան չի լուսաբանում. ՄԻՊ 06/05/2021 16:32 Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի 06/05/2021 16:23 Այո, Նիկոլ Փաշինյանի գործոնը նշանակալից է եղել, բայց ինձ ընտրել են սյունեցիներն ու վայոցձորցիները. Աննա Գրիգորյան (Տեսանյութ) 06/05/2021 16:09 Ի՞նչ գաղտնի բանակցություններ են ընթացել փաշինյանական ու ադրբեջանաթուրքական իշխանությունների միջև. ԱԱԾ պահեստազորի սպաները հայտարարություն են տարածել 06/05/2021 16:05 Մեր պետությունը պետք է կոշտացնի իր արձագանքները, ոչ թե ուղղակի բառեր ասի. ՄԻՊ-ը՝ սահմանային միջադեպերի մասին 06/05/2021 15:44 Չեմ ուզում հավատալ, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել. Մեղրիի քաղաքապետ (Տեսանյութ) 06/05/2021 15:37 «Վերածնվող Հայաստանը» և ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցեն Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքով 06/05/2021 15:30 Զելենսկին Բայդենին հրավիրել է այցելել Ուկրաինա 06/05/2021 15:13 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 7639 դեպք 06/05/2021 14:55 SpaceX-ը հաջողությամբ փորձարկել է Starship տիեզերանավի նախատիպը 06/05/2021 14:40 Դպրոցները կստանան պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար 06/05/2021 14:23 Դերասան-խելագարի ճիչերը և մեր անելիքը. Գեղամ Նազարյան 06/05/2021 14:10 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 155 միլիոնը 06/05/2021 14:01 Զնված հարձակումներից հետո նորմալ ինֆորմացիա չէր տրամադրվում. հայտարարվում էր՝ ամեն ինչ նորմալ է, մինչդեռ մարդիկ այնտեղ ապրում, տեսնում են. ՄԻՊ 06/05/2021 13:55 Ադրբեջանի կողմից Սյունիքում փորձ է կատարվում լարել իրավիճակը, հնարավորինս ընդգծելու համար, թե ձեր գոյությունը որևիցե տարածքում, որտեղ մենք մոտիկ ենք, անվտանգ չի լինելու. Վլադիմիր Վարդանյան 06/05/2021 13:49 Լատվիայի Սաեյման պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը 06/05/2021 13:44 Հայաստանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության մասին 06/05/2021 13:42 Պարտվել ենք, որովհետև անցած 10-20 տարիներին աշխատանք չի տարվել. Սերժ Սարգսյանը սուտ է ասում. Արմեն Գրիգորյան 06/05/2021 13:38 Լավրով. Մենք չենք նվազեցնում ջանքերը, որոնք ուղղված են Ադրբեջանում պահվող բոլոր անձանց Հայաստան վերադարձնելուն

Տվյալ բաժնի վերջին նյութերը