«Հիմա զինվել է պետք, իմ երկրի գոյության խնդիրն է դրված». Արսեն Գրիգորյան՝ ՄՐՈ

13/04/2021 17:06

«Հիմա զինվել է պետք, իմ երկրի գոյության խնդիրն է դրված». Արսեն Գրիգորյան՝ ՄՐՈ


Համատարած գեներացվող ապազգայնության մթնոլորտում՝ ՄՐՐՈ հայ ազգային արվեստի կենտրոնն այն լուսավոր կետն է մնացել, որի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի տեղի է ունենում «Գութան» ազգային-ավանդական երգի-պարի փառատոնը: Այս, ինչպես նաև երկրում տիրող ներկա իրողությունների շուրջ զրուցեցինք փառատոնի հիմնադիր, «Արար» հայ ազգային արվեստի պահպանման և հանրահռչակման ծրագրի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

- Տպավորություն է, որ հիմա, քան երբեւէ իր բովանդակային առումով ավելի է կարևորվում «Գութան» ազգային-ավանդական երգի-պարի փառատոնը: Ի՞նչ կասեք այս մասին:

- «Գութանը» միշտ էլ կարևոր է եղել և հիմա էլ նույնքան կարևոր է: Ուղղակի, Հայաստանում իրողություններն են մի քիչ ավելի փոխվել՝ հասկանալի պատճառներով: Եթե ուզում ենք մեր պետությունը պահել՝ իբրև ազգային պետություն, ուրեմն՝ ամենակարևորն ինքնությունը պահելն է: Եվ հենց ինքնության պահպանումն է մեր փառատոնի հիմքում: Ընդհանրապես, ինքնություն պահելու համար շատ կարևոր զենք է ազգային մշակույթի պահպանումը: Ազգային մշակույթի բոլոր ճյուղերն այսօր ամենքս պարտավոր ենք պահել ու անդրադառնալ մեծ նվիրվածությամբ: Սա այն ոլորտն է, որտեղ չպետք է մտածես՝ ի՞նչ շահ ունեմ, այլ պետք է մտածես՝ ի՞նչ ներդրում կարող եմ անել, որ այսօրվա մատաղ սերունդը կրողը դառնա ազգային մշակույթի, այլ ոչ թե ունկնդիրը:

- Պարոն Գրիգորյան, հիմա ազգայինի դեմ, կարծես, անողոք պայքար է սկսվել, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Ինչո՞ւ:

- Այսօր շատ հզոր «ժողովրդավար» պետություններ փորձում են գլոբալիզացիա տարածել մեր երկրում, մինչդեռ նրանք իրենց ազգային ինքնությունն ամեն կերպ պահում են: Օրինակ, Անգլիան բոլորին ասում է՝ պետք է ժողովրդավար լինեք, բայց իրենք ազգային են, իրենց ընտանիքը պետք է մեծ լինի, երեխաները՝ շատ: Իսկ ուրիշներին հորդորում են, որ պետք է քիչ երեխա ունենալ, որ լավ կրթություն ստանան, ու սա սերմանում են ամեն տեղ: Ես ուզում եմ, որ իմ երեխաներն ավելի շատ ճանաչեն իրենց մշակութային ժառանգությունը և տերն ու կրողները լինեն: Դեմ չեմ, որ պետք է նաև ծանոթ լինել աշխարհի տարբեր տեսակի մշակույթների հետ, այդ թվում՝ երգարվեստում, պարարվեստում և այլն: Բայց նախ քո ազգային երգը պետք է իմանաս և չհնչի հարց՝ «Սարի աղջիկը», «Դլե յամանը» հայկակա՞ն է, թե՝ ոչ: Դրա համար մեր «Գութանը» շատ կարևոր խնդիր է լուծում: Այս 8 տարիների ընթացքում հսկայական արխիվ ունենք արդեն, ընդ որում՝ որակյալ, որ մեր լեզուն երկար լինի և կարողանանք ասել՝ մեր մշակույթի վրա ոչ թե փոշի է դրած ու չգիտենք՝ վաղը կկորի, թե՝ ոչ, այլ մենք վեր ենք հանում այն՝ որպես կենդանի մշակույթ, ոչ թե՝ իբրև հնացած: Եվ փաստացի լուծում ենք ոչ միայն պահպանության խնդիր, այլև տարածման:

-Այս առումով՝ ինչո՞ւ «Գութանը» միջազգային փառատոնի չի վերածվում:

- «Գութանը» կոչվում է Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի փառատոն, ուրեմն՝ իր խնդիրն ազգային մշակույթի պահպանումն ու տարածումն է: Մենք խնդիր չունենք օտար ազգի մշակույթը տարածելու: Իսկ ինչ վերաբերում է տարբեր երկրներից հայկական խմբերի մասնակցությանն, ապա մեծ սիրով փորձելու ենք այն իրականացնել: Օրինակ, փառատոնին՝ լինի այս տարի, թե մյուս, հնարավորություն կունենանք բերել Ռոստովի մոտ գտնվող մի փոքրիկ գյուղից պարային խմբի: Այդ գյուղում գրեթե բոլորը անեցիներ են և պահել են իրենց մշակույթը՝ երգը, պարը, բարբառը, իրար հետ են ամուսնանում, ուրիշին աղջիկ չեն տալիս: Ունենք համշենահայերի պարային խմբեր, որոնց ևս ցանկանում ենք մասնակից դարձնել փառատոնին: «Գութանը» համահայկական նշանակություն ունի և կամաց-կամաց փորձում ենք հասնել նրան, որ այն լինի ոչ միայն Երևանում կամ որևէ համայնքում, այլ ամեն տարի բոլոր համայնքներում, մարզերում կարողանանք միաժամանակ իրականցնել:

- Որտե՞ղ և ե՞րբ է լինելու «Գութանն» այս տարի…

- Երկար մտածելուց և խորհրդակցելուց հետո որոշել ենք խոնարհումի ու ոգեկոչման «Գութան» իրականացնել՝ մեր հարգանքի տուրքը տալու մեզ համար զոհված հերոս տղաներին: Բնականաբար, ծրագիրն ամբողջությամբ կլինի հայրենասիրական երգ ու պարով: Շատ զոհեր ենք տվել և նման միջոցառումները ոչ թե պետք է միայն արդարացված լինեն, այլև իմաստավորված: Միգուցե այն արցախյան զորամասերում իրականացնենք, Գորիսում կամ Երևանում, բայց կարևորն այն է, որ մեր միջոցառումները լինեն ոգեկոչող ու ապրեցնող: Իրականում, ամենակարևորը փառատոնը չէ, այլ պետք է այսօր լուծել երկրի անվտանգության խնդիրները, ուստի՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով՝ զինվել է պետք:

- Հետաքրքիր է, որ, որպես զինվորի հայր, զինվելու կոչ եք անում, մինչդեռ որոշ ծնողներ անգամ ակցիաներ էին իրականացնում, որ իրենց որդին այլևս Արցախում չծառայի…

- Նախ, ինձ համար տարօրինակ է, որ ասում են, թե մեր երեխաները պետք է ծառայեն Հայաստանում: Չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվել, արդեն ձե՞ռք ենք քաշել Արցախից, Արցախը Հայաստան չէ՞: Իմ տղան այնտեղ է, եկավ արձակուրդ, իր և մեր կամքով ինքս եմ տարել և հասցրել իր զորամաս ու այսօր Արցախում է շարունակում ծառայությունը: Նա ընկեր է կորցրել այնտեղ, վիրավորվել է մեր այդ հողի վրա: Չեմ հասկանում՝ երբ ինձ հարցնում են, թե տղադ որտե՞ղ է: Էլ որտե՞ղ պետք է լինի: Արցախն ինձ համար եղել ու կմնա Հայաստան: Ոչ մի բան չի փոխվել ինձ համար, եթե որևէ մեկի համար փոխվել է, թող ինքը մտածի: Մի քանի ամիս առաջ, երբ ասում էին՝ Արցախը Հայաստան է և վերջ, բոլորը ծափ էին տալիս, հիմա ի՞նչ եղավ: Եվ բազմաթիվ հարցեր են առաջանում՝ պատերազմի դադարից հետո ինչո՞ւ չենք շարունակում բանակը հզորացնել, ինչո՞ւ չենք շարունակում խնդիրները լուծել, ինչո՞ւ ենք նվազեցնում մեր բանակի բյուջեն, երբ մեր հարևան թշնամին բարձրացնում է իր բանակի բյուջեն, ո՞ւմ դեմ է ավելացնում: Մինչդեռ կան մարդիկ, որ խոսում են ադրբեջանցիների հետ համակեցության մասին, սա ինձ համար անընդունելի է:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:26 Ռազմական համալսարանում բացվել է ռուսաց լեզվի ուսուցման լսարան Այսօր, 19:12 Զաքարի փռի գործերը կիսատ մնացին, Հայկազի՝ ճամփորդությունները, Վահագն էլ չհասցրեց քավոր դառնալ. նրանք ընկան պատերազմում (Տեսանյութ) Այսօր, 18:52 Հանդիպում կայացել է, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանն առաջին անգամ է տեսնում Այսօր, 18:41 Վահագն Վերմիշյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ Այսօր, 18:35 Քննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կենտում գտնվելու դեպքի առթիվ (Փաստինֆո) Այսօր, 18:24 Երևանը վերադարձրել է Բաքվին բոլոր գերիներին և պատրաստ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ Այսօր, 18:19 Ապահով գնումներ համացանցում. Մի քանի խորհուրդ Այսօր, 18:13 Նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդ է մեկնում Մոսկվա Այսօր, 18:02 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8386 դեպք Այսօր, 17:48 «Ա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա». Ալեն Սիմոնյանը պատահաբար միացրեց Փաշինյանի ձայնային հաղորդագրությունը (Տեսանյութ) Այսօր, 17:40 Գեղամ Հովեյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ Այսօր, 17:33 Բեռլինում ձյուն է տեղում Այսօր, 17:23 Հայփոստը կրճատումներ չի իրականացնում Այսօր, 17:08 Վահրամ Դումանյանը Ղազանչեցոց մայր տաճարում իրականացվող գործողությունների վերաբերյալ նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Այսօր, 17:03 Լոնդոնի մզկիթի այցելուների վրա ձվեր և քարեր են նետել Այսօր, 16:54 Արման Թաթոյանի հրաժարականի մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՄԻՊ աշխատակազմ Այսօր, 16:45 Թուրքիայում հայտարարել են F-35-ի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսության սկսելու մասին Այսօր, 16:37 Սերժ Սարգսյանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ առաջարկը Այսօր, 16:25 Արցախում հայ և ռուս բժիշկները կատարել են կոնքազդրային հոդի և ծնկահոդի էնդոպրոթեզավորում Այսօր, 16:18 Փոփոխվել են հանրակրթական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները Այսօր, 15:57 Մոլդովայի նախագահն AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Այսօր, 15:42 Կասկածող եմ ման գալիս, պարոն Բաբաջանյան. Վլադիմիր Վարդանյան (Տեսանյութ) Այսօր, 15:33 Բրազիլիայում պատմել են 25 զոհով փոխհրաձգության մասին Այսօր, 15:12 «Հայփոստի» շուրջ 150 աշխատակից առաջիկա օրերին զրկվելու է աշխատանքից. Թագուհի Թովմասյան (Տեսանյութ) Այսօր, 15:03 Մեսին Բարտոմեուին մեղադրել է անձնական նամակագրությունից տեղեկատվության արտահոսքի համար Այսօր, 14:46 Երբ երկրում առաջանում է անվտանգության ճգնաժամ՝ արժեզրկվում է պետությունը. Վահագն Սարոյան Այսօր, 14:25 Ողջամիտ հիմքեր ունեմ կարծելու, որ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը միջամտություն է իմ անկախությանը, համարձակ որոշումներ կայացնելուն. Դատավոր Արման Հովհաննիսյան Այսօր, 14:14 «Սոսկալի ժամանակներ». պատմաքաղաքական վեպ, որի հիմքում կոռուպցիան է, իշխանության զավթումն ու մարդկային թուլությունները Այսօր, 14:02 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 156 միլիոնը Այսօր, 13:53 Կառլոս Պետրոսյանն ԱԱԾ աշխատակիցների հիշողություններում մնացել է որպես մարդ, ով շատ վատ բարքեր է բերել համակարգ. Վանեցյան (Տեսանյութ) Այսօր, 13:47 Բայդենը երկարաձգել է Իրաքում ԱՄՆ նավթային ընկերություններին պաշտպանելու հրամանագիրը Այսօր, 13:38 Հնդկաստանը COVID-19-ով օրական վարակման դեպքերի հակառեկորդ է սահմանել Այսօր, 13:27 Ձերբակալվել է «օրենքով գող» Այսօր, 13:21 Ռուբեն Վարդազարյանը հետապնդվում է բացառապես նրա համար, որ փորձել է ապահովել դատական իշխանությունների անկախությունը. ԱԱԾ նախկին տնօրեն Այսօր, 13:19 Հայաստանի անվտանգային համակարգն ու տնտեսությունը պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը. Վանեցյան (Տեսանյութ) Այսօր, 13:13 Մեր ժամանակ խարդախության գործերով զբաղվում էր ոստիկանության շարքային օպերը, այլ ոչ` ԱԱԾ-ն. Եպիսկոպոսյան (Տեսանյութ) Այսօր, 13:10 Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում գերիների հարցով. Hraparak.am Այսօր, 13:08 Պատրաստ ենք վաղը, մյուս օրը համազգեստ հագնել ու փողոց դուրս գալ. Միքայել Համբարձումյան (Տեսանյութ) Այսօր, 13:01 Կարելի է Ռուսաստանին խնդրել, որ միջնորդ լինեն Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման հարցում. ԱԱԾ Սահմանապահ զորքերի նախկին հրամանատար (Տեսանյութ) Այսօր, 12:58 Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը. Արթուր Վանեցյան Այսօր, 12:45 Ալիևը Շուշին հռչակել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Այսօր, 12:39 Աշխարհում COVID-19-ի մահվան իրական թիվը կարող է երկու անգամ ավելի բարձր լինել, քան պաշտոնական տվյալները Այսօր, 12:27 Քաղաքական պոպուլիզմը ռեալ վտանգ է, այն ավերիչ կարող է լինել ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի համար. ԱԱԾ գեներալ-լեյտենանտ Եպսիկոպոսյան (Տեսանյութ) Այսօր, 12:22 ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիների վերադարձին ուղղված գործընթացներում. Դավթյան Այսօր, 12:15 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 7 վթար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Այսօր, 12:07 Սյունիքի դեպքերով դատարանների տված գնահատականների ճնշող մեծամասնության հետ համաձայն չենք. դրանք վիճարկում ենք վերադաս դատարաններում. Արթուր Դավթյան Այսօր, 12:00 Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին Այսօր, 11:55 Դավաճանության և լրտեսության մեղադրանքով նախկին զինծառայող է անցնում. Գլխավոր դատախազ Այսօր, 11:35 Հայաստանն այն երկիրն է, որտեղ մենք գտնում ենք ճիշտ գործընկերներ. Նիդերլանդների Զարգացման բանկի ներդրումների գծով տնօրենի ժ/պ (Տեսանյութ) Այսօր, 11:22 ԱՄՆ դպրոցում աշակերտուհին հրաձգություն է կազմակերպել Այսօր, 11:15 Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպառնալիք, քան կարգավիճակի հարցն անորոշության մեջ պահելը. Տիգրան Աբրահամյան Այսօր, 11:08 Twitter-ն արգելափակել է օգտատիրոջ, ով Թրամփի նոր կայքից հաղորդագրություններով էր կիսվել Այսօր, 10:59 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 356 դեպք, մահացել է 21 մարդ Այսօր, 10:56 Դավիթ Սահակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Այսօր, 10:49 Մայիսի 8-ին կդադարեցվի Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա թունելով երթևեկությունը Այսօր, 10:42 Ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին. Վահե Տեր-Մինասյան Այսօր, 10:37 Նիկոլ Փաշինյանի նախկին փաստաբանը դատի է տվել Փաշինյանին Այսօր, 10:28 Չինաստանի վերանորոգման գործարանում հզոր պայթյուն է որոտացել Այսօր, 10:19 Լարս բաց է. Հայաստանում դժվարանցանելի ճանապարհ կա Այսօր, 10:06 Պսակին մտադիր է լքել ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը Այսօր, 09:58 «Հրապարակ». ՍԴ-ն կարող է դիմումն ընդունելու պահից կասեցնել վիճահարույց պրոցեսը, մինչև վերջնական որոշումն ընդունելը Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Գիշերային արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց ընտրական օրենսգրքի փոփոխությունները Այսօր, 09:53 «Իրավունք». ՔՊ-ի ցուցակում կլինի մի քանի հայտնի պրոիշխանական «ֆիգուր» Այսօր, 09:51 «Հրապարակ». Իշխանությունները որոշել են յուրացնել Ռոբերտ Քոչարյանի թիմի իդեան Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Լիլիթ Մակունցն ու Հակոբ Սիմիդյանը դարձել են ամեն ինչի նկատմամբ անտարբեր Այսօր, 09:47 «Հրապարակ». Արման Թաթոյանը մի շարք առաջարկներ է ստացել՝ մեծ քաղաքականություն մտնելու Այսօր, 09:44 «Իրավունք». Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին արձակուրդ չի տրվելու Այսօր, 09:42 «Ժողովուրդ». Պաշտոնատար անձանց վերաբերող դատական գործերը դոփում են տեղում Այսօր, 09:40 «Հրապարակ». Նախարարությունը հրահանգել է բուժաշխատողներին պատվաստվել «Աստրազենեկայով», այլապես կզրկվեն աշխատանքից 06/05/2021 18:30 Բաքուն իրականացնում է հակահայկական վակխանալիա. Փաշինյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը 06/05/2021 18:28 1 օրվա ընթացքում արձանագրվել է 13 վթար. 15 մարդ ստացել է տարբեր վնասվածքներ 06/05/2021 18:25 Կանադան աշխարհում առաջինն է, որը թույլ է տավել COVID-ի դեմ պատվաստել երեխաներին 06/05/2021 18:23 Վստահ ենք՝ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել բոլոր պահվող անձանց վերադարձի խնդիրը. Սերգեյ Լավրով 06/05/2021 18:09 Նիդեռլանդներում մինչև 16 տարեկան երեխաները ծննդյան վկայականում կկարողանան փոխել իրենց սեռը 06/05/2021 17:53 Բուհերի վերաբերյալ կառավարության որոշումը ԵՊՀ-ն կվիճարկի դատարանում 06/05/2021 17:40 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1806-ով 06/05/2021 17:28 Հեռու չէ այն օրը, երբ դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման առաջին հայցերը կներկայացնի դատարան. ՀՀ գլխավոր դատախազ 06/05/2021 17:18 «ԿինԿոդ». նոր կատակերգական ներկայացում, որը տղամարդկանց կօգնի գտնել կանանց սրտի «բանալին» (Լուսանկարներ) 06/05/2021 17:09 Հանցավորության մակարդակի ցուցիչով ՀՀ-ն աշխարհում, դրական իմաստով, զբաղեցնում է 12-րդ տեղը. ՀՀ դատախազ 06/05/2021 17:02 Գորիսից Շուռնուխ, Կապանից ճակատեն հատվածում, եթե ավտովաթար լինի, ադրբեջանցիները մեր քաղաքացուն ձերբակալելու են, գե՞րի դարձնեն. ՄԻՊ-ը՝ իմքայլական պատգամավորին 06/05/2021 16:52 Թուրքիան բացատրել է Եվրահանձնաժողովի ղեկավարի համար աթոռի հետ կապված միջադեպը 06/05/2021 16:42 Հանրային հեռուստատեսությունը Սյունիքի հետ կապված իմ հայտարարություններից գրեթե ոչ մի բան չի լուսաբանում. ՄԻՊ 06/05/2021 16:32 Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի 06/05/2021 16:23 Այո, Նիկոլ Փաշինյանի գործոնը նշանակալից է եղել, բայց ինձ ընտրել են սյունեցիներն ու վայոցձորցիները. Աննա Գրիգորյան (Տեսանյութ) 06/05/2021 16:09 Ի՞նչ գաղտնի բանակցություններ են ընթացել փաշինյանական ու ադրբեջանաթուրքական իշխանությունների միջև. ԱԱԾ պահեստազորի սպաները հայտարարություն են տարածել 06/05/2021 16:05 Մեր պետությունը պետք է կոշտացնի իր արձագանքները, ոչ թե ուղղակի բառեր ասի. ՄԻՊ-ը՝ սահմանային միջադեպերի մասին 06/05/2021 15:44 Չեմ ուզում հավատալ, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել. Մեղրիի քաղաքապետ (Տեսանյութ) 06/05/2021 15:37 «Վերածնվող Հայաստանը» և ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցեն Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքով 06/05/2021 15:30 Զելենսկին Բայդենին հրավիրել է այցելել Ուկրաինա 06/05/2021 15:13 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 7639 դեպք 06/05/2021 14:55 SpaceX-ը հաջողությամբ փորձարկել է Starship տիեզերանավի նախատիպը 06/05/2021 14:40 Դպրոցները կստանան պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար 06/05/2021 14:23 Դերասան-խելագարի ճիչերը և մեր անելիքը. Գեղամ Նազարյան 06/05/2021 14:10 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 155 միլիոնը 06/05/2021 14:01 Զնված հարձակումներից հետո նորմալ ինֆորմացիա չէր տրամադրվում. հայտարարվում էր՝ ամեն ինչ նորմալ է, մինչդեռ մարդիկ այնտեղ ապրում, տեսնում են. ՄԻՊ 06/05/2021 13:55 Ադրբեջանի կողմից Սյունիքում փորձ է կատարվում լարել իրավիճակը, հնարավորինս ընդգծելու համար, թե ձեր գոյությունը որևիցե տարածքում, որտեղ մենք մոտիկ ենք, անվտանգ չի լինելու. Վլադիմիր Վարդանյան 06/05/2021 13:49 Լատվիայի Սաեյման պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը 06/05/2021 13:44 Հայաստանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության մասին 06/05/2021 13:42 Պարտվել ենք, որովհետև անցած 10-20 տարիներին աշխատանք չի տարվել. Սերժ Սարգսյանը սուտ է ասում. Արմեն Գրիգորյան 06/05/2021 13:38 Լավրով. Մենք չենք նվազեցնում ջանքերը, որոնք ուղղված են Ադրբեջանում պահվող բոլոր անձանց Հայաստան վերադարձնելուն