13/04/2021 17:14
ՃՈ ուժեղացված ծառայություն՝ Երևանում․ հայտնաբերվել է 30 ոչ սթափ վարորդ
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության՝ մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 7-ին ու 10-ին Երևանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Ուշադրության կետրոնում են եղել ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտած ու երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած վարորդները։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 37 ավտոմեքենա։
Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենաների վարորդներից 30-ն ալկոհոլի ազդեցության տակ են եղել, մի վարորդ էլ տրանսպորտային միջոցը շահագործել է փոխարինված համարանիշերով։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։