«Հիմա զինվել է պետք, իմ երկրի գոյության խնդիրն է դրված». Արսեն Գրիգորյան՝ ՄՐՈ

13/04/2021 17:06

«Հիմա զինվել է պետք, իմ երկրի գոյության խնդիրն է դրված». Արսեն Գրիգորյան՝ ՄՐՈ


Համատարած գեներացվող ապազգայնության մթնոլորտում՝ ՄՐՐՈ հայ ազգային արվեստի կենտրոնն այն լուսավոր կետն է մնացել, որի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի տեղի է ունենում «Գութան» ազգային-ավանդական երգի-պարի փառատոնը: Այս, ինչպես նաև երկրում տիրող ներկա իրողությունների շուրջ զրուցեցինք փառատոնի հիմնադիր, «Արար» հայ ազգային արվեստի պահպանման և հանրահռչակման ծրագրի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

- Տպավորություն է, որ հիմա, քան երբեւէ իր բովանդակային առումով ավելի է կարևորվում «Գութան» ազգային-ավանդական երգի-պարի փառատոնը: Ի՞նչ կասեք այս մասին:

- «Գութանը» միշտ էլ կարևոր է եղել և հիմա էլ նույնքան կարևոր է: Ուղղակի, Հայաստանում իրողություններն են մի քիչ ավելի փոխվել՝ հասկանալի պատճառներով: Եթե ուզում ենք մեր պետությունը պահել՝ իբրև ազգային պետություն, ուրեմն՝ ամենակարևորն ինքնությունը պահելն է: Եվ հենց ինքնության պահպանումն է մեր փառատոնի հիմքում: Ընդհանրապես, ինքնություն պահելու համար շատ կարևոր զենք է ազգային մշակույթի պահպանումը: Ազգային մշակույթի բոլոր ճյուղերն այսօր ամենքս պարտավոր ենք պահել ու անդրադառնալ մեծ նվիրվածությամբ: Սա այն ոլորտն է, որտեղ չպետք է մտածես՝ ի՞նչ շահ ունեմ, այլ պետք է մտածես՝ ի՞նչ ներդրում կարող եմ անել, որ այսօրվա մատաղ սերունդը կրողը դառնա ազգային մշակույթի, այլ ոչ թե ունկնդիրը:

- Պարոն Գրիգորյան, հիմա ազգայինի դեմ, կարծես, անողոք պայքար է սկսվել, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Ինչո՞ւ:

- Այսօր շատ հզոր «ժողովրդավար» պետություններ փորձում են գլոբալիզացիա տարածել մեր երկրում, մինչդեռ նրանք իրենց ազգային ինքնությունն ամեն կերպ պահում են: Օրինակ, Անգլիան բոլորին ասում է՝ պետք է ժողովրդավար լինեք, բայց իրենք ազգային են, իրենց ընտանիքը պետք է մեծ լինի, երեխաները՝ շատ: Իսկ ուրիշներին հորդորում են, որ պետք է քիչ երեխա ունենալ, որ լավ կրթություն ստանան, ու սա սերմանում են ամեն տեղ: Ես ուզում եմ, որ իմ երեխաներն ավելի շատ ճանաչեն իրենց մշակութային ժառանգությունը և տերն ու կրողները լինեն: Դեմ չեմ, որ պետք է նաև ծանոթ լինել աշխարհի տարբեր տեսակի մշակույթների հետ, այդ թվում՝ երգարվեստում, պարարվեստում և այլն: Բայց նախ քո ազգային երգը պետք է իմանաս և չհնչի հարց՝ «Սարի աղջիկը», «Դլե յամանը» հայկակա՞ն է, թե՝ ոչ: Դրա համար մեր «Գութանը» շատ կարևոր խնդիր է լուծում: Այս 8 տարիների ընթացքում հսկայական արխիվ ունենք արդեն, ընդ որում՝ որակյալ, որ մեր լեզուն երկար լինի և կարողանանք ասել՝ մեր մշակույթի վրա ոչ թե փոշի է դրած ու չգիտենք՝ վաղը կկորի, թե՝ ոչ, այլ մենք վեր ենք հանում այն՝ որպես կենդանի մշակույթ, ոչ թե՝ իբրև հնացած: Եվ փաստացի լուծում ենք ոչ միայն պահպանության խնդիր, այլև տարածման:

-Այս առումով՝ ինչո՞ւ «Գութանը» միջազգային փառատոնի չի վերածվում:

- «Գութանը» կոչվում է Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի փառատոն, ուրեմն՝ իր խնդիրն ազգային մշակույթի պահպանումն ու տարածումն է: Մենք խնդիր չունենք օտար ազգի մշակույթը տարածելու: Իսկ ինչ վերաբերում է տարբեր երկրներից հայկական խմբերի մասնակցությանն, ապա մեծ սիրով փորձելու ենք այն իրականացնել: Օրինակ, փառատոնին՝ լինի այս տարի, թե մյուս, հնարավորություն կունենանք բերել Ռոստովի մոտ գտնվող մի փոքրիկ գյուղից պարային խմբի: Այդ գյուղում գրեթե բոլորը անեցիներ են և պահել են իրենց մշակույթը՝ երգը, պարը, բարբառը, իրար հետ են ամուսնանում, ուրիշին աղջիկ չեն տալիս: Ունենք համշենահայերի պարային խմբեր, որոնց ևս ցանկանում ենք մասնակից դարձնել փառատոնին: «Գութանը» համահայկական նշանակություն ունի և կամաց-կամաց փորձում ենք հասնել նրան, որ այն լինի ոչ միայն Երևանում կամ որևէ համայնքում, այլ ամեն տարի բոլոր համայնքներում, մարզերում կարողանանք միաժամանակ իրականցնել:

- Որտե՞ղ և ե՞րբ է լինելու «Գութանն» այս տարի…

- Երկար մտածելուց և խորհրդակցելուց հետո որոշել ենք խոնարհումի ու ոգեկոչման «Գութան» իրականացնել՝ մեր հարգանքի տուրքը տալու մեզ համար զոհված հերոս տղաներին: Բնականաբար, ծրագիրն ամբողջությամբ կլինի հայրենասիրական երգ ու պարով: Շատ զոհեր ենք տվել և նման միջոցառումները ոչ թե պետք է միայն արդարացված լինեն, այլև իմաստավորված: Միգուցե այն արցախյան զորամասերում իրականացնենք, Գորիսում կամ Երևանում, բայց կարևորն այն է, որ մեր միջոցառումները լինեն ոգեկոչող ու ապրեցնող: Իրականում, ամենակարևորը փառատոնը չէ, այլ պետք է այսօր լուծել երկրի անվտանգության խնդիրները, ուստի՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով՝ զինվել է պետք:

- Հետաքրքիր է, որ, որպես զինվորի հայր, զինվելու կոչ եք անում, մինչդեռ որոշ ծնողներ անգամ ակցիաներ էին իրականացնում, որ իրենց որդին այլևս Արցախում չծառայի…

- Նախ, ինձ համար տարօրինակ է, որ ասում են, թե մեր երեխաները պետք է ծառայեն Հայաստանում: Չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվել, արդեն ձե՞ռք ենք քաշել Արցախից, Արցախը Հայաստան չէ՞: Իմ տղան այնտեղ է, եկավ արձակուրդ, իր և մեր կամքով ինքս եմ տարել և հասցրել իր զորամաս ու այսօր Արցախում է շարունակում ծառայությունը: Նա ընկեր է կորցրել այնտեղ, վիրավորվել է մեր այդ հողի վրա: Չեմ հասկանում՝ երբ ինձ հարցնում են, թե տղադ որտե՞ղ է: Էլ որտե՞ղ պետք է լինի: Արցախն ինձ համար եղել ու կմնա Հայաստան: Ոչ մի բան չի փոխվել ինձ համար, եթե որևէ մեկի համար փոխվել է, թող ինքը մտածի: Մի քանի ամիս առաջ, երբ ասում էին՝ Արցախը Հայաստան է և վերջ, բոլորը ծափ էին տալիս, հիմա ի՞նչ եղավ: Եվ բազմաթիվ հարցեր են առաջանում՝ պատերազմի դադարից հետո ինչո՞ւ չենք շարունակում բանակը հզորացնել, ինչո՞ւ չենք շարունակում խնդիրները լուծել, ինչո՞ւ ենք նվազեցնում մեր բանակի բյուջեն, երբ մեր հարևան թշնամին բարձրացնում է իր բանակի բյուջեն, ո՞ւմ դեմ է ավելացնում: Մինչդեռ կան մարդիկ, որ խոսում են ադրբեջանցիների հետ համակեցության մասին, սա ինձ համար անընդունելի է:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:24 ՔՊ-ն նոր պատգամավոր ունի Այսօր, 10:16 Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 10:00 ՀՀ մի շարք բնակավայրերում ձյուն է ու մառախուղ. կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 09:58 Սիսիան-Գորիս ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա չորս զոհ Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Հերթական զիջումներից հետո Ադրբեջանի «ախորժակը» կզսպվի՞․ Փաշինյանն ասել է՝ երաշխիք չի կարող տալ, բայց հույս ունի Այսօր, 09:50 «Հրապարակ». ՆԳՆ-ն 89 հատ ժամացույցների համար վճարել է 10 մլն 786 հազար դրամ Այսօր, 09:47 «Փաստ». Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի դեպքում 277.5 միլիոն դրամից 99.7 միլիոնը աշխատավարձ է Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանն ու իր խմբակը իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որևէ միջպետական պայմանագիր Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Վարչապետի և ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է 18/03/2024 23:35 Փաշինյանը կնոջ հետ Համազգային թատրոնում էր՝ «...և նորից Գարուն» ներկայացմանը 18/03/2024 23:14 Ստոմատիտ․ Ինչպե՞ս բուժել 18/03/2024 23:08 Մտադիր չենք ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա․ Սալիվան 18/03/2024 22:51 Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ 18/03/2024 22:33 Ի վիճակի՞ չես՝ թող, գնա. Լավ, ինչքա՞ն կարող ես տալ, որ «պատերազմ չլինի»․ Ոսկեպարցի 18/03/2024 22:10 «Դա անում ենք Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար»․ Փաշինյանը Տավուշում հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ 18/03/2024 21:43 «Նա եկել էր ասելու, որ այդ տարածքները հանձնում է հանուն «խաղաղության»․ Մանրամասներ՝ Փաշինյանի ու տավուշցիների հանդիպումից 18/03/2024 21:34 Կիմ Չեն Ընը ցանկանում է ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները 18/03/2024 21:18 Այս շաբաթ Վրաստանի խորհրդարան կբերվի ԼԳԲՏ քարոզչության դեմ ուղղված օրինագիծը 18/03/2024 21:03 «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ 18/03/2024 20:44 «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօր վիրահատել են 18/03/2024 20:28 Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը 18/03/2024 20:14 Լարսի ճանապարհը բացել են բեռնատարների համար 18/03/2024 20:01 ԵԽ նախարարների կոմիտեն ընդունել է որոշում «Մակուչյանը և Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարմանն ուղղված Ադրբեջանի ներկայացրած գործողությունների ծրագրի վերաբերյալ 18/03/2024 19:53 «Չենք պատրաստվում հաշվի նստել, կարևոր չէ»․ Կրեմլից արձագանքել են ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ-ի գնահատականին 18/03/2024 19:37 Հստակ դիրքորոշում ունենք` հասնելու Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության. Խաչատուրյանը՝ ֆրանսիացի մտավորականներին 18/03/2024 19:27 Չեխիայի դեսպանը Ալեն Սիմոնյանին նամակ ու եվրոպական դրոշ է փոխանցել 18/03/2024 19:17 Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները․ Ֆրանսիայի ԱԳՆ 18/03/2024 19:00 Ապարանում, Արագածում, Սևանում ձյուն է տեղում 18/03/2024 18:48 600 հայկական բեռնատարներ են կուտակվել Վերին Լարսի անցակետի ռուսական ու վրացական կողմերում 18/03/2024 18:34 Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին, ջլատել Հայաստանի պաշտպանական բնագիծը՝ նաև այս հատվածում․ Վարդան Ոսկանյան 18/03/2024 18:24 Անկախ նրանից, թե Փաշինյանը ինչ է խոստացել թշնամի Ադրբեջանին, գյուղում վճռական են տրամադրված, հետքայլ չեն անելու․ Բաղանիսցի 18/03/2024 18:13 Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք 18/03/2024 17:58 ԲՈՒՀ-երի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի․ Լևոն Զուրաբյան 18/03/2024 17:47 Ո՞ւր է գնում Հայաստանը․ դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն․ Տիգրան Աբրահամյան 18/03/2024 17:32 Տավուշում հանդիպման մասնակիցների ձեռքից վերցրել են հեռախոսները, Փաշինյանն իր հետ տարած մի տեսախցիկով փորձելու է ստեղծել կեղծ տպավորություններ և էլի մոլորեցնել հանրությանը․ Դանիելյան 18/03/2024 17:19 Ալիևը շարունակում է կամայականություններն օկուպացված Արցախում․ հայտարարել է, որ վերանվանում է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակը 18/03/2024 17:07 Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 46-ամյա աշխատակցի առողջական վիճակը գնահատվում է ծանր 18/03/2024 16:53 Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառքի հանել Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը. Տեսանյութ 18/03/2024 16:50 Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. news.am (Տեսանյութ) 18/03/2024 16:47 Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում 18/03/2024 16:39 Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել, Փաշինյանը վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան 18/03/2024 16:34 Տավուշում Նիկոլ Փաշինյանի հանդիպումների տեսանյութերը կհրապարակվեն ավելի ուշ. խոսնակ 18/03/2024 16:23 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում 18/03/2024 16:02 Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել ԼՂ հայերի իրավունքների թեմայով 18/03/2024 15:53 Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ 18/03/2024 15:47 Այգեհովիտում էլեկտրական շչակ է գործարկվելու 18/03/2024 15:38 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 32 վթար. 1 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել վնասվածքներ 18/03/2024 15:28 Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը 18/03/2024 15:18 Խիստ նկատողություն է տրվել Տավուշի նոտար Գուրգեն Անանյանին 18/03/2024 15:14 Ստոլտենբերգն Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել 18/03/2024 15:09 Ներկայիս քաղաքական պսևդո էլիտայի փոխարեն պիտի ունենանք պետական գործիչների բանակ․ Անանյան 18/03/2024 15:02 Չի կարելի դառնալ հավաքական Արևմուտքի քարոզչության հերթական զոհը՝ վերածվելով հակառուսական պլացդարմի. Շարմազանով 18/03/2024 14:55 Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգն առաջ մղելու պատմական հնարավորություն կա․ Բայրամով 18/03/2024 14:48 Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները հանրային մուլտիպլեքսում կցուցադրվեն ժամային սահմանափակմամբ (Տեսանյութ) 18/03/2024 14:34 Երևանում 26-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը. նա ձերբակալվել է 18/03/2024 14:27 Արդարադատության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում է 18/03/2024 14:14 ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցածների մեծամասնությունը քվեարկել է Վլադիսլավ Դավանկովի օգտին 18/03/2024 14:02 Ալիևը շնորհավորել է Պուտինին 18/03/2024 13:46 Պետությունն ինչ-որ քայլեր անելու է, սա ես կարող եմ երաշխավորել. Հայրապետյանը՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների՝ երկրից հեռանալու մասին (Տեսանյութ) 18/03/2024 13:40 Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխանության պահվածքը համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետների հետ. Տիգրան Աբրահամյան 18/03/2024 13:36 Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ պահ առաջ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար. Միրզոյան (Տեսանյութ) 18/03/2024 13:33 Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիում 18/03/2024 13:29 Հայաստանը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերում. ԱԳ նախարար 18/03/2024 13:20 «Որոշումների առանցքում ՀՀ-ի արժանապատվության հարցն է»․Հայրապետյանը չմանրամասնեց՝ արդյո՞ք ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու հարց կլինի (Տեսանյութ) 18/03/2024 13:06 Չինաստանը շնորհավորել է Պուտինին 18/03/2024 13:00 Նիկոլ Փաշինյանը Տավուշում է 18/03/2024 12:51 ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ 18/03/2024 12:47 «Եվրոպան» մեզ պաշտպանել չի կարող և չի ուզում. Հարավային Կովկասում բռնկված հրդեհը Բրյուսելի միզող տղան հանգցնել ի վիճակի չէ. Արմեն Աշոտյան 18/03/2024 12:38 Ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է. Մարուքյանը՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասին 18/03/2024 12:31 Պարույր Սևակ փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքը բացահայտվել է․ 2 անձի մեղադրանք է ներկայացվել 18/03/2024 12:29 Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել 18/03/2024 12:27 Ողջաբերդում երիտասարդներ են ձերբակալվել․ համայնքին պատճառել են 8 միլիոն դրամի վնաս 18/03/2024 12:23 ՀՀ ԿԸՀ փոխնախագահն ու քարտուղարը դիտարկել են ԱՄՆ նախագահական նախնական ընտրությունները 18/03/2024 12:18 Ոստիկանությունը հորդորում է բոլորին` անվերապահորեն հետևել ամրագոտու կիրառման կանոններին 18/03/2024 12:09 ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) պատրաստակամ է աջակցելու ՆԳՆ բարեփոխումներին 18/03/2024 12:04 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան 18/03/2024 11:54 Մեկ շաբաթում գրանցվել է 196 արտակարգ դեպք. 11 ինքնասպանության փորձ, 140 հրդեհ, 3 պայթյուն 18/03/2024 11:48 ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ղազախստանի ԱԳ նախարարի առանձնազրույցը 18/03/2024 11:46 Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն ժամանել է ՀՀ ԱԳՆ 18/03/2024 11:44 Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների չի գնա, գիտի՝ չի հաղթելու. Արշակ Կարապետյան 18/03/2024 11:41 ՀՀ-ԵՄ հարաբերություններում դինամիկան կարելի է աննախադեպ որակել. ԱԳ փոխնախարար 18/03/2024 11:38 Սպասվող առատ տեղումներից չբողոքեք, մեզ ջուր է պետք․ Գագիկ Սուրենյան 18/03/2024 11:30 Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք 18/03/2024 11:23 Նրա հետ վաղուց չեն բանակցում, այլ պահանջում են. Արշակ Կարապետյանը` Նիկոլ Փաշինյանի մասին (Տեսանյութ) 18/03/2024 11:20 Հաստատվել է կարմրուկով վարակման 165 դեպք 18/03/2024 11:07 «Վերջապե՜ս». Ավինյանը՝ «Մհեր Մկրտչյան» թատրոնի մասին 18/03/2024 11:01 Ներսից ու դրսից մեզ թելադրվում է, որ դուք ո՛չ հայրենիք ունեք, ա՜յ թափառական ժողովուրդ, ո՛չ հող , ո՛չ շիրիմ, ո՛չ սրբություն. Բագրատ Սրբազան 18/03/2024 10:47 Հակակոռուպցիոն դատարանի վճռով պետությանը կփոխանցվի ավելի քան 608 մլն դրամ 18/03/2024 10:45 ԵՄ Խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցությունը և հայ-ադրբեջանական կարգավորումը 18/03/2024 10:42 Պուտինն առաջատար է ձայների 87,32 տոկոսով 18/03/2024 10:33 Հաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե Հովհաննիսյան 18/03/2024 10:25 Չեմ պատրաստվում հանդուրժել այդ այլանդակությունները. Ավինյանը՝ սրճարանների մասին (Տեսանյութ) 18/03/2024 10:07 2023-ի սեպտեմբերից ՀՀ-ն լքած 7 825 արցախցիներ չեն վերադարձել. նոր տվյալներ (Sputnik Արմենիա) 18/03/2024 10:05 Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը 18/03/2024 09:58 Լարսը բեռնատարների համար փակ է 18/03/2024 09:43 Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի ՀՀ-ին ու հայ ժողովրդին 18/03/2024 09:37 Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում 17/03/2024 23:06 Եկեք մի շրջան մոռանանք Եղեռնը, թուրքերին փշի-փշի անենք. Նիկոլայ Ծատուրյան (տեսանյութ) 17/03/2024 21:15 Երկար տարիներ անց Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություն կա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար