14/04/2021 12:54
Չի զգացվում, որ պատերազմում տեղի ունեցածում Ձեզ մեղավոր եք զգում. շարունակում եք Ձեզ պահել նույն ինքնավստահ սնապարծությամբ. ԼՀԿ պատգամավորը՝ վարչապետին (Տեսանյութ)
Ձեր պահվածքից, ելույթից, հռետորաբանությունից որևէ կերպ չի զգացվում, որ պատերազմում տեղի ունեցածում ինչ-որ կերպ մեղավոր եք զգում, Աժ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«Դուք անընդհատ փորձում եք արդարանալ, այդ թվում՝ Ձեզ պատասխանատու համարելով, բայց ոչ մեղավոր: Այդ ճանապարհին անընդհատ վնաս եք հասցնում ՀՀ-ին: Այս ճանապարհին անընդհատ ինչ-որ բաներ եք ասում, որոնք մեկը մյուսին հակասում են ու Ձեր տված բոլոր խոստումները սկում եք հերթով դրժել: Ասացիք՝ կապիտուլյացիա չի ստորգրվի՝ ստորագրեցիք, ասացիք՝ մի գիշերվա մեջ չի որոշվի Արցախի հարցը, հրապարակում կորոշվի՝ չարեցիք: Այն, ինչ ասել եք՝ չի լինելու, եղել է», - նշեց պատգամավորը՝ ավելացնելով, որ Փաշինյանը շարունակում է իրեն պահել նույն ինքնավստահ սնապարծությամբ, ինչպես՝ 2018թ.:
«Ձեզ հետ վիճելն անիմաստ է», - ի պատասխան Գորգիսյանի՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: