14/04/2021 07:44
Արամ Ա-ի արձագանքն ավելացրեց կասկածներս, որ հայ ժողովրդի դեմ իրականացվող դավադրությունը «չնկատելու» հանձնառություն կա. Միքայել Մինասյան
Ես կոնկրետ էի։ Խիստ հասցեական։ Աներկբա փաստարկներով, պարզ տրամաբանությամբ և եզրահանգումներով։ Ես ասել էի, որ այս իշխանությունը, որին համարում եք «սիրելի և հարգելի», դավաճան է ու մարդասպան և գործում է հայ ժողովրդի շահերի դեմ։ Ապացո՞ւյց՝ ինչքան ուզեք. Արցախից ու Սյունիքից մինչև Ծիծեռնակաբերդ։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Հ.Գ. Ավանդաբար Սփյուռքը միշտ իրեն իրավունք է վերապահել դասեր տալ Հայաստանին, ուղղորդել, խրատել։ Այդ իրավունքն, ի դեպ, Հայաստանն էլ ունի։ Եղե՛ք պահանջատեր՝ անկախ ամեն ինչից և մինչև վերջ»։