14/04/2021 15:09
Պատերազմի հրձիգը Հայաստանում բովանդակային և համակարգային փոփոխություններն էին. Նիկոլ Փաշինյան
Պատերազմը հրահրող ամենամեծ գործոնը եղել է այն, որ մեր հակառակորդը տեսել է՝ Հայաստանը դառնում է որակապես այլ կարգի պետություն, խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2019թ. մենակ մենք չենք տեսել, իրանք էլ են չէ՞ տեսել: Պատերազմի ամենամեծ հրձիգը եղել են ՀՀ-ում տեղի ունեցող խորը բովանդակային և համակարգային փոփոխությունները: Եթե տեսնեին, որ Հայաստանի անկումը շարունակվում է, էլի կսպասեին, պատերազմ չէին անի, որովհետև որքան անկումը շարունակվեր, այնքան ավելի հեշտ կլիներ: Թռիչքի պահին ա պետք հարվածել, որ այդ երկիրը հնարավորություն չունենա ավելի դիմակայելու, ռեսուրսներ կուտակելու: Թե չէ ասում են՝ ասել ես՝ Արցախը Հայաստան ա: Դուք ասել եք՝ Արցախն Ադրբեջան ա, մենք էլ ասել ենք՝ Արցախը Հայաստան ա», - նշեց վարչապետը: