14/04/2021 12:17
Սպանություն՝ Երևանի կենտրոնում. թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելի» մեջ հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան-Լեո խաչմերուկում՝ թիվ 54 երթուղին սպասարկող «ԳԱԶելի» մեջ, դի կա, հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները նշված ավտոմեքենայի մեջ, հետևի նստարանին, հայտնաբերել են տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի մեջ մեկ այլ քաղաքացի դանակով հարվածել է ուղևորի կրծքավանդակին, ով տեղում մահացել է։