14/04/2021 12:43
Էդ որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք. վարչապետը՝ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորին (Տեսանյութ)
Ինչպես հայտնի է, խորհրդարանում այսօր ելույթ է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քիչ առաջ նրա ելույթին հաջորդել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հոտնկայս ծափահարությունները:
Այդ կապակցությամբ «Իմ քայլը » խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գոռ Գևորգյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց.
«Պարոն վարչապետ, որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր, ես ամաչում եմ ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, չվերադարձած, գերեվարված հայրենակիցներ, դեռ չխնկարկված գերեզմաններ: Դուք՝ որպես վարչապետ, ձեր թիմակիցներին պետք է գոնե փորձեիք սաստել»:
Վարչապետն էլ պատասխանեց, որ եթե ամաչում է, որ ՀՀ խորհրդարանական մեծամասնությունը հավատում է Հայաստանի, Արցախի ապագային, իր պոբլեմն է:
«Եվ Ձեր շուրթերից «Ձեր թիմակիցներ» արտահայտությունը շատ խորհրդաշնական է հնչում: Էդ ո՞նց եք եկել, ըտեղ նստել, ընդհանրապես, էդ որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք», - ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքերին դարձյալ հաջորդեցին ծափահարությունները:
Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Գոռ Գևորգյանին հարցերին պատասխանել: