14/04/2021 15:28
Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ Որպես կանոն՝ հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:
«Այսօրվանը բացառություն չէր։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդն, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։ Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր», - ասել է նա: