15/04/2021 16:57
Հայկական հեռուստատեսության 65 ամյակին ընդառաջ Հանրային հեռուստաընկերությունում բացվեց թանգարանային անկյուն (Լուսանկարներ)
Այսօր Հանրային հեռուստաընկերությունում բացվեց Առաջին ալիքի տարբեր տարիների ղեկավարներին նվիրված թանգարանային անկյուն, այս մասին տեղեկանում են Առաջին անլիքի ֆեյսբուքի էջից:
Ներկայացվել է նաև Հանրայինի տարբերանշանների փոխակերպումը:
«Հայկական հեռուստատեսության 65 ամյակին ընդառաջ նախատեսվում է միջոցառումների շարք, որի մեկնարկը տրվեց այսօր: Այս նախաձեռնությամբ ցանկանում ենք արժանին մատուցել այն մարդկանց, ովքեր կերտել, կայացրել ու զարգացրել են հեռուստատեսությունը Հայաստանում»,-նշված է հրապարակման մեջ: