15/04/2021 12:35
««Բոլտին» կամ «շուռուպին» վերաբերող քննարկումները էական չեն». «Բարգավաճ Հայաստանը» երեկ ու այսօր խորհրդարանական քննարկումներին ներկա չէր
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերջին ժամանակներում խորհրդարանում մասնակցում է միայն այն նախագծերի քննարկումներին, որոնց նպատակահարմար է գտնում, լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ այդմ՝ խմբակցությունը ներկա չէր ոչ երեկվա, ոչ էլ այսօրվա նիստերին:
«Այնպես չէ, որ միայն երեկ ու այսօր չենք մասնակցում: Վերջին ընթացքում մենք այդպիսի մարտավարություն ենք որդեգրել և գտնում ենք, որ այդ մարտավարությունը ճիշտ է: Մենք գտնում ենք, որ մեր երկրում, ասենք, հարկային օրենսգրքի կամ ջրային օրենսգրքի «բոլտին» կամ «շուռուպին» վերաբերող քննարկումները էական չեն: Շատ ավելի կարևոր օրակարգ կա, որն այս հարթակում պետք է քննարկվի, բայց չի արվում», - նշեց պատգամավորը: