15/04/2021 10:20
Ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը
Լեռնային Ղարաբաղի բնակիչները շարունակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել ռուս սակրավորների կողմից պայթյունավտանգ առրկաներից մաքրված դաշտերում:
Նաև, ռուս խաղաղապահներն ապահովում են սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ գտնվող դաշտերում գարնանացանի անվտանգությունը:
«Գարնանացանի արշավը գրեթե ավարտվում է: Այս տարի խաղաղապահների շնորհիվ այն կազմակերպվել է սահուն: Մենք կարողացանք կարգավորել երկու կողմերի հարաբերությունները, պայմանավորվել, որ գարնանացանն սահուն կընթանան կողմերի շփման գծի մոտ: Արշավի բոլոր առաջադրանքներն ավարտված են, հուսանք, որ մինչև աշուն, մեր շնորհիվ, տեղի բնակչությունը կստանա պատշաճ և լավ բերք», - ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը:
Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից ի վեր, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման ռազմական անձնակազմը մաքրել է 1960 հա տարածք, հայտնաբերել և վնասազերծել ավելի քան 25,5 հազար պայթյունավտանգ առարկա, որոնք ոչնչացվում են հատուկ զորավարժարանում պայթեցման միջոցով՝ անվտանգության անհրաժեշտ միջոցառումներին համապատասխան: