15/04/2021 13:58
Լկտի սուտ է՝ իմացել ենք, թե ինչ է լինելու, այդ պատճառով Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհը կառուցում ենք. Սուրեն Պապիկյան
Սյունիքում շարունակվում է կառուցվել Տաթև-Աղվանի դեպի Կապան տանող այլընտրանքային ճանապարհը, ԱԺ-ում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա անդրադարձավ նաև այդ ճանապարհահատվածի հետ կապված խոսակցություններին.
«Ասում են՝ իմացել ենք, թե ինչ է լինելու, այդ իսկ պատճառով այդ ճանապարհը կառուցում են: Դա լկտի սուտ է: Դա կարող է հավաստել նաև Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանը: Այդ ծրագիրը հղացել է այն ժամանակ, երբ իրականացվել է դեպի Տաթև տանող ճանապարհի կառուցումը»: