16/04/2021 15:45
Վրաստանում ՀՀ նախագահի հյուրանոցային ծախսերը հոգում է հրավիրող կողմը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանում է գտնվում պաշտոնական այցով, և նախագահի հյուրանոցային ծախսերը, ինչպես սովորաբար ընդունված է պաշտոնական այցերի դեպքում, հոգում է հրավիրող կողմը: Այդ մասին ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:
«Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ միտումնավոր կերպով բացարձակապես կեղծ տեղեկություններ տարածելուց և հասարակությանը թյուրիմացության մեջ գցելուց», - նշել են աշխատակազմից:
Ավելի վաղ Mediaport-ը գրել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բնակվում է Թբիլիսիի «The Biltmore» հյուրանոցի թագավորական սենյակում, որի մեկ գիշերվա արժեքը 2000 ԱՄՆ դոլար է: