16/04/2021 12:08
Արցախի 75%-ն է հանձնվել, մնացած 25%-ը չկատարելու միակ պատճառը՝ Ռուսաստանն է. Արտակ Զաքարյան
Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը: Միանգամից պետք է ասել, որ ՀՀ կառավարությունը 2020թ. իր ծրագիրը կատարել է 75%-ով: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Արցախի 75 %-ն է հանձնվել: Մնացած 25%-ը չկատարելու միակ պատճառը՝ Ռուսաստանի Դաշնությունն է», - նշել է նա: