16/04/2021 14:09
Ադրբեջանցիներին Սյունիքով ինչ-որ միջանցք տրամադրելու հարց, կարծում եմ՝ չկա, չի էլ կարող լինել. Արմեն Խաչատրյան
Մեղրիի տարածքով ադրբեջանցիները չեն կարող միջանցք ունենալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը:
«Ապաշրջափակման վերաբերյալ Ալիևի պատկերացումները մեզ համար մեծ մասամբ գուցեև անընդունելի են: Սյունիքով ինչ-որ միջանցք տրամադրելու հարց, կարծում եմ, չկա, չի էլ կարող լինել: Բազմաթիվ ճանապարհներ կան, որոնք հնարավոր է ապաշրջափակել և Ադրբեջան-Նախիջևան կապ ապահովել, 4-5 տարբերակ կա, բայց ոչ Սյունիքի մարզով», - նշեց Խաչատրյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ ճանապարհները պետք է ապաշրջափակել, բայց այնպես, որ Հայաստնի շահը չանտեսվի: