16/04/2021 12:52
Ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Ղարաբաղի հեռավոր շրջանների բնակիչներին
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղում, որը գտնվում է լեռնային տարածքում, Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները դաշտային կետ են տեղակայել՝ գյուղի բնակիչներին, փախստականներին և ներքին տեղահանված անձանց որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
«Այսօր մենք օգնություն ենք տրամադրում Սարդարաշեն լեռնային գյուղի բնակիչներին՝ մարդասիրական և բժշկական արշավանքի ձևաչափով: Այս առաքելությունն անսովոր է. մենք այստեղ բուժաշխատողներ ենք բերել», - ասել է խաղաղապահ գործողությունների ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը: «Նրանց ներկայացված են թերապևտով, վիրաբույժեվ, ակնաբույժով: Ամենակարևորն այն է, որ մենք այստեղ բերել ենք դաշտային ատամնաբուժական ստորաբաժանում և փորձում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բոլոր դիմողներին», - հավելել է նա:
Տեղաբաշխված բժշկական օդաճնշական մոդուլի հիման վրա բնակչության ընդունելության ժամանակ հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բժիշկները որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել գյուղի ավելի քան 50 բնակչի:
Բացի այդ, Մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները կազմակերպել են շուրջ 1500 կիլոգրամ հումանիտար օգնության փոխանցում կարիքավորներին: Դրանք Ռուսաստանի հասարակական և բարեգործական կազմակերպություններն են նվիրել Լեռնային Ղարաբաղին: Ռուս խաղաղապահները բազմազավակ ընտանիքներին, ներքին տեղահանված անձանց և փախստականներին տրամադրել են պարագաներ, դեղեր և առաջին անհրաժեշտության իրեր: