Ռազմագերիներ, անհետ կորածների խնդիրներ, ՊՆ-ի, ԳՇ-ի իրադարձություններ և Սյունիքի հարցեր. «Հենակետը» ամփոփել է լուրերը

17/04/2021 13:20

Ռազմագերիներ, անհետ կորածների խնդիրներ, ՊՆ-ի, ԳՇ-ի իրադարձություններ և Սյունիքի հարցեր. «Հենակետը» ամփոփել է լուրերը


«Հենակետ» կենտրոնն ամփոփել է անցնող շաբաթվա լուրերը: Անդրադարձ է կատարվել անվտանգության ոլորտին:

Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Շաբաթվա սկզբնամասում ֆրանսիական Le Point հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Արցախյան երրորդ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակման գործընթացը ձգձգելու, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ֆրանսիայի միջնորդությամբ խնդրին լուծում տալուն: Ըստ պարբերականի՝ մոտավոր հաշվարկներով ներկայում մոտ 200 մարդ շարունակում է կալանավորված մնալ բռնապետական երկրի բանտերում:
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով ԵԽ-ում ապրիլի 12-ին տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով է հանդես է եկել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ը, ԵԽ պատգամավորները և Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հորդորել են ԵՄ-ին ձեռնարկել կոնկրետ քայլեր` հայ գերիներին ազատելու համար։ Թաթոյանն իր հատուկ զեկույցում կարևորել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը, որը հնարավորություն կտա խուսափել հետագա նոր հանցագործություններից:

Երկուշաբթի, ապրիլի 12-ին, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը կառավարության դիմաց հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ գերիների վերադարձի մասին կեղծ տեղեկությունների մասին։ Հարցի վերաբերյալ Գևորգյանը նշել է, թե մեկնաբանություններ չունի։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին տեղեկություն էր տարածվել, որ նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երեւան, ինչը հաստատել էր ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Ապա ինքնաթիռը վայրէջք էր կատարել ու պարզվել, որ այն դատարկ է։

Ապրիլի 12-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայ գերիների վերադարձը հայրենիք Ռուսաստանի համար առաջնահերթ հարցերից մեկն է:

Ապրիլի 12-ին, անհետ կորած զինծառայողներիմի խումբ հարազատներ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք պահանջել են հանդիպել Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս հետ քննարկելու գերիների վերադարձի հարցը։

Վարչապետի օգնականը ծնողներին դիմավորել է շենքի դիմաց՝ ուղեկցելու ներս։ Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ հանդիպումը բաց ֆորմատով չի լինի, չնայած ծնողները պահանջել են այն լուսաբանել։ Օգնականը նշել է, որ լրատվամիջոցները ոչ օբյեկտիվ են մոտեցել, վարկաբեկել են ծնողներին ամեն կերպ, չեն լուսաբանել նրանց «գեղեցիկ» ակցիաները՝ օրինակ դեպի Եռաբլուր քայլերթը, փոխարենը լուսաբանել են միայն հրմշտոցները։

Ապրիլի 13-ին, Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերում գերեվարված շիրակցիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի շենքը՝ պահանջելով որդիների վերադարձի մասին հստակ տեղեկություններ, ինչպես նաև hանդիպում պահանջել Նիկոլ Փաշինյանի ու Վաղարշակ Հարությունյանի հետ։ Նրանք երկու օր շարունակ փակ են պահել Շիրակի մարզպետարանի մուտքը։ Ապրիլի 14-ին, կեսօրին, հարազատները ակցիան դադարեցրել են, նրանց հետ բանակցել են ուժային կառույցի ներկայացուցիչներ, այլ մանրամասներ հայտնի չեն։

ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող պատերազմին առնչվող քրեական գործով։ Խոսքը վերաբերվում է Ջալալ Հարությունյանի հրամանով թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութ տեղափոխված և շրջափակման արդյունքում զոհված կամ անհետ կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործին։ Այս դեպքի շրջանակներում փետրվարի 13–ին ՀՀ քրեական օրենսգրքի 375–րդ հոդվածի 4–րդ մասով (պատերազմի ժամանակ իշխանության անգործությունը) մեղադրանք է առաջադրվել ՊԲ 18–րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանին։ Գեներալ –մայորի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Ապրիլի 15-ին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ քաղաքացիները ակցիա են կազմակերպել, պահանջելով վերադարձնել Ադրբեջանում պահվող ռազմագերիներին և այլ պահվող անձանց։ Ակցիային ներկա են եղել գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատներ: Հավաքվածները հիշեցրել են, որ նոյեմբերի 9-ին հրադադարի համաձայնագիրը կնքվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև և երեք երկրներից ներկայացուցչություն ունի ՌԴ-ն, ուստի պետք է հետևողական լինի համաձայնագրի կետերի իրականացմանը։

ԵԱՏՄ երկրները քննարկել են ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը: Նշվել է, որ Բաքուն կկարողանա Կազան ուղարկել իր ներկայացուցիչներին, եթե դրան համաձայնի Երևանը։ Որպեսզի դա տեղի ունենա, պետք է լուծվի հայ ռազմագերիների հարցը։ Երևանը ցուցակ է կազմել, որի մեջ կա մոտ 200 անուն և այն արդեն հանձնել է Կարմիր խաչին:

Ապրիլի 15-ին, Արցախում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերով Ադրբեջանում գտնվող հայ գերիները հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ։ Ըստ նրանց՝ տղաները հավաստիացրել են, որ առողջական խնդիրներ չունեն։

Ապրիլի 16-ին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Մոսկվայի հետ գերիների հարցը քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով։

Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշման դեմ բողոք կներկայացվի։ Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմում ու բավարարել միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Դա ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։ Սակայն Արտակ Դավթյանի նշանակումից հետո Օնիկ Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետի և ՊՆ նախարարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։ ՀՔԾ-ն նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Գասպարյանի փաստաբանը նշել է,թե որոշումն ակնհայտ ապօրինի է։ Փաստաբանը հավելել է, թե ձգտում են, որ խնդիրը լուծվի ներպետական ատյաններում, բայց չեն բացառում նաև ՄԻԵԴ դիմելու հարցը։

Ապրիլի 13-ին, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնելով Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:
Հիշեցնենք`ապրիլի 6-ին գեներալ–մայոր Արշակ Կարապետյանն ազատվել էր ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից։
Կարապետյանը ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից հեռացվել էր 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո։ Այն ժամանակ պաշտոնական բացատրություն չէր տրվել, սակայն հետախուզության վարչությանը մեղադրում էին ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական հարձակման մասին ԶՈւ–ին ճիշտ ժամանակին չտեղեկացնելու մեջ։
Նշենք, որ ՀՀ վարչական դատարանի դատավորը մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Վարչական դատարանի կողմից վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցն ընդդեմ ՊՆախարարի և ԶՈՒ ԳՇ պետի, որոնց հրամաններով Տիրան Խաչատրյանը հանվել էր ԶՈՒ ԳՇ անձնակազմի ցուցակներից և համապատասխանաբար ազատվել ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից։
Խաչատրյանի ներկայացուցիչն էլ նշել է, որ Տիրան Խաչատրյանն այս պահին շարունակում է հանդիսանալ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը:

Լրատվականներից մեկի հետ հարցազրույցումն էլ Տիրան Խաչատրյանը, խոսելով մոտ 5 տասնյակ բարձրաստիճան զինվորականների կողմից Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին, նշել է, որ եթե կա ինչ-որ մեկը, ով հրաժարվել է այդ պահանջից, թող հայտարարի այդ մասին։

Ապրիլի 14-ին հայկական օրաթերթերից մեկի տեղեկություններով՝ Արտակ Դավթյանի գլխավորությամբ շարունակում են տարբեր պաշտոնի ու կոչման զինվորականներին իրենց ենթարկեցնելու գործընթացները, դրան զուգահեռ շարունակելով նաև հետապնդումներն Օնիկ Գասպարյանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինվորականների նկատմամբ, նրանք, ովքեր չեն ենթարկվում, բացի կաշառելու դեպքերից, նաև սպառնում ու վախեցնում են հնարավոր քրգործերով:

Ապրիլի 14-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթ է ունեցել՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններին, փորձել է պարզաբանումներ է ներկայացրել, ինչը մամուլում և սոցիալական ցանցերում լայն քննարկման և կոշտ հակադարձումների առիթ է դարձել: Վարչապետի ելույթի մեծ թվով դրվագներ հակասում էին մինչ այդ իր կողմից, նույն հարցի վերաբերյալ հնչեցված պարզաբանումներին:

Փաշինյանը, անդրադառնալով Օնիկ Գասպարյանի այն հայտարարությանը, թե պատերազմի 4-րդ օրը զեկուցել է, որ առաջիկա օրերին պետք է պատերազմը կանգնեցնել, հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ առնչություն չունի։ Վարչապետը պնդել է, թե հակառակը, Գասպարյանն ասել է (խոսքը սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին է) հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, ԶՈՒ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ Օնիկ Գասպարյանը հանդես է եկել հայտարարությամբ նշելով, թե այլ բան այդ բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ «Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, եւ օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել եւ ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի եւ իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»,-նշել է Գասպարյանը։

Ապրիլի 15-ին Անվտանգության խորհուրդը Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել: ԱԽ-ի՝ 30.09.2021 թ. նիստի փաստաթղթերով ցույց է տրված Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ, ով իրադրությունը մարտավարական առումով գնահատել է անփոփոխ և հավաստիացրել, թե «իրենց առջև դրված խնդիրը շարունակում են կատարել ու մինչև վերջ շարունակելու են կատարել»։ Սակայն զեկույցի շատ հատվածներ, «գաղտնիության նկատառումներով» փակված է եղել, ինչը հնարավորություն չի դարձնում հասկանալ, թե իրականում ինչ է եղել զեկույցում: Կան հիմնավոր կասկածներ առ այն, որ ԱԽ-ը ներկայացրել է միայն իրենց ձեռնտու հատվածները:

Հաջորդ օրն Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել, որով դիմել է Ազգային Ժողովի նախագահին և խմբակցությունների ղեկավարներին, առաջարկելով խորհրդարանում ձևավորել քննիչ հանձնաժողով պատերազմին առնչվող բոլոր հանգամանքները պարզելու համար:

Օնիկ Գասպարյանի պնդմամբ ԱԽ Քարտուղարության կողմից հրապարակված է պատերազմի օրերին տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստերից ընտրովի հատվածներ, որոնք ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը:

Սյունիքի մասին

«Nouvelles d'Arménie» պարբերականն անդրադարձ է կատարել Մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությանը, որը վերաբերում է Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների կողմից հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ քարեր նետելուն:
Լրատվամիջոցը ևս հավանություն է տվել Սյունիքում անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու Պաշտպանի առաջարկի անհրաժեշտության գաղափարին։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, արձագանքելով Զանգեզուրի միջանցք վերադառնալու վերաբերյալ պաշտոնական Բաքվի հայտարարությանը, բացառել է, որ աշխատանքների ընթացքում քննարկելու է միջանցքի հարց։ Ըստ նրա՝ նույնիսկ որպես տրանսպորտային ուղի չի քննարկվելու նման որևիցե մի հարց։

Անդրադառնալով հատկապես Սյունիքում սահմանային անվտանգության խնդիրներին, փորձագիտական որոշ շրջանակներ առանցքային են համարել քննարկման տիրույթում դիտարկել հայ-ռուսական համատեղ գործակցության հարցը, հնարավորության դեպքում ընդլայնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի պահպանության տակ գտնվող սահմանագիծը:
Նրանց կարծիքով՝ առաջնային ձևով պետք է դիտարկել Նախիջևանի հետ Հայաստանի սահմանի՝ Երասխից-Մեղրի և Մեղրից Գորիս սահմանահատվածը ՌԴ-ի հետ համատեղ պահպանության տակ վերցնելու հարցը: Այսինքն՝ չսահմանափակվել Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետի տեղակայմամբ և ռուս զինծառայողների՝ Գորիս-Կապան ճանապարհին, ծառայության իրականացմամբ:

Այլ թեմաներ

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի քրեագիտական վարչությունում ավարտվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի կողմից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ ԼՂ-ում Իսկանդեր Մ հրթիռների բեկորների հայտնաբերման վերաբերյալ Բաքվի տեղեկությունը քննարկվում է ՌԴ-ի ու Ադրբեջանի զինվորականների երկխոսության շրջանակում։ Զինվորականները քննարկում են համապատասխան բոլոր հարցերը, ասել է Պեսկովն ի պատասխան հարցի, թե արդյոք թեման բարձրացվել է ՌԴ և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցում։

Հիշեցնենք, որ Ալիևն ապրիլի 13-ին հայտարարել է, որ այդ հարցը բարձրացրել է Պուտինի հետ հեռախոսազրույցում, սակայն դեռ պատասխան չկա։ Նա ասել է նաև, թե ապրիլի 4-ին Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնական նամակ է ուղղարկել ՌԴ ՊՆ, ներկայացնելով տեսանյութեր և նկարներ, որոնք հաստատում են հրթիռի բեկորների հայտնաբերումը։ 9 օր է անցել, և իրենք դեռ պատասխան չենք ստացել։
Ռուսաստանի ԶՈւ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերի հրամանատար, ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Գրեխովը հայտնել է, որ ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միավորված համակարգը կուժեղացվի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներով:

Գրեխովը տեղեկացրել է նաև, որ ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի ուժերի կառավարման մարմինների և ՀՕՊ-ի հերթապահ ուժերի մասնակցությամբ հաջորդ մասշտաբային զորավարժությունները տեղի կունենան 2022 թվականին:
Հունվարի 15-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՊՆ փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զորահավաքից խուսափելու հարցին՝ հայտնելով, թե Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար շուրջ 10 հազար անձ է հետախուզվում։ Այդ հոդվածն առնչվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերին։

Ապրիլի 16-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ մոտ ժամանակներում հայկական կողմը կներկայացնի իր դիրքորոշումը ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։
Փոխվարչապետը նշել է, որ ամենայն հավանականությամբ համաձայնություն չի տա Ադրբեջանի մասնակցության մասին։

ՊՆ անցուդարձի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել: ԶՈՒ անձեռնմխելի պաշարներում պահպանվող սննդամթերքը կպահպանվի պահածոյացված վիճակում, ինչի համար մշակվել է պատերազմական ժամանակաշրջանի համար նոր չափաքանակներ, որում ձավարեղենը և մակարոնեղենը փոխարինվել են պահածոյացված պատրաստի ճաշատեսակներով: Հնարավորություն կընձեռվի անձնակազմին օրվա հասանելիք սննդամթերքը հատկացնել անհատական փաթեթավորմամբ, իսկ տեղափոխման գործընթացը կիրականացվի ավելի արագ:
ՀՀ կառավարության 2019թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման պահանջների համաձայն՝ ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած և սահմանված կարգով ու ժամկետում դիմում-հայտ ներկայացրած զինծառայողներն ընդգրկվել են 2021թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում:

Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 15-ի նիստում քննարկել և դրական եզրակացություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին։


Նախատեսվող փոփոխությամբ՝ Արցախի ԶՈՒ-ում պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու հնարավորություն կտրվի նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 55 տարեկան, պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիներին և իգական սեռի քաղաքացիներին՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից:
ՀՀ ՊՆ-ից տեղեկանում ենք, որ ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի՝ Դուշանբեում անցկացվող հերթական նիստին։
Շաբաթվա ընթացքում տարբեր զորամիավորումների զորամասերում անցկացվել են մարտական պատրաստության գործնական պարապմունքներ, վարժանքներ, կրակային պատրաստության պարապմունքներ, հավաք-խորհրդակցություններ, իրականացվել շտաբային մարզումներ։

Անվտանգության ոլորտին վերաբերվող թեմաները նորից լայն քննարկման են արժանացել, բավականին շատ լուսաբանվել են ռազմագերիներին, անհետ կորած զինծառայողներին առնչվող խնդիրները, ԳՇ նախկին և ներկա ղեկավար կազմի շուրջ ծավալվող իրադարձությունները, տեղի ունեցող գործընթացների լուսաբանումները։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:08 Հիմա կառավարման խորհրդարանական համակարգից կրկին կիսանախագահական համակարգին վերադառնալը կարող է շատ ավելի խորացնել ներքին ապակայությունը. ՀՀ առաջին նախագահ Այսօր, 16:05 Եթե նորընտիր վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը «ջարդվելու» է իմ գլխին. Լևոն Տեր-Պետրոսյան Այսօր, 16:00 Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը Փաշինյանը քննարկել է Ղազախստանի նախագահի հետ Այսօր, 15:02 Մեր հիմնական խնդիրը պետք է լինի ճանապարհային քարտեզ ունենալը. Բեքարյան Այսօր, 14:58 Երկիրը փրկելու միակ տարբերակը չթողնելն է, որ Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում․ փորձագետ Այսօր, 14:34 Փաշինյանին աթոռից հեռացնելը մի քանի ժամվա գործ է. Արթուր Դանիելյան Այսօր, 14:30 Լուրջ հարց է բանակի գոյությունը, Արցախի ՊԲ-ն «բրախած» վիճակում է. Փորձագետ Այսօր, 14:24 Որևէ դաշնակից իր զինվորին չի զոհելու երկրի համար, որը պատրաստ չէ գեթ մեկ կրակոց արձակել իր տարածքը պահպանելու համար. Կարեն Վրթանեսյան Այսօր, 14:19 Փաշինյանը ոչ մի խաղաղություն չի բերել. մոտ ժամանակներում որևէ խաղաղություն մեզ չի սպասվում. Ռազմական փորձագետ Այսօր, 13:48 Փաշինյան-ընտանիք հատվող շահերը բավականին շատ են Ադրբեջանի և ադրբեջանաթուրքական համադրված շահի հետ. քաղաքագետ Այսօր, 13:43 Ընտրություններում ո՞ր քարտեզով երկրի իշխանությունն է ձևավորվելու. Կարեն Բեքարյան Այսօր, 13:39 Իշխանության նպատակներում ոչ Հայաստանը կա, ոչ էլ, առավել ևս, Արցախը. Բեքարյան Այսօր, 11:59 Ադրբեջանն ուժեղացնում է սահմանների պաշտպանության համակարգը իր տարածքային ամբողջականության շրջանակներում, Հայաստանի մեղադրանքներն անհիմն են. Ադրբեջանի ԱԳՆ Այսօր, 11:54 Սյունիքում կատարվող իրադարձությունները պրովոկացիա են ոչ միայն Հայաստանի, այլև ռուսների դեմ, ու դա էլ Ադրբեջաը չէ՝ Թուրքիան է. Սուրեն Սարգսյան Այսօր, 11:19 Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից Այսօր, 00:33 Սյունիքի մարզպետը պնդում է, որ Սև լիճը մեր վերահսկողության տակ է, իսկ Տիգրան Ավինյանը հայտարարում, որ հայկական զինուժի վերահսկողության ներքո է գտնվում Սև լճի մերձակայքը 15/05/2021 21:28 Բանակցությունները ադրբեջանցիների հետ կշարունակվեն մայիսի 16-ին, ժամը 14։00-ին 15/05/2021 19:57 Ամասիան եկեղեցի կունենա․ այն կառուցում է Սյունիքի նախկին մարզպետը 15/05/2021 19:01 Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ 15/05/2021 18:55 Հայաստանն ակնկալում է ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակցային պարտավորությունների շրջանակում համարժեք արձագանք. ԱԽ քարտուղարը զրուցել է Տաջիկստանի ԱԽ քարտուղարի հետ 15/05/2021 15:31 Եթե բանակն իր վրա չվերցնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պարտականությունը, ապա պարտավոր ենք նախաձեռնել աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց. Հայրենիքի փրկության շարժում 15/05/2021 15:30 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8790 դեպք 15/05/2021 15:13 Ուկրաինայում կստեղծվի զորքերի նոր տեսակ 15/05/2021 15:00 Աշխարհում COVID-ի արդեն 162,5 միլիոն դեպք կա 15/05/2021 14:52 «Ալյանս» կուսակցությունը պահանջագիր է ներկայացրել իշխանություններին (Տեսանյութ) 15/05/2021 14:30 Ակնհայտ է, որ ՀՀ Զինված ուժերը երկրի սահմանները չեն ցանկանում պաշտպանել, Փաշինյանին հենց այսպիսի շտաբի պետ է պետք. Էդիկ Բաղդասարան 15/05/2021 14:23 Արթուր Վանեցյանն առաջին փուլում իսկապես հավատացել է, որ իշխանությունների նպատակները վեհ են, սակայն ժամանակին կանգ է առել. Դավիթ Հարությունյան 15/05/2021 14:13 «Հայաստան» դաշինքի հետ մեր նպատակները նույնն են, պարզապես ժողովրդին այլընտրանք ենք առաջարկել. Դավիթ Հարությունյան 15/05/2021 14:05 Դավիթ Հարությունյանը չի ընդգրկվելու «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում 15/05/2021 13:59 Իսրայելական բանակը հարձակվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզական օբյեկտի վրա 15/05/2021 13:49 Նախընտրական ցուցակում Սերժ Սարգսյանի անունը չի լինի (Տեսանյութ) 15/05/2021 13:43 «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինք կազմավորելու մասին հուշագիրը ստորագրվեց (Տեսանյութ) 15/05/2021 13:41 Ժողովուրդ, ուղղի՛ր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) 15/05/2021 13:32 «Ալյանս» կուսակցության համաժողով (Տեսանյութ) 15/05/2021 13:23 «Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ իրական էությունը». Սերժ Սարգսյանն ասել է՝ ինչու է դաշինք կազմում Վանեցյանի հետ (Տեսանյութ) 15/05/2021 13:19 Բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին. Աննա Նաղդալյան 15/05/2021 13:16 Հնարավոր է վերահաս նոր վտանգը կանխել՝ առանց իշխանությունը զավթած պոպուլիստների. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 15/05/2021 13:01 Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռների արձակման մասին 15/05/2021 12:38 Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային վերանորոգումը՝ կայանի արդիականացման և շահագորժման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում 15/05/2021 12:32 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Ֆրանսիայի դեսպանի գրառումը 15/05/2021 12:28 Բավական է պարտության հոգեբանական բարդույթով վարակեք պայքարի և հաղթանակի ունակ մեր ժողովրդին. Կամո Աթայան 15/05/2021 12:12 Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկումը 15/05/2021 11:49 Մեղրիի լեռնանցքում խոշոր քարաթափում է եղել. ճանապարհահատվածը երկկողմանի փակ է 15/05/2021 11:43 Մի խումբ անձինք փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը. 8 անձ բերման է ենթարկվել, մեկը՝ ձերբակալվել 15/05/2021 11:35 Արցախում 4 մարդ վարակվել է կորոնավիրուսով 15/05/2021 11:10 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 282 դեպք, մահացել է 16 մարդ 15/05/2021 11:06 ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ և Բելառուսի ԱԻ ղեկավարների հետ 15/05/2021 10:49 Եթե ՀՀ-ն չպատասխանի Պետդեպի «վիճելի տարածքներ», «դեմարկացման հարցեր» ձևակերպումներին, կարող եք համարել, որ ձևակերպումները հայկական կողմի հետ համաձայնեցված են. Միջազգայնագետ 15/05/2021 10:43 Անհապաղ պետք է ձևավորի ճգնաժամային կառավարություն, հայտարարվի ռազմական դրություն, հետաձգվի ընտրությունը. Էդգար Ղազարյան 15/05/2021 10:41 «Հրապարակ». Երևի իմ ձայնը քաղցր ա հնչում, հա՞ 15/05/2021 10:39 «Փաստ». Սա ստոր քաղաքականության հետևանք է 15/05/2021 10:37 «Ժողովուրդ». «Պատիվ ունեմ» դաշինքը կազմավորելու մասին հուշագրի ստորագրման արարողություն տեղի կունենա այսօր 15/05/2021 10:35 «Հրապարակ». Բիզնեսի և օլիգարխիայի դեմ պայքարող Փաշինյանը որոշել է իր ցուցակը համալրել իշխանամերձ բիզնեսմեններով 15/05/2021 10:34 «Փաստ». Ռուսամետ քաղաքական ուժերին կհավաքե՞ն մեկ դաշինքի մեջ 15/05/2021 10:28 ՄԻՊ աշխատակազմը մեկնել է Գեղարքունիք՝ սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու 15/05/2021 10:24 Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆ 15/05/2021 10:22 Վերին Շորժա գյուղի ուղղությամբ հայ զինծառայողները ադրբեջանցիների շրջափակման մեջ չեն ընկել. Տեղեկատվության ստուգման կենտրոն 15/05/2021 10:19 «Ժողովուրդ». Իշխանական խմբակցությունը, ինչպես միշտ, անտեղյակ է երկրում տեղի ունեցող զարգացումներից 15/05/2021 10:16 «Հրապարակ». «Ժառանգությունում» բունտ է բարձրացել Տիգրան Արզաքանցյանի հետ միանալու առիթով 15/05/2021 10:14 «Փաստ». Մարզերից ընտրված Փաշինյանի պատգամավորների հետ ցանկություն չունեն համագործակցելու 15/05/2021 10:11 «168 Ժամ». «Տարածք՝ իշխանության դիմաց» սխեմայի փոխանակություն՝ գաղտնի կապի միջոցով 15/05/2021 10:04 «Ժողովուրդ». Զինված ուժերը չեն կարողացել կատարել Սահմանադրությամբ ամրագրված իրենց պարտականությունները 15/05/2021 10:03 «Հրապարակ». Իշխանասարը զիջել թշնամուն, կնշանակի Սյունիքը նվիրել հակառակորդին 15/05/2021 00:14 Իրանը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել 14/05/2021 22:46 ԱՄՆ Պետդեպը կոչ է անում Բաքվին անհապաղ դուրս բերել զորքը Հայաստանի հետ սահմանից 14/05/2021 22:41 Արման Թաթոյանը կոչ է անում աջակցել ՀՀ ՄԻՊ-ին` առաջ տանելու Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը 14/05/2021 21:51 Զինվորին ինքնասպանության են հասցրել. Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 14/05/2021 21:39 Խորհրդարանը հայտարարություն ընդունեց Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ 14/05/2021 20:38 «Մենք անպայման հաղթելու ենք». Քաղաքագետ Հայկ Խալաթյանը «Հայաստան» դաշինքով կմասնակցի ընտրություններին 14/05/2021 20:31 Սա սադրանք է, որը պետք է անպայման դադարեցվի ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերմամբ. Իտալացի քաղաքական գործիչն անդրադաձել է Սյունիքին 14/05/2021 20:22 Սրանք պետք է գնան՝ լավով, թե վատով, արդեն կարևոր չէ, հակառակ դեպքում, բոլորս՝ առանց բացառությունների, մեր հայրենիքում ապրելու հնարավորություն այլևս չենք ունենալու. Փորձագետ 14/05/2021 19:56 Մակրոնը հայտարարել է Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին. Փաշինյան 14/05/2021 19:50 Ռազմական օգնության համար Փաշինյանը դիմել է Պուտինին 14/05/2021 19:47 Մինչև այս պահն իշխանությունների գործողությունները ճիշտ են. Նիկոլ Փաշինյան 14/05/2021 19:40 Սիսիանում ջրից վարակվածների թիվը հասել է 402-ի 14/05/2021 19:35 Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում. Նիկոլ Փաշինյան 14/05/2021 19:28 Սյունիքում բանակցություններն ընդհատվել են. Նիկոլ Փաշինյան 14/05/2021 19:23 Մեսին Փարիզում բնակարան է փնտրում 14/05/2021 19:13 ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահի կողմից Սյունիքի դեպքերի հետ կապված տրվել են կարգադրություններ 14/05/2021 19:10 Երկրապահին հրաման եմ տվել՝ համար մեկ. Սասուն Միքայելյան 14/05/2021 19:03 Ամերիաբանկը շատ փորձառու գործընկեր է. Ավստրիական զարգացման բանկի գործադիր խորհրդի անդամ Սաբինե Գաբեր (Տեսանյութ) 14/05/2021 18:54 ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հարձակվել է Գազայի հատվածի սահմանին գտնվող քիմիական գործարանի վրա 14/05/2021 18:45 Զորամասերից մեկում զինծառայողի դի է հայտնաբերվել 14/05/2021 18:34 Որևէ մեկի մտքով չպետք է հանկարծ անցնի այս իրավիճակն օգտագործել և Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները խաթարել. Արման Աբովյան 14/05/2021 18:33 Սյունիքի հարցով ԱԺ արտահերթ նիստին հրավիրված պատասխանտու կառույցներից միայն ԱԳՆ-ի ներկայացուցիչն է խորհրդարանում 14/05/2021 18:15 «Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է Սյունիքի և Գեղարքունիքի ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարություն ընդունել 14/05/2021 18:01 Նիկոլը հանձնելու է Հայաստանը, ինչպես հանձնեց Արցախը. Միքայել Մինասյան 14/05/2021 17:55 Աֆղանստանի մզկիթում պայթյուն է որոտացել, կան զոհեր 14/05/2021 17:47 Վաղարշակ Հարությունյանը Ստանիսլավ Զասին մանրամասն ներկայացրել է Սյունիքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները 14/05/2021 17:36 Ադրբեջանի զավթողական ախորժակը բացվել է Նիկոլ Փաշինյանի վարչախմբի հակահայկական քաղաքականության պատճառով. «Հայաստան» դաշինք 14/05/2021 17:30 Վերիշեն և Ակներ գյուղերի բնակիչները ՄԻՊ-ին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցը 14/05/2021 17:18 Կալանավորվել է 19-ամյա երիտասարդ 14/05/2021 17:00 Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Սյունիքում ստեղծված իրադրությունը 14/05/2021 16:58 ԿԸՀ-ի կողմից չհատկացված վահանակներում 5 քառակուսի մետրը գերազանցող քարոզչական պաստառները ենթակա են վերացման 14/05/2021 16:43 Վաղարշակ Հարությունյանն ու Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Սյունիքում ստեղծված իրավիճակը 14/05/2021 16:35 Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանին, խոսել Հայաստանում տիրող ներկա իրավիճակից 14/05/2021 16:22 Նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը միացել է Արթուր Վանեցյանի կուսակցությանը 14/05/2021 16:20 Հունաստանը սահմանները բացել է զբոսաշրջիկների համար 14/05/2021 16:07 Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ 14/05/2021 15:51 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և Իսրայելում

Տվյալ բաժնի վերջին նյութերը