17/04/2021 13:04
Սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ կա
Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի մարզերում գրեթե բոլոր առարկաներից ուսուցչի թափուր տեղեր կան, ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
«Սիրելի մանկավարժներ, սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ ունենք այս պահին ակտիվ https://kadrer.emis.am/ կայքում։ Կարող եք ուսումնասիրել, կայքի միջոցով դիմել։
Հիշեցնեմ, որ գործուղվող ուսուցիչների համար փոխհատուցվում են կոմունալ և բնակարանային ծախսերը, տեղափոխման ծախսերը, աշխատավարձի հավելավճար է տրամադրվում 30 տոկոսի չափով։
Թափուր տեղեր կան Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի մարզերի նման համայնքներում, գրեթե բոլոր առարկաներից», - գրել է փոխնախարարը։