19/04/2021 11:41
Ուզում են՝ մի հատ Նիկոլ Փաշինյան լինի, ասի՝ «գյադե՛ք, էս ղոլ անցեք, էն կոմ անցեք». Գևորգ Գորգիսյան
Իշխանությունը ոչ մի խոստում չի պահել, կերած գրանտներն են ուզում արդարացնել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Մեկնաբանելով ԲԴԽ նախագահի շուրջ իրադարձությունները՝ պատգամավորը դրանք համարեց անիմաստ էներգիայի հերթական վատնում:
«Ինչ եկել են իշխանության, դատական իշխանություն են փոխում, ու ստանում ենք այն, ինչ իրենք չեն ուզում ստանալ: Իրենց նշանակած ԲԴԽ-ն իրենց նշանակած անդամներով անում է այն, ինչ իրենք չեն ուզում, ՍԴ-ն որոշում է կայացնում, որը չկայացնելու համար իրենք ՍԴ-ի հետևից էին ընկել», - նշեց Գորգիսյանը:
Նրա խոսքով՝ այդ ամենն արդեն աբսուրդի կոմեդիա է հիշեցնում:
«Իրենք ուզում են՝ լինի մի հատ Նիկոլ Փաշինյան, ասի՝ գյադե՛ք, էս ղոլ անցեք, էն կոմ անցեք», - ասաց Գորգիսյանը: