Մհեր Տերտերյան․ Նախկինի ու ներկայի միջև ազգը կընտրի ապագան («Առավոտ»)

20/04/2021 10:00

Մհեր Տերտերյան․ Նախկինի ու ներկայի միջև ազգը կընտրի ապագան («Առավոտ»)


«Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Մհեր Տերտերյանը հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է հայ հասարակության այսօրվա պառակտված վիճակին, հասարակությանը սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների բաժանելու իրականությանը:

«Առավոտ» օրաթերթում հրապարակված հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

Ակնհայտ էր ինձ համար, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունը պատերազմը Շուշիից տեղափոխելու էր մայրաքաղաք Երևան։ Ստեղծված իրավիճակը աննկարագրելի դժվար էր մեր ազգի համար. հայ ազգը թե՛ հոգեպես, թե՛ հոգեբանորեն մոբիլիզացվել էր հաղթանակի գաղափարի շուրջ, բայց դրանից մինչև Արցախի մեծ մասը կորցնելու գիտակցումն ընդամենը մեկ վայրկյան եղավ։

1994 թ․ զինադադարից հետո ծնված հաղթանակած մեր սերունդը մեծացել ու դատիարակվել էր Մոնթե Մելքոնյանի և Արցախն ազատագրած մեր հերոսների սխրանքներով և գաղափարներով և նրանք իսկապես ունեին բարոյական իրավունք ու ոգի՝ վստահ լինելու, որ այս պատերազմում մեր հաղթանակը վերջակետ կդնի երկարամյա այս հակամարտությանն ու հայը կշարունակի ապրել իր հողում՝ Արցախում:

Իրականությունը, ցավոք, այլ էր։ Խորթ։ Անհավանական ցավոտ։ Անընդունելի։ Մենք կորցրինք քուն ու դադար։ Մեր թշնամին 26 տարի կրելով «պարտված»-ի պիտակը՝ պատրաստեց իր ժողովրդին պատերազմի, վերաշարադրեց  իր պատմությունը, զինվեց: Մե՞նք: Հիմա պետք չէ խոսել, թե մենք ինչ արեցինք այդ ընթացքում: Հարցն այս պահին այլ պետք է լինի. այն, որ 2020 թ․ սեպտեմբերի 27-ից, այսինքն՝ պատերազմը սկսելու պահից, սկսեց մեր ժամանակի հետհաշվարկը։ Մեզ սպասում է անցնելու երկար ու դժվար ճանապարհ։ Մենք չունենք այլ ճանապարհ, քան տնտեսական ու ռազմական վերելքի ճանապարհն է։ Հակառակ դեպքում մենք ռիսկի ենք դիմում կորցնել հայրենիքը։

Մեր արյունահոսող վերքը մեր երկրի համար դարձավ լուրջ փորձությունների ու խորը ճգնաժամի պատճառ: Մեր հանրությունը հիմա հետտրավմատիկ ծանր վիճակում է, գտնվում է հոգեբանական ու արժեքային շոկի մեջ: Հիասթափված է, այսպես կոչված, «Թավշյա հեղափոխություն»-ից հետո, երբ կարծում էր, թե վերջապես իրապես ազատ է, առաջին անգամ միասնական է, երջանիկ, լի հույսերով ու պատրաստ մեծ ու կարևոր փոփոխությունների:

Բայց այսօր մեր հասարակությունը մասնատված է այնպես, ինչպես երբևէ․ մենք բաժանված ենք հների ու նորերի, սպիտակների ու սևերի, ղարաբաղցիների և ոչ ղարաբաղցիների, Շուշի և Շուշա ասողների, թուրքին թշնամի ու ոչ այնքան թշնամի համարողների։ Երկրում չի մնացել որևէ հարց, որի շուրջ հասարակությունը պառակտված չլինի։ Ու հենց այս ֆոնին առաջ են գալիս մի շարք հարցեր՝ «ի վերջո հա՞յ ենք մենք, ո՞վ է իմ հարևանը, ի՞նչ է հայկականությունը, ժամանակն է հնարաժարվե՞լ մեկ դարից ավելի մեր պայքարից՝ Հայ դատից»․ մի խոսքով՝ դարեր շարունակ ազգային միասնականությունն ապահովող մեր արժեքներն այսօր վտանգված են։ Վտանգի տակ են ազգային մեր ինքնությունը, ավանդույթները, եկեղեցին, աշխարհից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և այն դատապարտելու մեր պահանջը։

Այսօր Կառավարության գործունեությունից դժգոհ 17 կուսակցություները միավորվել են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Յուրաքանչյուր կուսակցություն անցել է կազմավորման տարբեր, երբեմն մեկդարյա ճանապարհ՝ ունենալով երկրի զարգացման տարբեր տեսլականներ, տարբեր արժեքներ: Այսօր այդ ուժերը անցյալում են թողել ամեն ինչ, բոլոր տարաձայնությունները և միավորվել են իշխող ուժին քննադատելու և իշխանությունից հեռացնելու գաղափարի շուրջ։

Իսկ այս ամենի ֆոնին երկրում ձևավորվել է մի զանգված, որը թեպետ ունի իր համոզմունքները գործող իշխանության գործողությունների վերաբերյալ, բայց նրանց դաստիարակությունը, արժեքային համակարգը թույլ չի տալիս նրանց իջնել այն մակարդակին, որտեղ պատկառելի տարիքի 70-ամյա մարդը ելույթ է ունենում, որի ժամանակ երեխաները պետք է փակեն իրենց ականջները։

Ազգը հոգնել է ագրեսիայից, անտեղյակությունից, միալար բողոքներից և անմիաբանությունից։ Ակնհայտ է, որ կստեղծվեն նոր կուսակցություններ՝ միանալու «17+»-ին, քանի որ այսօր վարկանիշ ձեռք բերելու միակ ճանապարհը միմյանց վրա ցեխ շպրտելն է, բայց դա չէ ճիշտ ճանապարհը: Դրանով երկիրն ու հասարակությունն էլ ավելի քաոսի մեջ ենք գցելու:

Ես կարծում եմ, որ այս դժվարին իրավիճակում կարևոր է հասարակության կոնսոլիդացիան։ Մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած կառավարություն թողնում է իր հետքը երկրի զարգացման վրա: Մենք պետք է փորձենք կայունացնել ընթացիկ վիճակը, այդ թվում՝ ուղղենք նախորդ կառավարությունների բացթողումները, չժառանգենք այն ապագային, բայց միևնույն ժամանակ նաև գիտակցենք, որ եթե մենք մշտապես հետ նայենք, չենք կարող շարժվել առաջ։

Այսօր պետական ապարատում աշխատում են մեր հազարավոր  հայրենակիցներ, որոնք հավատում են, որ իրենց անձնուրաց աշխատանքը կարևոր է մեր երկրի համար։ Նրանց թվում կան նաև այնպիսի մարդիկ, որոնք աշխատել են 4 տարբեր կառավարությունների օրոք։ Նրանցից շատերն ունեն տեխնոկրատ մոտեցումներ, նրանք մասնագետներ են, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ներդնում են իրենց ավանդը երկրի զարգացման գործում։ Նրանք մեր հայրենակիցներն են, որոնց վրա շատերը ցեխ են շպրտում, բայց նրանք մեր հասարակության մի մասնիկն են, սրտացավ՝ մեր երկրի ապագայի համար։

Նրանք Նժդեհի հետևորդներն են, որոնք գերի են իրենց համոզմունքներին, նրանք հավատում են Հայաստանի բարեկեցիկ ապագային ու իրենց անդուլ աշխատանքով գնում են դեպի այդ տեսլականի իրականացումը։ Ես, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունում եմ աշխատել Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, դա շատ լավ գիտեմ։

Եթե, իրոք, ընդունենք այն փաստը, որ վարչապետ Փաշինյանը որոշել է հրաժարական տալ և գնալ արտահերթ ընտրության, ապա սա թշնամանքը մոռանալու և երկրի շահերի շուրջ համախմբվելու հրաշալի հնարավորություն է, ուրեմն՝ պետք է մասնակցել ընտրություններին ու կատարել մե՛ր ընտրությունը։

Իսկ նրանք, որոնք կարծում են, թե ընտրություններին մասնակցելով՝ լեգիտիմացնում ենք ներկա իշխանությանը, պոպուլիստների են նմանվում, քանի որ ընտրություններում հենց իրենք, կարծես, որևէ հաջողություն չեն ակնկալում։

Այո, ես վստահ եմ, որ այս ընտրությունները կլինեն աննախադեպ։ Ես վստահ եմ, որ ո՛չ 10 հազար, ո՛չ 100 հազար դրամը չի ստիպի մեր ժողովրդին ինչ-որ մեկի հրահանգով իրենց ձայնը տալ որևէ թեկնածուի: Ես վստահ եմ, որ «գյուղապետ-մորաքրոջ տղայի» խնդրանքը կամ հորդորը կամ խոստումները թանկ չեն երկրի ճակատագրից և մենք մեր իրական ընտրությունը կանենք հանուն այդ նույն «գյուղապետ-մորաքրոջ տղայի»։

Մեր երկրի ճակատագիրը և մեր հազարավոր եղբայրների թափած արյունը թույլ չեն տալիս մեզ մնալ անտարբեր այս իրականության նկատմամբ, մենք պարտավոր ենք սթափ գնահատել իրավիճակն ու ընտրենք առաջնորդի, ով կհոգա մեր ապագա անվտանգության և բարեկեցության մասին:

Ես հավատում եմ, որ նախկինի ու ներկայի միջև մեր ազգը կընտրի ապագան։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով Այսօր, 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել Այսօր, 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ Այսօր, 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից Այսօր, 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը Այսօր, 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» Այսօր, 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ Այսօր, 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ Այսօր, 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին Այսօր, 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները Այսօր, 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է

Տվյալ բաժնի վերջին նյութերը