20/04/2021 11:43
«Կան ուժեր, որոնց հետ կարելի է դաշինք կազմել». Արման Եղոյանն անուններ չհրապարակեց
Իշխանությունը քննարկում է ընտրություններին գնալու ձևաչափը, խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը:
«Դաշինք, թե կուսակցություն. ձևաչափի հարցը քննարկվում է: Դեռ վերջնական եզրակացություն չկա», - ասաց պատգամավորը:
Եղոյանը նաև նշեց, որ կան ուժեր, որոնց հետ կարելի է դաշինք կազմել: Անուններ, սակայն, չհրապարակեց:
Նա վերահաստատեց, որ վարչապետի պաշտոնակատարը լինելու է Նիկոլ Փաշինյանը: