21/04/2021 10:50
Ալիևի վերջին հայտարարությունները Զանգեզուրի մասին անշրջելի գործընթացի սկիզբ են. Արմեն Գևորգյան
Ալիևի վերջին հայտարարությունները Զանգեզուրի մասին `Նիկոլի դեպի Սյունիք գաղտնի ուղևորության ֆոնին, անշրջելի գործընթացի սկիզբ են, այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
«Խոսքը գնում է ազգային ինքնիշխանության կորստի սկզբի մասին: Ի վերջո, ինքնիշխանությունը կարող է ոտնահարվել ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև այն ժամանակ, երբ Հայաստանը համարժեք չի արձագանքում թշնամիների ագրեսիվ հայտարարություններին:
Համոզված եմ, որ ՀՀ ԱԳՆ երեկվա հայտարարությունից հետո մենք մեզ ավելի վստահ չզգացինք, իսկ Սյունիքի բնակիչների կյանքը ավելի անվտանգ չդարձավ», - նշել է նախկին փոխվարչապետը։