21/04/2021 18:07
Շուռնուխցիները ձվեր նետեցին վարչապետի ավտոշարասյան վրա
Շուռնուխցիները ձվեր նետեցին Շուռնուխով անցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրա: Հավաքվածները վարչապետին հայհոյում ու վանկարկում էին՝ «Նիկո՛լ, դավաճան»: Վարչապետի ավտոշարասյանն ուղեկցում էր ռուսական դրոշով ավտոմեքենա:
Շուռնուխի ճանապարհին նաև ոստիկանական ուժեր էին կուտակված:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր այց էր կատարել Սյունիքի մի քանի համայնք, որտեղ բնակիչները նրան դիմավորել էին հայհոյանքներով՝ պահանջելով հեռանալ մարզից: