![Մեծապես ողջունելի է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի իմաստուն ու քաջ քայլը. Արամ Ա](https://www.aysor.am/news_images/609/1826692_1/f60845bec2f306_60845bec2f347.thumb.jpg)
24/04/2021 21:57
Մեծապես ողջունելի է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի իմաստուն ու քաջ քայլը. Արամ Ա
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա․ կաթողիկոսը մեծապես ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։
«Մեծապես ողջունելի է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի իմաստուն ու քաջ քայլը՝ 1915-ին Օսմանյան թուրք պետության կողմից հայ ժողովրդի դեմ ծրագրված ու գործադրված ցեղասպանությունը հիշել ճշգրիտ, պատմական և իրավական անվանումով՝ Ցեղասպանություն», - ասված է Արամ Առաջին կաթողիկոսի ուղերձում։