26/04/2021 13:18
Քաջարանի քաղաքապետի մեղադրանքը փոխվել է. փաստաբանը պնդում է ՝ Նիկոլ Փաշինյանին «ջերմ ողջունելուց» հետո է որոշվել
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը Քննչական կոմիտե է հրավիրվել հին գործով, որից գլուխ չենք հանում, լրագրողներին ասաց Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նա նշեց, թե խոսքը գնում է նույն մեղադրանքի մասին, որով նախորդ տարի դեկտեմբեր ամսին կրկին իր պաշտպանյալին հրավիրել էին ՔԿ։
«Հիմա էլ փոխեցին մեղադրանքը, ըստ դրա՝ այնպես է ստացվում, որ պարոն Փարամազյանը կազմակերպել է ինչ-որ անձի առևանգում, առհասարակ, առևանգում տեղի չի ունեցել, իսկ թե ինչ կապի ունի Փարամազյանն այդ ամենի հետ, անհասկանալի է», - ասաց Վարոսյանը։
Նրա խոսքով՝ Սյունիքում վարչապետի պաշտոնակատար Նիկլո Փաշինյանին «ջերմ ողջունելուց» հետո է որոշվել Քաջարանի համայնքապետին ՔԿ հրավիրել ու նոր մեղադրանք առաջադրել։
Երվանդ Վարոսյանը պնդեց՝ այս ամենը միայն քաղաքական ուղղվածություն ունի։
Մանվել Փարամազյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մարդուն առևանգելը)։