27/04/2021 16:17
Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության ճանապարհ կհարթի. ՀՀ ԱԳ նախարար
«BBC Weekend» ծրագրին տված հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարությունը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը:
«Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է թշնամական և ագրեսիվ քաղաքականություն՝ անկախության վերականգնումից ի վեր՝ սկսած 1991 թվականից: Թուրքիան մերժեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, փակեց սահմանը և Հայաստանի դեմ վարեց հետզհետե աճող թշնամական քաղաքականություն։ Ավելին՝ Թուրքիան ուղղակիորեն ներգրավվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայում՝ մեր տարածաշրջան ուղարկելով հազարավոր օրաերկրյա զինյալ ահաբեկիչների: