27/04/2021 16:57
Հովիկ Աղազարյանը չբացառեց, որ «Բարգավաճ Հայաստանի» հետ կոալիցիա կկազմեն, բայց ինքը չի ցանկանում
Չենք կարող կոալիցիա կազմել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք գտնվում են Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքի շուրջ, օրինակ՝ 17+ը, լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Նա նաև ավելացրեց.
«Եթե «Բարգավաճ Հայաստանն» իրեն դուրս է համարում այդ ուժից, առանձին են մասնակցելու՝ ԲՀԿ-ին թողնենք մի կողմ, մյուսների հետ չենք կարող կոալիցիա կազմել», - նշեց Աղազարյանն՝ ավելացնելով, որ եթե որոշողն ինքը լիներ, «Բարգավաճ Հայաստանի» հետ կոալիցիա չէր կազմի: